Մայքլ Բրուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Բրուք
Ծնվել է1952[1][2][3][…]
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՅորքի համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր, գյուտարար, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Կայքmichaelbrookmusic.com

Մայքլ Բրուք (անգլ.՝ Michael Brook, 1952[1][2][3][…], Տորոնտո, Կանադա[4]), կանադացի նորարար կիթառահար, գյուտարար, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր[5]։

Բրուքի հետ համագործակցել, ձայնագրվել և հանդես են եկել տարբեր ժանրերի շատ հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Ջոն Հասելը, Բրայան Ինոն, Դանիել Լանուան, Էջը, Ռոբերտ Ֆրիպը, Դեյվիդ Սիլվիան, Բրայան Ֆերրին, Նաուսրատ Ֆատեհ ալի Խանը, Ջիվան Գասպարյանը և ուրիշներ[6][7]։ Նա ստեղծել և հաճախ իր ձայնագրություններում օգտագործում է անվերջ սուսթեյնով էլեկտրակիթառը, որը համապատասխանաբար անվանում է «Անվերջ կիթառ» (անգլ.՝ Infinite guitar)[8]:

Եղել է Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միություն անդամ (ASCAP)[9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Բրուքը ծնվել և մեծացել է կանադական Տորոնտո քաղաքում։ Երիտասարդ ժամանակ հետաքրքրվում էր լուսանկարչությամբ[10]։ Դպրոցից հետո, կիթառ նվագելով մի քանի խմբերում և հասնելով իր կարծիքով երաժշտական «վերելքին», որոշում է ավելին իմանալ երաժշտության մասին[11]։ Բրուքն ընդունվում է Յորքյան համալսարան, որպեսզի սովորի էլեկտրական երաժշտություն, արվեստի մեջ հոգեբանություն և տեխնիկա։ Կրթական ծրագրում մտնում էր հետազոտումը աֆրիկական երգի ազդեցությունը ամերիկականի վրա[10]։

Մայքլն ընկերանում է արևելյան երաժշտության բաժնի դասավանդողների հետ, որոնց մեջ էին փողահար և կոմպոզիտոր Ջոն Հասելը, կոմպոզիտոր-մինիմալիստ Լա Մոնտե Յանգը և դասական հնդկացի երգիչ Պանդիտ Պրան Նատը[12]։ 1976 թվականի աշնանը մասնակցել է Ջոն Հասելի առաջին ալբոմի` «Vernal Equinox»-ի ձայնագրմանը, որպես հնչյունային ռեժիսորներից մեկը[13], իսկ 80-ական թվականների սկզբին նրա անսամբլի հետ` որպես երաժիշտ[12]։

1993 թվականին Բրուքի երաժշտությամբ[14] վավերագրական ֆիլմն Օսկարի ներկայացնելու արդյունքում ստեղծագործական հեռանկարի մեծանալուց հետո նա տեղափոխվել է Լոս-Անջելես, բնակվել է Հոլիվուդյան բլուրներ շրջանում և այնտեղ կառուցել իր տնային La Lavanderia ստուդիան[5]։

Կիթառ նվագելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ժամանակ Բրուքը նվագել է Տորոնտոյի շատ բլյուզ-ռոքային խմբերում` ջանալով շատ արագ նվագել։ Ավելի ուշ նա սկսել է ատել այդ ոճը, համարելով այն խիստ մարմնամարզական և անհոգի[11]։ 70-ական թվականների վերջերին հանդես գալով The Everglades երաժշտական խմբի համերգներում, նա հայտնի է եղել երգերի մեջ առանց ընդմիջման նվագելով[12]։ Բրուքը հետաքրքրվում է վիբրատոյով և զարդհնչյուններով, որոնք արաբական և հնդկական երաժշտական տարրեր են։ Նա ցանկանում է այդ տարրերը ներառել իր երաժշտության մեջ, սակայն առկա սաքրավորումները դա նրան թույլ չեն տալիս, ինչն էլ միտք է առաջացնում իր դեբյուտային Hybrid ալբոմի ձայնագրման ժամանակ տեխնիկական փորձարարությունների դիմել։ Այդպես է ստեղծվել «Անավարտ կիթառը», և զարդահնչյունային պասաժները դարձել են Մայքլ Բրուքի երաժշտության հիմնական տարրերը[15]։

