Էդդի Վեդդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդդի Վեդդեր
EddieVedder.jpg
Ծնվել է դեկտեմբերի 23, 1964(1964-12-23)[1] (54 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր ռոք և ալտերնատիվ ռոք
Մասնագիտություն հեղինակ-կատարող, կիթառահար, երգիչ և երաժիշտ
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ կիթառ, ուկուլելե և վոկալ
Լեյբլ J Records
Անդամակցություն Pearl Jam և Temple of the Dog
Ամուսին Jill McCormick

Էդդի Վեդդեր (անգլ.՝ Eddie Vedder, իսկական անունը՝ Էդվարդ Լուի Սևերսոն, (անգլ.՝ Edward Louis Severson), ծնվ. դեկտեմբերի 23, 1964(1964-12-23)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ, ով հայտնի է դարձել Pearl Jam խմբից, որտեղ նա եղել է երեք կիթառահարներից մեկը: Նա հայտնի է իր ուժեղ վոկալով: Ինչպես նաև նա երգեր է գրում այլ արտիստների համար: 2007 թվականիn Վեդերը թողարկեց իր առաջին սոլո ալբոմը Վայրի պայմաններում ֆիլմի սաունդթրեքի համար: Նրա երկրորդ ալբոմը, որը կոչվում է Water on the Road թողարկվել է 2011 թվականին:

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Լուի Սեվերսոնը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո Էվանստոն արվարձանում 1964 թվականի դեկտեմբերի 23-ին: Իր ծնողները ամուսնալուծվել են 1965 թվականին, երբ Վեդերը դեռ մանուկ էր:[2] Նրա մայրը շուտով ամուսնանում է Փիթեր Մյուլերի հետ: Վեդերը Մյուլերին ընդունել է որպես կենսաբանական հայր և ժամանակի ընթացքում ստացել է նրա ազգանունը:[3] Վեդերն ունի գերմանական և դանիական արմատներ:

1970-ական թվականներին ընտանիքը, ներառյալ Վեդերի երեք միակողմանի եղբայրները, տեղափոխվում են Սան Դիեգոյի շրջան, Կալիֆոռնիա նահանգում:[4] Հենց այս ժամանակ Վեդերը, ով մոր կողմից իր 12-ամյակի կապակցությամբ կիթառ էր նվեր ստացել, սկսեց զբաղվել երաժշտությամբ: Նա իրեն սկսեց լավ զգալ երաժշտության միջավայրում և 1973 թվականին տարվեց The Who խմբի կողմից թողարկված Quadrophenia ալբոմով:[5] Նա պատմում է. «Երբ ես 15-16 տարեկան էի, ինձ միայնակ էի զգում. ինձ բոլորը լքել էին, բացի երաժշտությունից»:[6] Նրա մայրը և Մյուլերը բաժանվեցին, երբ Վեդերը ուշ դեռահասության շրջանում էր: Նրա մայրը և եղբայրները վերադարձան Չիկագո, սակայն Վեդերը մնաց իր խորթ հոր հետ Կալիֆոռնիայում:

Ամուսնալուծությունից հետո Վեդերը իմացավ, որ Մյուլերն իրականում իր հայրը չէ: Վեդերը հանդիպել էր իր կենսաբանական հորը մանուկ ժամանակ, ով համարվում էր ընտանիքի հին ընկեր: Այդ նույն ժամանակ նա իմանում է, որ իր հայրը՝ Սեվերսոնը մահացել է ծանր սկլերոզից: Սան Դիեգոյի ավագ դպրոցի վերջին տարում Վեդերը միայնակ էր ապրում և աշխատում էր Encinitas դեղատանը:[7] Արդյունքում նա չդիմացավ, և աշխատանքը խանգարեց ուսմանը: Նա միացավ իր ընտանիքին և վերադարձավ Չիկագո այն ժամանակ, երբ իր ազգանունը փոխեց Վեդերի, որը իր մոր աղջկական ազգանունն էր:

1980-ականների սկզբին, երբ նա աշխատում էր մատուցող, ավարտեց ավագ դպրոցը և սովորեց քոլեջում, որը Չիկագոյից ոչ հեռու էր:[8] 1984 թվականին Վեդերը վերադառնում է Սան Դիեգո իր ընկերուհու՝ Բետ Լիբլինգի հետ: Նա երաժշտությամբ զբաղվում էր տանը, ստեղծագործում էր, երգեր գրում, իսկ դրա հետ մեկտեղ աշխատում էր La Valencia հյուրանացում որպես թիկնապահ:[9] 1988 թվականին Վեդերը դառնում է Սան Դիեգոյում գործող ֆանկ-ռոք խումբ Bad Radio-ի վոկալիստը: Վեդերի խմբին միանալուց հետո՝ Red Hot Chili Peppers-ի ազդեցության տակ խումբը իր ոճը փոխում է ավելի ալտերնատիվ ռոք երաժշտության:[10]

Temple of the Dog[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին Վեդերը աշխատել է տեղի բենզալցակայանում:[11] Շնորհիվ Հարավային Կալիֆոռնիայի բեմերին Վեդերը հանդիպում է Red Hot Chili Peppers խմբի նախկին անդամ Ջեք Այրոնսին, ով դառնում է Վեդերի ընկերը և սկսում է նրա հետ բասկետբոլով զբաղվել:[12]

Ավելի ուշ՝ 1990 թվականին Սիեթլում, Վաշինգտոն նահանգում կազմվում էին երաժշտական խմբեր:[13] Վեդերը տեքստեր է գրում երեք երգերի համար: Երգերը պատմում էին մի տղայի մասին, ով խաբված է եղել ընտանիքի կողմից և շատ ուշ է իմացել, որ իրական հայրը մահացել է. տղան մեծանում է, դառնում վարձու մարդասպան և այժմ ցմահ բանտարկված է: Վեդերը վոկալ գրեց երեք երգերի մասին և ուղարկեց դրանք Սիեթլ: Այդ երեք երգերը շուտով ստանում են «Ողջ», «Մի անգամ» և «Ոտնաձայններ» անվանումները և ներառվում են Pearl Jam խմբի երգերի մեջ:

Վեդերի ձայնագրությունները լսելուց հետո Mother Love Bone խմբի անդամներ Սթոն Գոսարդը և Ջեֆ Ամենթը հրավիրում են Վեդերին Սիեթլ՝ կենդանի կերպով նրա երգերը լսելու: Նրանք տպավորվում են Վեդերի յուրահատուկ ձայնով: Այդ ժամանակ Գոսարդը և Ամենտը աշխատում են Temple of Dog ծրագրի վրա՝ ստեղծված Soundgarden-ի անդամ Քրիս Քորնելի, Էնդրյու Վուդի, ով մահացել էր 24 տարեկանում, Soundgarden-ի հարվածային գործիքների երաժիշտ Մեթ Քեմերոնի և նորեկ Մայք ՄաքՔրեդիի հետ: «Hunger Strike» երգը դառնում է Քորնելի և Վեդերի դուետը: Քորնելն ավելի ուշ ասել է. «Նա երգեց այս երգը այնպես, ինչպես ես էի ցանկանում»:[14] Վեդերը մի քանի երգերում նույնպես մասնակցություն ունեցավ և 1991 թվականի ապրիլին Temple of Dog-ը թողարկվեց A&M Records-ի կողմից:

Pearl Jam[խմբագրել | խմբագրել կոդը]

Pearl Jam-ը կազմավորվել է 1990 թվականին Ամենտի, Գոսարդի և ՄաքՔրեդիի կողմից, ովքեր հետո ներգրավելով Վեդերին և այլ երաժիշտների, համալրել են խումբը:[15][16][17] Խմբի անունը սկզբում Մուքի Բլեյլոք էր, սակայն Epic Records-ի հետ կնքած պայմանագրից հետո, խումբը ստիպված է եղել փոխել անուն և ստեղծել Ten ալբոմը:

Ten ալբոմը իրական պայթուցիկ էր, որը թողարկումից հետո սկսեց մեծ քանակով վաճառվել: Խումբը անսպասելիորեն հայտնվեց ուշադրության կենտրոնում և հանդես եկավ Սիեթլի բեմերում: «Jeremy» երգը նոմինացված է եղել Գրեմմիում որպես լավագույն ռոք երաժշտություն և լավագույն երաժշտություն Hard Rock Performance-ում 1993 թվականին[18], Pearl Jam-ը ստացել է չորս մրցանակ 1993 թվականին MTV Video Music Awards-ում լավագույն տեսահոլովակի համար:[19][20][21] 2000 թվականին խումբը թողարկում է իր վեցերորդ ստուդիական ալբոմը «Binaural»-ը, որը մեծ հաջողություններ է ունեցել:[22] 2002 թվականին թողարկում է իր յոթերորդ ալբոմը՝ «Riot Act»-ը: 2004 թվականին Մեծ ձուկը ֆիլմում «Մարդը ժամացույցից» երգով նոմինացվում է Ոսկե գլոբուսին:[23] Խմբի 8-րդ ալբոմը թողարկվել է 2006 թվականին, 9-րդը՝ 2009 թվականին («Backspacer») և 10-րդը՝ 2013 թվականին («Lighting Bolt»):

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մանրամաստներ Վարկանիշ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
[24]
Ավստրալիա Ավստրալիա
[25]
Շվեդիա Շվեդիա
[26]
Իսպանիա Իսպանիա
[27]
Ֆրանսիա Ֆրանսիա
[28]
Գերմանիա Գերմանիա
[29]
Իտալիա Իտալիա
[30]
Նիդերլանդներ Նիդերլանդներ
[31]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
[32]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
[33]
2007 Into the Wild
  • Թողարկված: Սեպտեմբեր 18, 2007
  • Լեյբլ: J
  • Ֆորմատ: CD, LP
11 39 28 89 31 68 6 30 34 183
2011 Ukulele Songs
  • Թողարկված: Մայիս 31, 2011
  • Լեյբլ: Monkey Wrench
  • Ֆորմատ: CD, LP
4 6 5 23 64 18 6 13 32 49
"—" Նշանակում է թողարկում, որը չի նշվել

Temple of Dog[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Լեյբլ Ստեղծագործություն(ներ)
1991 Temple of the Dog A&M "Hunger Strike", "Wooden Jesus", "Pushin Forward Back", "Your Saviour", and "Four Walled World"

Pearl Jam[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ten (1991)
  • Vs.' (1993)
  • Vitalogy (1994)
  • No Code (1996)
  • Yield (1998)
  • Binaural (2000)
  • Riot Act (2002)
  • Pearl Jam (2006)
  • Backspacer (2009)
  • Lightning Bolt (2013)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ստեղծագործություն Վարկանիշ Ալբոմ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
[34]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
[35]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
[36]
Կանադա Կանադա
[37]
2001 "You've Got to Hide Your Love Away" 28 30 40 Ես Սեմն եմ
2007 "Hard Sun" 13 23 Վայրի պայմաններում
2010 "Better Days" Կեր, աղոթիր, սիրիր
2011 "Longing to Belong" Ukulele Songs
"Can't Keep"
"Without You"
"—" Նշանակում է թողարկում, որը չի նշվել

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - Hard Sun
  • 2008 - Guaranteed
  • 2008 - No More
  • 2010 - Better Days
  • 2011 - You're True
  • 2011 - Longing To Belong
  • 2011 - Can't Keep
  • 2012 - Sleeping By Myself

