Սեմ Անդերսոն
![]() | |
| Ծնվել է | ապրիլի 2, 1947[1] (79 տարեկան) |
| Ծննդավայր | Clark, Հարավային Դակոթա, ԱՄՆ |
| Կրթություն | Հյուսիսային Դակոտայի համալսարան և University of North Dakota College of Arts and Sciences? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Սեմ Անդերսոն (անգլ.՝ Sam Anderson, ապրիլի 2, 1947[1], Clark, Հարավային Դակոթա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Ֆորեսթ Գամփ», «Կորուսյալները», ինչպես նաև ««Անգել» հեռուստասերիալում կատարած դերերով։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմ Անդերսոնը ծնվել է 1945 թվականի մայիսի 13-ին Ուոպետոնում (Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ)։ Ավարտել է Հյուսիսային Դակոտայի համալսարանը Գրանդ Ֆոկսում։ ԱՄՆ-ի գրողների միության անդամ է։
Հեռուստատեսությունում է 1978 թվականից, ակտիվորեն նկարահանվել է հեռուստասերիալներում։ Ամենահյտնի դերը եղել է Պարոն Գորպլի դերը՝ «Անծանոթը» հեռուստասերալում։ Նաև նկարահանվել է «Կորուսյալները» հեռուստասերիալում, խաղալով Բերնարդ Նեդլերի դերը։
Դերասանի առաջին աշխատանքը կինոյում եղել է 1995 թվականին՝ «Հրել և շպրտել» ֆիլմում, որտեղ հանդես է եկել Ռեյա Բերգի դերում։ Սեմ Անդերսոնի դերերից են Հյու Հենկոկը՝ «Ֆորեսթ Գամփ» (1994) ֆիլմում, Չարլզ Փեթնը՝ «Չուվակի» (2002) ֆիլմում և Ջորջը՝ «Հմայության դասընթացներ» (2004) ֆիլմում։
1970-ական թվականներ սկզբին նա դրամա է դասավանդել Կալիֆոռնիա նահանգի Լակաստեր քաղաքի Անթելոպայի հովտի քոլեջում։
Նա և իր կինը երկվորյակների ծնողներ են։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1988 | ֆ | Ատամի մածուկներ 2 | Critters 2: The Main Course | պարոն Մորգան |
| 1990 | ֆ | Խավարի հրեշտակը | Dark Angel | Ուորեն |
| 1994 | ֆ | Ֆորեսթ Գամփ | Forrest Gump | տնօրեն Հյու Հենկոն |
| 1994-2007 | ս | Շտապ օգնություն | ER | բժիշկ Ջեք Հեյսեն |
| 1998 | ս | Ընկերները | Friends | բժիշկ Հարադ, 5-րդ եթերաշրջան էպիզոդ 3 |
| 2000-2001 | ս | Անգել | Angel | Հոլանդ Մեներս |
| 2005-2010 | ս | Կորուսյալները | Lost | Բերնարդ Նեդլեր |
| 2014 | ֆ | Դևի գալուստը | Devil's Due | Թոմասի հայրը |
| 2014 | ս | Գրիմ | Grimm | Ռոլեկ Պորտեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Անդերսոն» հոդվածին։ |
| ||||||||||||
