Վայրի պայմաններում (ֆիլմ)
Վայրի պայմաններում անգլ.՝ Into the Wild | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | վավերագրական դրամա, դրամա, կենսագրական ֆիլմ և ռոուդ-մուվի[1] |
| Հիմք | Վայրի պայմաններում (գիրք) |
| Թվական | 2007 և հունվարի 9, 2008[2] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Շոն Փեն[3][4][5][…] |
| Պրոդյուսեր | Արթ Լինսոն, Շոն Փեն և Բիլ Փոհլադ |
| Սցենարի հեղինակ | Շոն Փեն |
| Դերակատարներ | Էմիլ Խիրշ[3][4][6][…], Մարշա Գեյ Հարդեն[3][4][7][…], Վիլյամ Հըրթ[4][8][9][…], Ջենա Մելոուն[4][8][9][…], Քեթրին Քիներ[3][6][9][…], Վինս Վոն[6][9][10][…], Քրիստեն Ստյուարտ[9][10][11], Հել Հոլբրուք[9][10][11], Բրայան Հ․ Դիրկեր[10], Սթիվեն Ուիգ[10], Զաք Գալիֆիանակիս[9][10][11], Հեյլի Ռամ[11], Մերիթ Ուիվեր[11], Տուրե Լինդհարթ[11], Ռ. Դ. Քոլ[11] և Signe Egholm Olsen?[11] |
| Օպերատոր | Էրիկ Գոտիե |
| Երաժշտություն | Մայքլ Բրուք, Kaki King?[12] և Էդդի Վեդդեր[12] |
| Մոնտաժ | Ջեյ Քեսիդի |
| Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա, Հարավային Դակոթա, Լոս Անջելես և Արիզոնա |
| Նկարահանման վայր | Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Արիզոնա |
| Կինոընկերություն | Paramount Vantage[3] |
| Տևողություն | 148 րոպե |
Վայրի պայմաններում (անգլ.՝ Into the Wild), դրամատիկ ֆիլմ, ռեժիսոր Շոն Փենի կողմից, Ջոն Կրակաուերի համանուն գրքի հիման վրա նկարահանված։ Էկրաններին բարձրացել է 2007 թվականին։ Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա։
Գլխավոր դերում է Էմիլ Հիրշը։ Ստացել է երկու Օսկար լավագույն տղամարդու դեր և լավագույն մոնտաժ անվանակարգերում։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Քրիստափոր Մաքքենդլեսի իրական պատմությունը։ Մի երիտասարդ, ով ապրում էր հարուստ ընտանիքում, մերժում էր հարուստին բնորոշ հատկանիշները և իր գումարով բարեգործություններ էր կատարում։ Օրերից մի օր նա դառնում է աղքատ թափառաշրջիկ։ Վերջին երկու տարիների ընթացում (1990–1992 թվականներին) Ալեքսանդր անունով նա մեկնում է ԱՄՆ և Մեքսիկա, աշխատում է տարբեր տեղեր, հանդիպում է տարբեր մարդկանց, որոնք փոխում են իր կյանքը, մինչև վերջապես լինում է Ալյասկայում։ Այստեղ նա ապրում է անապատում մի հին ավտոբուսի մեջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր | |
|---|---|---|
| Էմիլ Հիրշ | Քրիստափոր Մաքքենդլես | |
| Քեթրին Կիներ | Ջեն Բյորիս | |
| Հել Հոլբրուկ | Ռոն Ֆրանց | |
| Մարշա Գեյ Հարդեն | Բիլի Մաքքենդլես | |
| Վիլյամ Հյորտ | Վոլտ Մաքքենդլես | |
| Քրիստեն Ստյուարտ | Թրեյսի Թատրո | |
| Բրայան Դիրկեր | Ռեյինի | |
| Ջենա Մելոուն | Քերին Մաքքենդլես | |
| Վինս Վոն | Վեյն Վեստերբերգ | |
| Տուրե Լինդհարդտ | Մադս | |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոն Փենը ասում է, որ ինքը այս ֆիլմի նկարահանմանը պատրաստվել է տասը տարի։ Ջոն Կրակաուերի գիրքը նա կարդացել է 1996 թվականին մի գիշեր, որից հետո անհապաղ բանակցություններ է սկսել Մաքքենդլեսի ծնողների հետ ֆիլմի էկրանավորման համար։ Միայն, երբ ամեն ինչ պատրաստ է եղել նկարահանման համար, ծնողները հրաժարվել են։ Փենը համբերությամբ սպասում էր նրանց համաձայնմանը մինչև 2006 թվականը, երբ նրանք չզանգահարեցին Փենին և չասացին, որ պատրաստ են տալ իրենց համաձայնությունը նկարահանման համար։
- Որպեսզի նկարահանվի ֆիլմի գլխավոր դերում, Էմիլ Հիրշը նիհարեց 18 կիլոգրամով։
- Շոն Փենի առաջին կինոնկարը, որտեղ չի խաղում իր կինը՝ Ռոբին Ռայթ Փենը։
