Jump to content

Ջուլի Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Ուայթ
Ջուլի Ուայթը 2011 թվականին
Հասակը173 սմ․
Ծնվել էհունիսի 4, 1961 (63 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՖորդհեմի համալսարան, Anderson High School? և Texas State University?
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1991–այժմ
ԺանրերԴրամա
կատակերգություն
մելոդրամա
Ամուսին(ներ)Կարլ Պանդել (ամուսնալուծված, 1 երեխա)
Պարգևներ և մրցանակներ

Ջուլի Ուայթ (անգլերեն՝ Julie White հունիսի 4, 1961(1961-06-04)[1][2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ 2007 թ․-ին «Տոնի» մրցանակի դափնեկիր։

Կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլի Ուայթը ծնվել է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում և մեծացել է Տեխասի Օսթին քաղաքում գտնվող ռանչոյում։ Դեռահասության տարիներին նա սկսեց հանդես գալ տեղի բեմերում, ինչից հետո տեղափոխվեց Նյու Յորք և ընդունվեց Ֆորդհեմյան համալսարան։

Ուայթը հանդես է եկել բազմաթիվ բեմադրություններում։ 1991 թվականին նա իր դեբյուտը նշեց հեռուստատեսությունում, խաղալով «Կարգ ու կանոն» սերիալի էպիզոդներից մեկում, իսկ 1993 թվականին մշտական դեր ստացավ «Գրեյսը կրակում» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվեց մինչև 1997 թվականը։ Նա առավել հայտնի դարձավ իր Ջուդի Ուիթվիկի դերով «Տրանսֆորմերներ» (2007 թ.), «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը» (2009 թ.) և «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» ֆիլմերում։ Իսկ հեռուստատեսությունում նա ունեցել է մի քանի հայտնի դերեր «Հաճախորդը միշտ մահացած է» և «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալներում։

2007 թվականին Ջուլին ստացավ «Տոնի» մրցանակ «լավագույն դերասանուհի պիեսում» անվանակարգում՝ «The Little Dog Laughed» բեմադրության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]