Հել Հոլբրուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հել Հոլբրուք
Hal Holbrook LF.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1925(1925-02-17)[1][2] (95 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունԴենիսոն համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Ամուսին(ներ)Carol Eve Rossen?
Պարգևներ և մրցանակներԱզգային հումանիտարական մեդալ և Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար

Հել Հոլբրուք (անգլ.՝ Hal Holbrook, ամբողջական անունը Հարոլդ Ռոուվ Հոլբրուք կրտսեր անգլ.՝ Harold Rowe Holbrook Jr., փետրվարի 17, 1925(1925-02-17)[1][2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան: Իր կարիերայի ընթացքում արժանացել է չորս հեռուստատեսային «Էմմի» մրցանակի և ևս վեց անգամ առաջադրվել է նույն մրցանակին, 2008 թվականին «Վայրի պայմաններում» ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև 1966 թվականին ստացել է թատերական «Թոնի» մրցանակ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հել Հոլբրուքը ավարտել է Օհայո նահանգի Գրենվիլում գտնվող Դենինսոնի համալսարանը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հել Հոլբրուքը ամերիկյան բնահատուկ դերերի հայտնի կատարողը է և էպիզոդիկ դերերով նկարահանվել է մի քանի դասական ֆիլմերում: Նրա հաջողությունը դարձել է Ուոթերգեյթյան սկանդալի մասին պատմող «Թագավորական ամբողջ զորքը» ֆիլմում անանուն իրազեկիչի դերը։ Հոլբրուքի ամենահայտնի դերը եղել է «Մառախուղ» սարսափ ֆիլմում քահանա հայր Մելոունի դերը:

2008 թվականին «Վայրի պայմաններում» ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Հոլբրուքը դարձել է այդ կատեգորիայում մրցանակի առաջադրված ամենածեր մարդը:

2010 թվականին «Անարխիայի որդիները» հայտնի սերիալի երրորդ եթերաշրջանում խաղացել է Քեթի Սագալ հերոսուհու հոր դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլբրուքը ամուսնացած է եղել երեք անգամ և ունի երեք երեխա: 1945 թվականի սեպտեմբերի 22-ին ամուսնացել է Ռուբի Հոլբրուքի հետ, որից բաժանվել է 1965 թվականին: Նրանից ունի երկու երեխա՝ Վիկտորյա Հոլբրուքը և Դեյվիդ Հոլբրուքը: 1966 թվականի դեկտեմբերի 28-ին ամուսնացել է Քերոլ Եվա Ռոսենի հետ: Նրանից ունի մեկ երեխա՝ Էվա Հոլբրուքը: Նրանք բաժանվել են 1983 թվականի հունիսի 14-ին: 1984 թվականի մայիսի 27-ին ամուսնացել է Դիքսի Քարտերի հետ: Նրանց ամուսնությունը տևել է մինչև կնոջ մահը՝ 2010 թվականի ապրիլի 10-ը[3]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1966 ֆ Խումբը The Group Գաս Լերոյ
1967 հֆ Մարկ Տվենն այսօր երեկոյան Mark Twain Tonight! Մարկ Տվեն
1968 ֆ Վայրենություն փողոցներում Wild in the Streets սենատոր Ջոնի Ֆերգյուս
1969 ս ՀԴԲ The F.B.I. Քրիստոֆեր Սայմս
1969 ս Խաղի անվանումը The Name of the Game մայոր Ջոն Էդրիան
1970 ֆ Մեծ սպիտակ հույս The Great White Hope Էլ Քեմերոն
1970 ս Դիսնեյլենդ Walt Disney anthology television series Միտչ Քոլինզ
1970-1971 ս Սենատոր The Bold Ones: The Senator սենատոր Հեյս Ստոուվ
1973 հֆ Պուեբլո Pueblo կապիտան Լլոյդ Մ. Բաչեր
1973 ֆ Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը Jonathan Livingston Seagull ծերունի
1973 ֆ Բարձրագույն ուժ Magnum Force լեյտենանտ Բրիգս
1974-1975 ս Լինքոլն Lincoln Աբրահամ Լինքոլն
1975-1977 ս Մեծ ներկայացում Great Performances տարբեր դերեր
1976 ֆ Թագավորական ամբողջ զորքը All the President's Men Գլուբոկայա Գլուտկա
1977 հֆ Մեր քաղաքը Our Town ռեժիսոր
1977 ֆ Ծեսեր Rituals Հարի
1977 ֆ Ջուլիա Julia Ալան
1977 ֆ Մեկ քարայծ Capricorn One Ջեյմս Քելովեյ, թռիչքների ղեկավար
1980 ֆ Մառախուղ The Fog Մելոունի հայր
1980 ֆ Նախագահի առևանգումը The Kidnapping of the President նախագահ Ադամ Սքոթ
1982 ֆ Սարսափի գեղադիտակ Creepshow Հենրի Նորտրապ
1982 ֆ Աղջիկները անհետանում են Girls Nite Out Ջիմ Մաքվեյ
1983 ֆ Աստղային պալատ The Star Chamber Դատավոր Բենջամին Քաուլֆիլդ
1984 մֆ Աստղ Celebrity Դ. Ա. Քելվին Սլեյջ
1984 ս Ջորջ Վաշինգտոն George Washington Ջոն Ադամս
1985 մֆ Հյուսիս և Հարավ orth And South Աբրահամ Լինքոլն
1985 հֆ Թշնամու թիկունքում Behind Enemy Lines Գնդապետ Քելվին Թյորներ
1986 մֆ Հյուսիս և Հարավ 2 North and South, Book II Աբրահամ Լինքոլն
1988 ս Երջանիկ օտարուհի Բնօրինակ անունն անհայտ է բժիշկ Էնդրյու Մաքքեյգ
1989 հֆ Օր առաջին Day One գեներալ Ջորջ Մարշալ
1990 հֆ Սպանություն փոքրիկ քաղաքում A Killing in a Small Town բժիշկ Բերդսլի
1993 ֆ Ընկերությունը The Firm Օլիվեր Լեմբերտ
1995 հֆ Փերի Մեյսոնի առեղծվածները: Խանդոտ կատակասերի դեպքը A Perry Mason Mystery: The Case of the Jealous Jokester ՈՒիլյամ Մաքքենզի
1995 հֆ Մեկը բոլորի դեմ She Stood Alone: The Tailhook Scandal ծովակալ Քելսո
1997 մֆ Կատուները չեն պարում Cats Don't Dance Կրենստոն այծ
1997 մֆ Հերկուլես Hercules Ամֆիտրիոն
1997 ֆ Աստծո աչք Eye of God շերիֆ Ռոջերս
1999 ֆ Ամուրին The Bachelor Ռոյ Օ՚Դելլ
2000 ս Ընտանեկան իրավունք Family Law դատավոր Ռիչարդ Լլոյդ
2000 ս Արտաքին սահմաններ The Outer Limits Օլիվեր Հերբիսոն
2000 մֆ Սանտա Կլաուսի արկածները The Life & Adventures of Santa Claus Ակ
2001 հֆ Երեք ծառերի լեգենդը The Legend of the Three Trees պատմող
2001 հֆ Հանգիստ նավահանգիստ Բնօրինակ անունն անհայտ է Հարոլդ Լ. Այկաս
2007 ֆ Վայրի պայմաններում Into the Wild Ռոն Ֆրանց
2008 ս Շտապ օգնություն ER Օոոլթեր Պերկինս
2011 ֆ Ջուր փղերի համար Water for Elephants Ջեյքոբ Ջենկովսկին ծերության մեջ
2012 ֆ Լինքոլն Lincoln Ֆրենսիս Պրեստոն Բլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]