- Շոն Փենը Մաքքենդլեսի դերում սկզբում տեսնում էր Լեոնարդո Դի Կապրիոյին, իսկ Ռոն Ֆրանցի դերում՝ Մարլոն Բրանդոյին։
- Ֆիլմը ամբողջությամբ նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, որտեղ ապրել է Մաքքենդլեսը։ Նկարահանող խումբը Ալյասկա է գնացել չորս անգամ, որպեսզի տարվա չորս եղանակներն էլ լինեն ֆիլմում։
- Լոսը, ով ֆիլմում սպանել է Քրիստափորին, հենց ինքը իրականում մահացած է գտնվել Ալյասկայում։
- Ֆիլմում բոլոր երգերը կատարում է Էդի Վեդերը։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008՝ «Ոսկե գլոբուս», լավագույն օրիգինալ երգի համար (Guaranteed երգը)։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008՝ երկու անվանակարգ Օսկարում, լավագույն երկրորդային դերասան (Հել Հոլբրուկ), լավագույն մոնտաժ (Ջեյ Քեսիդի)։
- 2008՝ «Ոսկե գլոբուս»–ում լավագույն օրիգինալ սաունդթրեք անվանակարգում։
- 2008՝ «Դեյվիդ Դի Դոնատելո» մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ։
- 2008՝ Գիլդիա մրցանկաբաշխությանը ԱՄՆ ռեժիսորների անվանակարգում։
- 2008՝ Գրեմմի մրցանակաբաշխությանը, որպես լավագույն երգ, գրված ֆիլմի կամ հետուստատեսության համար։
- 2008՝ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխությանը, որպես լավագույն երիտասարդ դերասանուհուն՝ Քրիստեն Ստյուարտին։
Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը ֆիլմը անվանել է 2007 թվականի լավագույն տասը ֆիլմերից մեկը[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cineclubdecaen.com/realisat/pennsean/intothewild.htm
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- 1 2 3 4 5 http://stopklatka.pl/film/wszystko-za-zycie
- 1 2 3 4 5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=110101.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0758758/
- 1 2 3 http://www.metacritic.com/movie/into-the-wild
- ↑ http://www.interfilmes.com/filme_18554_Na.Natureza.Selvagem-(Into.the.Wild).html
- 1 2 http://www.adorocinema.com/filmes/filme-110101/
- 1 2 3 4 5 6 7 http://www.filmaffinity.com/en/film966177.html
- 1 2 3 4 5 6 http://www.imdb.com/title/tt0758758/fullcredits
- 1 2 3 4 5 6 7 8 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.afi.com/afiawards/AFIAwards07.aspx
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 1998-12-03 Wayback Machine(անգլ.)
- « Into the Wild»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմը allmovie կայքում
- КиноПоиск.Ru կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի պայմաններում (ֆիլմ)» հոդվածին։ |
| ||||||||||
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Մեքսիկայում նկարահանված ֆիլմեր
- Արիզոնայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2007 դրամա ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ալյասկայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Արիզոնայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հարավային Դակոտայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նևադայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վիրջինիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1992 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1991 թվականին
- Հարավային Դակոտայում նկարահանված ֆիլմեր
- Ալյասկայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Օրեգոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1990 թվականին
- Նևադայում նկարահանված ֆիլմեր
