Ջուլիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջուլիա
Julia
Jane Fonda par Claude Truong-Ngoc 1976.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[2][3], կենսագրական ֆիլմ[4][5] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքPentimento?
Թվական1977
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրեդ Ցինեման[2][6][7][3]
ՊրոդյուսերDick Roth?
Սցենարի հեղինակԷլվին Սերջենթ և Lillian Hellman?
ԴերակատարներՋեյն Ֆոնդա[6][7][8][3], Վանեսա Ռեդգրեյվ[6][7][8][3], Ջեյսոն Ռոբարդս[6][7][8][3], Հել Հոլբրուք[8][3], Ռոզմարի Մերֆի[8][3], Մաքսիմիլիան Շելլ[8][3], Մերիլ Սթրիփ[6][8][3], Ջոն Գլովեր[8], Dora Doll?[8][3], Քեթլին Նեսբիթ[8], Լամբեր Ուիլսոն[8], Maurice Denham?[8], Lisa Pelikan?, Պատրիս Մելեննեք, Jacques David?, Molly Urquhart?, Christian de Tillière?[9], Ժերար Բուր[9], Jacqueline Staup?[9], Hans Verner?[9], Francis Lemaire?[9], Mark Metcalf?[9] և Շեյն Ռիմեր[9]
ՕպերատորԴուգլաս Սլոկոմբ
ԵրաժշտությունԺորժ Դելերյու
ՄոնտաժՎալտեր Մերչ և Marcel Durham?
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Gare de Strasbourg?
Կինոընկերություն20th Century Fox
Տևողություն118 րոպե

«Ջուլիա» (անգլ.՝ Julia), 1977 թվականին «20th Century Fox»-ի կողմից նկարահանված ամերիկյան դրամա: Ֆիլմը Լիլիան Հելմանի «Pentimento» ինքնակեսագրական վեպի էկրանավորում է։ Ֆիլմն արժանացել է 3 Օսկար մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեում ընկած է Լիլիան Հելմանի ինքնակենսագրական վեպը: Ջուլիան (Վանեսա Ռեդգրեյվ) և Լիլիանը (Ջեյն Ֆոնդա) մանկության ընկերուհիներ էին: Ջուլիան ծնունդով հարուստ հրեական ընտանիքից է, ով ԱՄՆ-ում դաստիարակվել է տատիկի և պապիկի մոտ։ Աղջիկների միջև ձևավորվել է մտերմիկ հարաբերություններ, սակայն հետագայում կյանքը նրանց բաժանեց։ Հետաքրքրվելով գրականությանբ՝ Լիլիանը մտերմանում է Դեշիլ Հեմմեթի հետ, իսկ բժշկականի ուսանողուհի Ջուլիան ուղևորվում է Եվրոպա, որտեղ նա միանում է հակաֆաշիստական շարժմանը։ Արդյունքում նա վիրավորվում է հիտլերականների հետ բախումից: Հետո սկսում է զբաղվել գումարների անօրեն տեղափոխությամբ, որպեսզի պայքարի ֆաշիզմի դեմ:

Հանդիպումներից մեկի ընթացքում Լիլիանը իմանում է, որ Ջուլիան ունի երեխա: Հետագայում Ջուլիան մահանում է անորոշ հանգամանքներում, իսկ Լիլիանը փորձում է գտնել նրա երեխային ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և նոմինացիաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 - Օսկար - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր - Ջեյսոն Ռոբարդս կրտսեր
  • 1978 - Օսկար - Երկրորդ պլանի կանանց լավագույն դերասանուհի - Վանեսա Ռեդգրեյվ
  • 1978 - Օսկար - Լավագույն ադապտացված սցենարիստ - Էլվին Սարջենթ
  • 1978 - Ոսկե գլոբուս - Կինոյում կանանց լավագույն դրամատիկական դեր - Ջեյն Ֆոնդա
  • 1978 - Ոսկե գլոբուս - Կինոյում երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր - Վանեսա Ռեդգրեյվ
  • 1979 - BAFTA - Լավագույն դերասան - Ջեյն Ֆոնդա
  • 1979 - BAFTA - Լավագույն օպերատոր - Դուգլաս Սլոկոմ
  • 1979 - BAFTA - Լավագույն ֆիլմ
  • 1979 - BAFTA - Լավագույն սցենարիստ - Էլվին Սարջենթ

Նոմինացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 - Օսկար - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր - Մաքսիմիլիան Շելլ
  • 1978 - Օսկար - Կնոջ լավագույն դեր - Ջեյն Ֆոնդա
  • 1978 - Օսկար - Օպերատորական լավագույն աշխատանք - Դուգլաս Սլոկոմ
  • 1978 - Օսկար - Կոստյումի լավագույն դիզայն - Էնթիա Սիլբերտ
  • 1978 - Օսկար - Լավագույն ռեժիսուրա - Ֆրեդ Ցինեման
  • 1978 - Օսկար - Լավագույն մոնտաժ - Ուոլթեր Մերչ
  • 1978 - Օսկար - Օրիգինալ լավագույն սաունթրեք- Ժորժ Դելերյու
  • 1978 - Օսկար  - Լավագույն ֆիլմ - Ռիչարդ Ռոթ
  • 1978 - Ոսկե գլոբուս - Կինոֆիլիմի լավագույն ռեժիսուրա - Ֆրեդ Ցինեման
  • 1978 - Ոսկե գլոբուս - Լավագույն դրամատիկական կինոֆիլմ - Ֆրեդ Ցինեման
  • 1978 - Ոսկե գլոբուս - Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր - Ջեյսոն Ռոբարդս
  • 1978 - Ոսկե գլոբուս - Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր - Մաքսիմիլիան Շելլ
  • 1978 - Ոսկե գլոբուս - Լավագույն սցենարիստ - Էլվին Սարջենթ
  • 1979 - Սեզար - Լավագույն օտարերկրյա ֆիլմ - Ֆրեդ Ցինեման
  • 1979 - BAFTA - Կոստյումի լավագույն դիզայն - Էնթիա Սիլբերտ, Ջոեն Բրիջ, Աննալիզա Նազիլլի-Ռոկկա
  • 1979 - BAFTA - Լավագույն ռեժիսուրա - Ֆրեդ Ցինեման
  • 1979 - BAFTA - Լավագույն մոնտաժ - Ուոլթեր Մերչ
  • 1979 - BAFTA - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր - Ջեյսոն Ռոբարդս
  • 1979 - BAFTA - Նկարչի լավագույն աշխատանք - Ջին Քելեհեն, Ուիլլի Հոլթ, Կարմեն Դիլլոն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս ֆիլմում առաջին էկրանին հայտնվեցին Մերիլ Սթրիփը և Լիզա Պելիկանը։
  • Ֆիլմի սկզբում և վերջում ձկնորսական նավակում նստած ֆիգուրը իրական Լիլիան Հելմանն է, թեև հնչում է Ջեյնի ձայնը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]