Ներդրումներ և համատեղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվականներ Խումբ Անվանում Լեյբլ Ստեղծագործություն(ներ)
1993 Էդի Վեդեր և Մայք ՄաքՔրեդին Սմիթ Գ. Ի.-ի հետ 'The 30th Anniversary Concert Celebration Sony Records "Masters of War" (live)
Bad Religion Recipe for Hate Epitaph Records, Atlantic Records "American Jesus" և Watch It Die
1995 Մայք Ուոթ Ball-Hog or Tugboat? Columbia "Big Train" and "Against the 70's"
Նեիլ Յանգ Mirror Ball Reprise "Peace and Love"
1996 Էդի Վեդերը Նուսրաթ Ֆաթեհ Ալի Խանի հետ Dead Man Walking Sony "Face of Love" and "Long Road"
Էդի Վեդերը Նուսրաթ ֆաթեհ Ալի Խանի հետ Dead Man Walking Sony "Face of Love" և "Long Road"
Fastbacks New Mansions in Sound Sub Pop "Girl's Eyes"
Gary Heffern Painful Days Y-records "Passin' Thru'"
Crowded House Recurring Dream (album) Capitol Records [Everything Is Good for You"
1997 Էդի Վեդերը Hovercraft խմբի հետ Kerouac – kicks joy darkness Rykodisc "Hymn"
Էդի Վեդերը Մայք ՄաքՔրեդիի հետ Tibetan Freedom Concert Capitol Yellow Ledbetter (live)
Ramones We're Outta Here! MCA Records "Any Way You Want It"
1999 Փիթ Թոունշենդ A Benefit for Maryville Academy Intersound "Magic Bus" (live) և "Heart to Hang Onto" (live)
Էդի Վեդերը Սյուզան Սարանդոնի հետ Cradle Will Rock RCA Records "Croon Spoon"
2000 Supersuckers-ը Էդի Վեդերի հետ Free the West Memphis 3 Koch Entertainment "Poor Girl"
2001 Wellwater Conspiracy The Scroll and Its Combinations "Felicity's Surprise"
Էդի Վեդերը Մայք ՄաքՔրեդիի և Նեյլ Յանգի հետ America: A Tribute to Heroes]' Interscope Records "Long Road" (live)
2002 Էդի Վեդեր I Am Sam V2 Ada "You've Got to Hide Your Love Away"
Նեիլ Ֆին 7 Worlds Collide Nettwerk "Take a Walk" (live), "Stuff and Nonsense" (live), "I See Red" (live), and "Parting Ways" (live)
2003 Էդի Վեդերը Zeke խմբի հետ We're a Happy Family - A Tribute to Ramones Columbia "I Believe in Miracles" and "Daytime Dilemma (Dangers of Love)"
Քեթ Փոուեր You Are Free Matador Records "Good Woman" and "Evolution"
The Who The Who Steamhammer US "I'm One" (live), "Gettin' in Tune" (live), "Let's See Action" (live), and "We're Not Gonna Take It " (live)
2004 Փիթ Թոունշենդ Magic Bus – Live from Chicago Compendia "Magic Bus" (live) and "Heart to Hang Onto" (live)
Ջեք Այրոնս Attention Dimension Breaching Whale "Shine On You Crazy Diamond"
Էդի Վեդերը Րեդ Ուայթի հետ The 5th Symphony Document: Soundtrack Folklore "Lucky Country"
2005 Էդի Վեդերը և the Walmer High School Choir The Molo Sessions Ten Club "Long Road", "Love Boat Captain" and "Better Man"
2006 Էդի Վեդեր Dead Man Walking Sony "Face of Love", "Long Road", և "Dead Man"
Էդի Վեդեր A Brokedown Melody: Music from and Inspired By the Film Brushfire Records "Goodbye"
Էդի Վեդերը The Strokes-ի և Ջոշ Հոմի հետ You Only Live Once single RCA Records "Mercy Mercy Me (The Ecology)"
2007 Էդի Վեդեր և The Million Dollar Bashers I'm Not There Columbia "All Along the Watchtower"
Crowded House Seattle, WA January 9, 2007 Kufala "World Where You Live" և "Something So Strong"
2008 Էդի Վեդեր և Բեն Հարփեր Body of War: Songs that Inspired an Iraq War Veteran Sire Records "No More" (live)
Ջոն Դո The Golden State Independent "The Golden State Remix"
Crowded House Surf Aid – The Music Loop "World Where You Live"
2010 Էդի Վեդեր Կեր, աղոթիր, սիրիր Monkeywrench Records "The Long Road" և "Better Days"
2011 R.E.M. Collapse into Now Warner Bros. "It Happened Today"
2012 Ջիմի Ֆելոն Blow Your Pants Off[38][39] Warner Bros. "Balls in Your Mouth"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. "Ancestry of Eddie Vedder". Wargs.com. Retrieved 2011-12-08.
  3. http://www.nydailynews.com/archives/entertainment/1999/08/10/1999-08-10_eddie_vedder_on_the_record_p.htmlHinckley, David. "Eddie Vedder on the Record: Pearl Jam's Private Front Man Opens Up About Rock Stardom and Where His Music Is Heading". New York Daily News. August 10, 1999.
