Jump to content

Դիքսի Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիքսի Քարթեր
Ծննդյան թիվ՝մայիսի 25, 1939(1939-05-25)[1][2][3]
Ծննդավայր՝McLemoresville, Քարոլ շրջան, Թենեսի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ապրիլի 10, 2010(2010-04-10)[4][1][2][…] (70 տարեկան)
Վախճանի վայր՝Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0141581
dixiecarter.com

Դիքսի Վիրջինյա Քարթեր (անգլ.՝ Dixie Virginia Carter. մայիսի 25, 1939(1939-05-25)[1][2][3], McLemoresville, Քարոլ շրջան, Թենեսի, ԱՄՆ - ապրիլի 10, 2010(2010-04-10)[4][1][2][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, ով երկու անգամ առաջադրվել է Էմմիի մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Մեմֆիսում, սովորել է Թենեսիի համալսարանում (Նոքսվիլ) և Հարավարևմտյան քոլեջում (ներկայումս՝ Մեմֆիսի Ռոդս քոլեջ)։ Ավարտել է համալսարանը՝ ստանալով անգլերենի մասնագետի որակավորում։ Նա խորացել է նաև դասական վոկալում, բացի այդ՝ սովորել է դաշնամուր, շեփոր և հարմոնիկա նվագել։

Դերասանական արվեստի ասպարեզում նա իր նորամուտը նշել է 1960 թվականին Ջուլիա Ջորդանի դերում՝ Քոուլ Փորթերի Կարուսել պիեսի բեմադրության մեջ։ 1963 թվականին Դիքսին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ հանդես է եկել Ջոզեֆ Փապի բեմադրած շեքսպիրյան «Ձմեռային հեքիաթ»-ում։ Այնուհետև նա խաղացել է Բրոդվեյի բազմաթիվ մյուզիքլներում ու պիեսներում։

Սկսնակ դերասանուհին որոշ ժամանակ անց ամուսնացել է գործարար Արթուր Քարթերի հետ, ունեցել երկու դուստր, որոնց մեծացնելուն ութ տարի է նվիրել։ Դրանից հետո երբ փորձել է 35 տարեկանում վերադառնալ բեմ, ոչ մի գործակալ չի ցանկացել գործ բռնել հղիության արձակուրդում չափազանց երկար գտնված, մասնագիտական աշխատանքից տևական ժամանակ կտրված դերասանուհու հետ։

Նրա՝ այդ շրջանի առավել ուշագրավ աշխատանքը շրջանային դատախազի տեղակալ Օլիվիա Բրանդեյսի դերն է «Գիշերվա շեմին» հեռուստասերիալում։ 1970-ականների վերջերին Դիքսին Նյու Յորքից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ խաղացել է «Իրենք իրենցով» և «Ամպրոպ՝ պարզ երկնքում» հեռուստասերիալներում։

1983 թվականին նրան հաջողություն, լայն ճանաչում ու համբավ է բերել «Անամոթաբար հարուստ» հեռուստասերիալում պլանտացիայի տիրոջ ամբարտավան կնոջ՝ Կառլոտա Բեքի կերպարի տպավորիչ մարմնավորումը։ 1984-1985 թվականներին հանդես է եկել «Զանազան քայլեր» սերիալի գլխավոր հերոսուհու դերում։

Քարթերի հեռուստատեսային կարիերայի գագաթնակետը հանդիսացել է 1986-1993 թվականներին ԱՄՆ-ի էկրաններին ցուցադրված «Արարելով կին» սիթքոմում փաստաբան Ջուլիա Շուգարբեյքերի դերի կատարումը։ Նրա դերասանական հիշարժան աշխատանքներից է նաև «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում Օրսոն Հոջի մոր՝ Գլորիայի կերպարի մարմնավորումը, որի համար 2007 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

2010 թվականի սկզբին Դիքսի Քարթերի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, և նույն թվականի ապրիլի 10-ին նա մահացել է[6] ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Իրիկվա արևը That Evening SunԷլեն Միչամ
2008 հֆ Մեր առաջին Սուրբ ծնունդը Our First ChristmasԻվի
2004 հֆ Սադբրի SudburyՍադբրի
2006-2007 ս Հուսահատ տնային տնտեսուհիները Desperate HousewivesԳլորիա Հոջ
2003 հֆ Հարմարավետություն ու բերկրանք Comfort and JoyՖրեդերիկա
2005 ս Հույս ու հավատ Hope & FaithՋոյս Շանովսկի
2001 ֆ Նշանակալից օր The Big DayՔերոլ
2000 ֆ Սանտա Քլաուսի արկածները The Life & Adventures of Santa ClausՆեսիլ
2004-2004 ս Օրենք ու կարգ. Հատուկ կորպուս Law & Order: Special Victims UnitԴենիս Բրոքմորտոն
1999-2002 ս Ընտանեկան օրեն Family LawՌենդի Քինգ
1999 ֆ Մեր հարևան Յամադաները Houhokekyo tonari no Yamada-kunдополнительные голоса
1996 հֆ Գիշերով անհետացածը Gone in the NightԷնն Դաուլիբի
1995 հֆ Թովչուհին DazzleԼիդի Քիլքալեն
1994 հֆ Խաղամոլ V Gambler V: Playing for KeepsԼիլի Լանգթրայ
1994 հֆ A Perry Mason Mystery: The Case of the Lethal LifestyleԼուիզ Արչեր
1994 ս Քրիստի ChristyՋուլիա
1995 ս Ախտորոշումը՝ սպանություն Diagnosis MurderՓաթրիշա
1986-1993 ս Արարելով կին Designing WomenՋուլիա
1986 ս Աղվեսի պես գժված Crazy Like a Fox
1983 ֆ Խելքը թռցրած Going BerserkԷնջել
1982 ս Բրեթ Մավերիկ Bret MaverickՀոլլի
1982 ս Ամերիկյան մեծագույն հերոսը The Greatest American HeroՍամանթա
1981 հֆ Սպանել Ռենդի Ուեբսթերին The Killing of Randy WebsterԲիլլի Ուեբսթեր
1980 հֆ Նորին մեծության գաղտնի ծառայությունում O.H.M.S.Նորա Ուինգ
1984-1985 ս Զանազան քայլեր Diff'rent StrokesՄեգգի
1982 ս Լու Գրանթ Lou GrantՋեսիկա
1963 ս Բժիշկներ The Doctorsнеизвестная роль
1956 ս Գիշերվա շեմին The Edge of Nightօգնականուհի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 GeneaStar
  4. 1 2 Dixie Carter, TV Actress, Dies at 70 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2010. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  6. «Notice of Dixie Carter's death». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիքսի Քարթեր» հոդվածին։