Զարդհնչյուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զարդհնչյուններ, оռնամենտիկա ( լատ.՝ ornamentum — զարդարանք), մեղեդիի հիմնական կառուցվածքից դուրս գտնվող, բայց նրա ամբողջական արտահայտչությունը ստեղծելիս նույնքան կարևոր, կարճ տևողություն ունեցող լրացուցիչ «գարդարող» հնչյունները։ Ծագում են իմպրովիզացիայի արվեստից, հանդիպում բոլոր ժողովուրդների ժողովրդական երաժշտության մեջ՝ որպես ազգային ոճը բնորոշող մի գործոն։ Հատկապես առատ ու բազմատեսակ են Արևելքում։

Հայ ժողովրդական (գյուղական) երգ ու նվագում կարճ տևողության հնչյունները մեծ մասամբ մեղեդիի հիմնական հնչյուններն են, ուստի զարդհնչյունները, չնայած թվացող առատությանը, համեմատաբար սակավ են։

Մասնագիտացված երաժշտության մեջ սկզբնապես «գարդարող» հնչյուններով մեղեդիի հարստացումը իրականացնում էր կատարողն իր ճաշակով՝ որպես իմպրովիզացիա։ Հետագայում առանձնացան զարդհնչյունների կայուն տիպեր՝ մելիզմներ, որոնք սկսեցին գրի առնել իրենք՝ կոմպոզիտորները, մանր նոտաներով (տակտի տևողության հաշվից դուրս) կամ պայմանական նշումներով։ Մեկ նշանով «գարդարող» դարձվածքներ նշելը կիրառվել է դեռևս դաերում, հին հայկական նոտագրությունը ևս ունի հատուկ «զարդախազեր»։ Զարդհնչյունները առատացան 18-րդ դարում ֆրանսիայի կլավեսինային երկերում, որպես հնչյունները «երկարացնող» միջոց՝ կապված նաև այն բանի հետ, որ այդ նվագարանի ձայնը շուտ է մարում։ Վոկալ զարդհնչյունները լայնորեն զարգացան օպերայում։ Դասական երաժշտության մեջ մելիզմներից օգտագործվում են ֆորշլագ, արել, մորդենտ, գրուպետո, ինչպես մի քանի ոչ հաստատուն տեսակներ ֆիոտուրա, կոլորատուրա են։

Շատ հաճախ գործածվում են նաև բլյուզ, ջազ և ռոք երաժշտության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 667 CC-BY-SA-icon-80x15.png