Դեյն ԴեՀան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյն ԴեՀան
Dane DeHaan by Gage Skidmore.jpg
Ծնվել էփետրվարի 6, 1986(1986-02-06)[1][2][3] (33 տարեկան)
ԾննդավայրԱլլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան և Emmaus High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Anna Wood?
danedehaan.com

Դեյն Ուիլյամ ԴեՀաան (անգլ.՝ Dane William DeHaan, փետրվարի 6, 1986(1986-02-06)[1][2][3], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, հայտնի է «Հաճախորդներ» հեռուստասերիալից և «Ժամանակագրություն» ֆիլմի գլխավոր դերից: Նաև հայտնի է Գարրի Օզբարնի դերով «Նոր մարդ սարդը: Բարձր լարվածություն»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյն ԴեՀաան ծնվել է 1986 թվականի փետրվարի 6- ին Ալլենթաուն քաղաքում, Փենսիլվանիա նահանգ, Ջեֆ Դեհանի և Սինտի Բոշի ընտանիքում: Դեհանը ունի մեծ քույր` Մեգանը, և զարմիկ Էդդիսոնը:

Նա ավարտել է Emmaus ավագ դպրոցը, իսկ հետագայում University of North Carolina School of the Arts- ը: Էպիզոդային դերերը «Օրենք և կարգ: Հատուկ պատյան» և A.K.A.: It’s a Wiley World! ֆիլմերում նրան մեծ ճանաչություն չբերեցին, բայց տվեցին լավ սկզբնարկ նոր սկսվող դերասանական կարիերայում: Հաջորդ ծրագիրը նշված է եղել «Ոսկե գլոբուսով» «Հաճախորդներ» հեռուստասերիալը, որտեղ նրա գործընկերն է եղել հայտնի դերասան Գաբրիել Բըրնը:

Հենց այդ ժամանակ է սկսվում Դեհանի ստեղծագործական կյանքը։ Քննադատները հիացմունքով ընդունեցին նրա անթերի խաղը, իսկ ռեժիսորները հետաքրքրվեցին երիտասարդ և հեռանկարային դերասանով։ Նա դեր է ստացել «Իրական արյուն» հեռուստասերիալում, առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում American Buffalo ներկայացումում, մասնակցել է երկու իրար հետ կապակցված ֆիլմերի, «Վախի գործոն» և «Ստվեր անցյալից» նկարահանումներին, որոնցում թեև չի խաղացել գլխավոր դեր, բայց բավական նշանակալից դեր։ Երկու նախորդ ֆիլմերին ավելանում է նաև 2010 թվականին ցուցադրված «Ամիգո» և The Layla Project ֆիլմերը, չնայած նրան, որ Դեհանը այդ ֆիլմերում նույնպես չի խաղացել գլխավոր դերեր։

2011 թվականին նա ստացել է գլխավոր դեր ֆանտաստիկ թրիլերում «Ժամանակագրություն» անվանումով, որը շատ լավ կարծիքների արժանացավ հանդիսատեսի կողմից։ Այդ ֆիլմից հետո Դեհանը արթնացավ արդեն հայտնի։ Նրան սկսեցին մի շարք դերեր առաջարկել ֆիլմերում, որտեղ նկարահանվում էին համաշխարհային հայտնի դերասաններ, ինչպիսիք են Թոմ Հարդին, Ռիզ Ուիզերսփունը, Քոլին Ֆերտը, Ռայան Գոսլինգը, Բրեդլի Քուփերը, Ռոուզ Բիրնը, ինչպես նաև Դենիել Ռեդքլիֆը։ 2014 թվականին խաղացել է գլխավոր դեր Imagine Dragons խմբի I Bet My Life երգի տեսահոլովակում[5]։

2015 թվականի մայիսի 12- ին Լյուկ Բեսոնը իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ Դեյն ԴեՀաանին հրավիրել է իր ապագա Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը ֆիլմի գլխավոր դերում նկարահանվելու[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեհանը և Աննա Վուդը հանդիպել են գրեթե 6 տարի և 2012 թվականին իրենց հարաբերությունները պաշտոնացրել են։ 2017 թվականի կեսերին սպասում են իրենց առաջնեկի ծնունդին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]