Ջուր փղերի համար
Ջուր փղերի համար անգլ.՝ Water for Elephants | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա[1][2][3][…], ռոմանտիկ ֆիլմ[2][3], պատմական դրամա և պատմական ֆիլմ |
| Հիմք | Ջուր փղերի համար |
| Թվական | ապրիլի 22, 2011[4] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ֆրենսիս Լոուրենս[5][2][3][…] |
| Պրոդյուսեր | Ջիլ Նեթեր |
| Սցենարի հեղինակ | Ռիչարդ ԼաԳրավենեզե |
| Դերակատարներ | Ռիզ Ուիզերսփուն[1][5][3][…], Ռոբերտ Փեթինսոն[1][5][3][…], Քրիստոֆ Վալց[1][5][3][…], Հել Հոլբրուք[3][6], Ջիմ Նորթոն[6], Փոլ Շնայդեր[5][3][7][…], Սեմ Անդերսոն[6], Ռիչարդ Բրեյք[6], Թիմ Գինի[3][6], Ջեյմս Ֆրեյն[5][3][6], Ջոն Էյլուորդ[6], Ken Foree?[3][6], Scott MacDonald?[6], Ուգի[6], Մարկ Պովինելլի և Karynn Moore? |
| Օպերատոր | Ռոդրիգո Պրիետո |
| Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
| Նկարահանման վայր | Կալիֆոռնիա, Լոս Անջելես և Ջորջիա |
| Կինոընկերություն | 20th Century Studios, RatPac-Dune Entertainment և Ingenious Media |
| Տևողություն | 120 րոպե |
| Բյուջե | 38 000 000 $ |
| Շահույթ | 117 086 251 $ |
| Պաշտոնական կայքէջ | |
«Ջուր փղերի համար» (անգլ.՝ «Water for Elephants»), ռեժիսոր Ֆրենիս Լոուրենսի ֆիլմը Սառա Գրուենի համանուն բեստսելլերի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում և Կանադայում եղել է 2011 թվականի ապրիլի 22-ին[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյկոբ Ջենովսկին՝ երիտասարդ անասնաբույժը Լեհաստանից գալիս է ԱՄՆ։ Վերջին ավարտական քննության հանձնելու օրը պատանուն հայտնում են իր ծնողների ավտովթարի մասին, որի հետևանքով նրանք մահացել էին։ Մնալով մենակ Ջեյկոբը այդպես էլ բժիշկի դիպլոմ չունենալով մնեկում է հայրենի քաղաքից աշխատանք փնտրելու։ Ճանապարհորդությունից մի քանի օր հետո նա նստում է գնացք, որը տանում էր Բենզինի եղբայրների կրկես։ Կրկեսի տնօրենը Ավգուստն էր, խարիզմատիկ, բայց դաժան և անխիղճ մարդ։ Ավգուստը գիտակցելով, որ կրկեսը անասնաբույժի կարիք ունի Ջեյկոբին աշխատանքի է վերցնում իր կրկեսում։ Ներկայացումներից մեկի ժամանակ Ջեյկոբը ծանոթանում է գեղեցիկ մարզուհի Մարլենայի՝ Ավգուստի կնոջ հետ։ Պատանին սիրահարվում է նրան։ Մարլենան նրան փոխադարձաբար է պատասխանում։ Նրանք իմանալով Ավգուստի բնավորության մասին իրենց հարաբերությունները գաղտնի են պահում։
Մի քանի ժամանակ անց այն ձին, որը մասնակցում էր առանցքային ներկայացմանը՝ սատկում է, և նրան Ավգուստը որոշում է նրա փոխարեն փղին ներգրավել ներկայացմանը։ Կենդանին ընտելանում է Մարլենային և Ջեյկոբին, սակայն չի ենթարկվում տնօրենին՝ Ավգուստին, քանի որ Ավգուստը նրան մահու չափ ծեծել էր։ Փորձելով բուժել փղին Ջեյկոբը պատահաբար բացահայտում է, որ փիղը հասկանում է իրեն, իր մայրենի լեզուն՝ լեհերենը։ Շնորհիվ այս բացահայտման կենդանին շատ արագ է սովորում նոր հնարքներ կատարել։ Փղի մասնակցությամբ համարը բոլորին զարմացրել էր և բոլորը անհամբերությամբ էին սպասում ներկայացումներին։ Դրա հետևանքով կրկեսը շատ է հարստանում։ Կրկեսի հաջողությունները չեն մեղմացնում Ավգուստի զայրույթը, ով արդեն հասկացել էր, որ իր կինը դավաճանում է իրեն։ Նա որոշում է ազատվել Ջեյկոբից, նրան գնացքի տակ գցելով։ Ջեյկոբը իմանում է նրա մտադրության մասին և որոշում է փախչել և Մարլենային իր հետ տանել։ Աղջիկը համաձայնում է։ Նրանք փախչում են, սակայն Ավգուստի օգնականները նրանց բռնում են և վերադառնում կրկես։ Հաջորդ ներկայացման ժամանակ ողբերգություն է տեղի ունենում։ Կրկեսի աշխատողները, ովքեր բազմիցս դուրս էին շպրտվել գնացքից, վայրի կենդանիներին ազատ են արձակում։ Հանդիսատեսը սարսափահար փախչում է։ Ավգուստը տեսնելով Մարլենային և Ջեյկոբին միասին, զայրանում է և փորձում է խեղդել կնոջը։ Այդ պահին փիղը զգալով վտանգը, ազատվում է կապանքներից և սպանում է Ավգուստին։
Մնալով առանց ղեկավարի կրկեսը սնանկանում է։ Մարլենան և Ջեյկոբը աշխատանքի են անցնում մեկ այլ կրկեսում։ Նրանք ամուսնանում են, տուն են գնում ձիերի և փղերի համար, որոնց նրանք իրենց հետ էին վերցրել։
Ամբողջ պատմությունը պատմվում է Ջեյկոբի կողմից, նա պատմում էր, թե իր կյանքը ինչպես է անցել կրկեսում աշխատելու տարիներին։ Նա այժմ ապրում է ծերանոցում։ Մարլենան մահացել է և նրան խնամում են իր հինգ երեխաները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Փեթինսոն - Ջեյկոբ Ջենկովսկի
- Ռիզ Ուիզերսփուն - Մարլենա Ռոզենբլյուտ
- Քրիստոֆ Վալց - Ավգուստ Ռոզենբլյուտ
- Հել Հոլբրուկ - Ջեյկոբը ծերության ժամանակ
- Փոլ Շնայդեր - Չարլի Օ'Բրեյն
- Կեն Ֆորի - Էրպ
- Տիմ Գինի - Ադամանդե Ջո
- Ջեյմս Ֆրեյն - Ռոզի փղի պատասխանատուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 http://www.metacritic.com/movie/water-for-elephants
- 1 2 3 http://www.imdb.com/title/tt1067583/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 https://www.filmaffinity.com/en/film934732.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 http://www.bbfc.co.uk/releases/water-elephants-film
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.imdb.com/title/tt1067583/fullcredits
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-129955/
- ↑ http://www.imdb.com/title/tt1067583/releaseinfo
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուր փղերի համար» հոդվածին։ |
| ||||||
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ջորջիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լեհերեն ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր փղերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆրենսիս Լոուրենսի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1931 թվականին
- Թենեսիում նկարահանված ֆիլմեր
- Dune Entertainment ֆիլմեր