  4. Greene, Jo-Ann. "Intrigue and Incest: Pearl Jam and the Secret History of Seattle" (Part 2). Goldmine. August 20, 1993.
  5. Kot, Greg. "Rebels With a Cause". Chicago Tribune. July 9, 1995.
  6. Hilburn, Robert (May 1, 1994). "He Didn't Ask for All This". Los Angeles Times. Retrieved 2009-04-25.
  7. Hilburn, Robert (May 1, 1994). "He Didn't Ask for All This". Los Angeles Times. Retrieved 2009-04-25.
  8. Macdonald, Patrick. "The Most Popular Band In The World – After Screaming Their Way To The Top Of The Rock World, Pearl Jam And A Silent Eddie Vedder Are Headed Home To Seattle". The Seattle Times. December 5, 1993.
  9. noho, Ron. "La Valencia Hotel". San Diego Magazine. February 2001.
  10. Colapinto, John. "Pearl Jam's Mystery Man". Rolling Stone. November 28, 1996.
  11. 9171, 1825138, 00.html Farley, Christopher John. "Rock's Anxious Rebels". Time. October 25, 1993.
  12. Wall, Mick. "Alive". Nirvana and the Story of Grunge. Q p. 95
  13. Crowe, Cameron (October 28, 1993). "Five Against the World". Rolling Stone. Retrieved 2007-06-23.
  14. Nicholls, Justin (April 14, 1991). "KISW 99.9 FM: Seattle, Radio Interview by Damon Stewart in The New Music Hour with Chris Cornell, Jeff Ament and Stone Gossard". Fivehorizons.com. Retrieved 2007-10-03.
  15. Crowe, Cameron (October 28, 1993). "Five Against the World". Rolling Stone. Retrieved 2007-06-23.
  16. The three early drummers of Mookie Blaylock were: Dave Krusen until May 1991, followed by Matt Chamberlain for a few shows and "Alive" video, finally followed by Dave Abbruzzese.
  17. Peiken, Matt (December 1993). "Dave Abbruzzese of Pearl Jam". Modern Drummer. Retrieved 2007-07-01.
  18. http://community.seattletimes.nwsource.com/archive/?date=19930107&slug=1678641
  19. http://www.mtv.com/ontv/vma/1993/
  20. "The 500 Greatest Albums of All Time". Rolling Stone. Archived from the original on April 15, 2008. Retrieved 2008-05-06.
  21. "VH1: 100 Greatest Songs of the '90s". VH1. Retrieved 2008-08-09.
  22. Davis, Darren (March 7, 2001). "Pearl Jam Breaks Its Own Chart Record". Yahoo! Music. Archived from the original on September 12, 2006. Retrieved 2007-06-28.
  23. "Golden Globes Nominations & Winners". goldenglobes.org. Archived from the original on February 1, 2008. Retrieved 2008-02-20.
  24. «Eddie Vedder Album & Song Chart History: Billboard 200»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2011-03-22 
  25. «Discography Eddie Vedder»։ Hung Medien։ Վերցված է 2011-03-22 
  26. «Discography Eddie Vedder» (German)։ Hung Medien։ Վերցված է 2011-03-22 
  27. «Discography Eddie Vedder»։ Hung Medien։ Վերցված է 2011-03-22 
  28. «Discographie Eddie Vedder» (German)։ Hung Medien։ Վերցված է 2011-03-22 
  29. Peak chart positions for Eddie Vedder in Germany:
  30. «Discography Eddie Vedder»։ Hung Medien։ Վերցված է 2011-03-22 
  31. «Discografie Eddie Vedder» (Dutch)։ Hung Medien։ Վերցված է 2011-03-22 
  32. «Discography Eddie Vedder»։ Hung Medien։ Վերցված է 2011-03-22 
  33. Zywietz Tobias։ «Chart Log UK: V – Vybe»։ Zobbel։ Վերցված է 2011-03-22 
  34. «Eddie Vedder Album & Song Chart History: Adult Pop Songs»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2011-03-17 
  35. «Eddie Vedder Album & Song Chart History: Alternative Songs»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2011-03-17 
  36. «Eddie Vedder > Charts & Awards > Billboard Singles»։ AllMusic։ Rovi Corporation։ Վերցված է 2011-03-17 
  37. «Eddie Vedder Album & Song Chart History: Canadian Hot 100»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2011-03-17 
  38. «Jimmy Fallon to Release Blow Your Pants Off June 12»։ Wall Street Journal։ Վերցված է 2012-04-28  (չաշխատող հղում)
  39. «Eddie Vedder Helps Jimmy Fallon 'Blow Your Pants Off' With New Album»։ Loudwire։ Վերցված է 2012-04-28