Մայքլ Բրուքը չի օգտագործում ռոք-երաժշտությունում ընդունված կիթառ ձայնագրելու լամպային ուժեղացուցչի տեխնիկա, բարձրախոս և խոսափող կամ էլ դրանց էլեկտրական սիմուլյատորներ։ Նա գործիքը միացնում է միկշերին ուժեղացուցիչի միջոցով միայն ազդանշանը բարձրացնելու համար, արդյունքում ստանալով ոչ թե ուժեղացուցիչի, այլ` կիթառի ձայնը[16]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hybrid (1985, EG)` Բրայան Իոնի և Դանիել Լանուի մասնակցությամբ;
  • Cobalt Blue (1992, 4AD);
  • Live at the Aquarium (1993, 4AD)` համերգային ձայնագրություն ծրագիրը Cobalt Blue;
  • RockPaperScissors (2006, Canadian Rational);
  • BellCurve (2007):

Դուետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sleeps with the Fishes (1987, 4AD)` Clan of Xymox-ից Պիտեր Նոտենի հետ;
  • Mustt Mustt (1990, Real World)` Նուսչատ Ֆատեխ Ալի Խանի հետ;
  • Dream (1995, Real World)` Ու. Շրինիվասի հետ;
  • Night Song (1996, Real World)` Նուսչատ Ֆատեխ Ալի Խանի հետ;
  • Star Rise (1997, Real World)` Mustt Mustt և Night Song-ի կոմպոզիցիաների ռեմիքսները;
  • Black Rock (1998, Real World)` Ջիվան Գասպարյանի հետ;
  • Assembly (2002, Real World)` Հուկվե Զավոսի հետ;
  • Penumbra (2008, Canadian Rational)` Ջիվան Գասպարյանի հետ;

Երաժշտություն ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալիգատոր լսնամաշկ» (անգլ.՝ Albino Alligator, 1997);
  • «Թախիծ» (անգլ.՝ Affliction, 1999);
  • «Հնդկաստան. Վագրերի թագավորություն» (անգլ.՝ India: Kingdom of the Tiger, 2002);
  • «Անհարմար ճիշտը» (անգլ.՝ An Inconvenient Truth, 2006);
  • «Վայրի պայմաններում» (անգլ.՝ Into the Wild, 2007)` Կակի Քինգի և Էդդի Վեդդերի հետ համատեղ;
  • «Լավ է քչախոս լինել» (անգլ.՝ The Perks of Being a Wallflower, 2012);
  • «Իերուսալիմ» (անգլ.՝ Jerusalem, 2013):
  • «Օդում» (անգլ.՝ Aloft, 2014):

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альбом Night Song (Նաուսրատ Ֆատեխ Ալի Հանումի հետ)։
    • Արժանացել է «Գրեմի» մրցանակին` «էթնիկական երաժշտության լավագույն ալբոմի» համար[17] (1997)
  • «Վայրի պայմաններում» ֆիլմի երաժշտության համար (Կակի Կինգի և Էդդի Վեդերոմի հետ)։
    • Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին` «Լիամետրաժ ֆիլմի լավագույն երաժշտության համար»[18]
    • Արժանացել է Կինոքննադատների օնլայն միության մրցանակին` «Լավագույն երաժշտություն» անվանակարգում[18] (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Autoritats UB
  4. Майкл Брук (անգլ.) Internet Movie Database կայքում
  5. 5,0 5,1 «Michael Brook’s biography»։ Michael Brook — The official website (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-09 
  6. «Duo and collaborations»։ Michael Brook — The official website (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-09 
  7. «Michael Brook’s guitarist credits»։ Michael Brook — The official website (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-09 
  8. Paul Tingen. Michael Brook // Sound on Sound : Журнал. — 1995. — № 7.
  9. «ASCAP Network Audio Portraits» (անգլերեն)։ ASCAP։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-09 
  10. 10,0 10,1 «Right Place, Right Time» (անգլերեն)։ Radio Real World։ Արխիվացված է օրիգինալից 1999-04-19-ին։ Վերցված է 2009-04-10 
  11. 11,0 11,1 Jeff Haas, Jeff Keibel. …drones and ornamentation // Chart : Журнал. — 22 мая 1997. Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2008.
  12. 12,0 12,1 12,2 Chad Ossman.։ «Biography»։ Breakdown (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-10 
  13. Vernal Equinox(անգլ.) Discogs կայքում
  14. Пожары Кувейта(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  15. Mark Pendergast. Brian Eno: “A fervent nostalgia for the future” — Thoughts, Words, Music and Art. Part Two. // Sound on Sound : Журнал. — Февраль 1989. — Т. 4. — № 4.
  16. Anonymous recording engineer.։ «Secrets of the unique tone of Michael Brook’s guitar»։ Breakdown (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-08-24 
  17. «1997 Grammy Awards» (անգլերեն)։ MetroLyrics։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-12 
  18. 18,0 18,1 «Awards for Michael Brook» (անգլերեն)։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]