Գրիմ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիմ
Изображение логотипа
Ժանրoccult detective fiction?, սարսափ հեռուստասերիալ, ֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ, միստերիա և դրամա
ՍտեղծողԴևիդ Գրինուոլթ, Ստիվեն Քարփենթեր և Ջիմ Քոուֆ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորNorberto Barba?, Դևիդ Գրինուոլթ և David Solomon?
Գլխավոր
դերերում
Դևիդ Ջինտոլի, Ռասել Հորնսբի, Բիթսի Թալոչ, Սայլաս Ուեիր Միտչել, Claire Coffee?, Բրի Թերներ, Ռեգգի Լի և Սաշա Ռոյզ
Գործադիր պրոդյուսերԴևիդ Գրինուոլթ, Շոն Հեյս, Todd Milliner?, Ջիմ Քոուֆ և Norberto Barba?
ԵրաժշտությունRichard Marvin?
Պատմվածքի վայրՊորտլենդ
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ123
Էկրաններին էհոկտեմբերի 28, 2011-ից մարտի 31, 2017
ՀեռուստաալիքNBC
ԸնկերությունUniversal Television
ԴիստրիբյուտորNBCUniversal Syndication Studios և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Գրիմը (անգլ.՝ Grimm) ֆենտեզի, դետեկտիվ, դրամա ժանրի ամերիկյան հեռուստասերիալ է։ Որոշ չափով հիմնված է Գրիմ եղբայրների հեքիաթների վրա։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2011թվականի հոկտեմբերի 29-ին NBC հեռուստաալիքի եթերում[1]։ Ծրագիրը նկարագրվում է որպես «խճճված ոստիկանական դրամա․․․ խորհրդավոր ու ֆանտաստիկ նախագիծ մի աշխարհի մասին, որտեղ Գրիմ եղբայրների հեքիաթներից ներշնչած կերպարները գոյություն ունեն»[2]։ Այնուամենայնիվ հեռուսասերիալի որոշ կերպարներ ներշնչված են նաև այլ աղբյուրներից։

2016 թվականի ապրիլի 5-ին հեռուստասերիալը երկարացվեց 6-րդ եթերաշրջան, իսկ ապրիլի 22-ին պարզ դարձավ, որ այն բաղկացած է լինելու 13 սերիայից[3]։ 2016-ի օգոստոսի 29-ին NBC հեռուստաալիքը հայտարարեց, որ 6-րդ եթերաշրջանը վերջինն է լինելու և նրա պրեմիերան կայանալու է 2017-ի հունվարի 6-ին[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում Պորտլենդում։ Պորտլենդի ոստիկանական բաժանմունքի մարդասպանների հարցերով զբաղվող դետեկտիվ Նիկ Բյորկհարթը իմանում է, որ նա հանդիսանում է «Գրիմ» անունով որսորդների խմբավորման ժառանգորդ։ Նրանք օժտված են տեսնելու գերբնական էակներին, և նրանց առաքելությունն է պահպանել մարդկության և միֆական էակների Վիզեն (գերմ․ լինելի, էակ, գոյություն ունեցող) կոչվող աշխարհի միջև բալանսը։ Իմանալով սրա մասին՝ Նիկը սկսում է տարբեր առեղծվածներ բացահայտել, նա պայքարում է մի շարք վտանգավոր էակների դեմ։ Նրան այդ հարցում օգնում են իր Վիզեն ընկեր Մոնրոն և իր գործընկեր՝ Դետեկտիվ Հենկ Գրիֆֆինը[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դևիդ Ջինտոլին Նիկոլաս (Նիկ) Բյորկհարթի դերում։ Նրան Վիզեն էակներն անվանում են Գրիմ։ Նիկը սպանությունների գծով դետեկտիվ է, ում մորաքույր Մերին (Քեյթ Բուրթոն) պատմում է, որ նա Գրիմ անունով որսորդների ժառանգ է, նրանք պայքարում են գերբնական ուժերի դեմ։ Նրա ունակությունները բացահայտվել էին ավելի շուտ, Նիկը յուրահատուկ ունակություն ունի, նա արագ ու ճշգրիտ եզրահանգումներ է անում անհատականությունների մոտիվացիաների և անցյալի վերաբերյալ։ Նա նաև կարողանում է տեսնել գերբնական էակների այն կողմերը, որոնք ուրիշ ոչ ոք չի տեսնում։ Այսպիսով նա պետք է միաժամանակ լինի և՛ գերբնական էակների, և՛ հասարակ մարդկանց կյանքի անդամ։ Երրորդ սեզոնի վերջում նա ժամանակավորապես կորցնում է իր Գրիմային ուժերը՝ Ադալինդայի վրեժի պլանի պատճառով։ Բայց 4-րդ սեզոնում «Արցունքների մայրուղի» էպիզոդում նա դրանք վերականգնում է։ Ավելի ուշ նա իմանում է, որ Ադալինդան սպասում է իր երեխային, որը տղա է, և Ադալինդը նրան անվանում է «Քելլի» Նիկի մոր պատվին (Մերի Էլիզաբեթ Մասթրանտոնիո
  • Ռասսել Հորնսբին Հենկ Գրիֆֆինի դերում։ Նիկի գործընկերը, Նիկի Գրիմ լինելու մասին իմանում է երկրորդ սեզոնի երրորդ էպիզոդում։ Նա 4 անգամ ամուսնացել էր հեռուստասերիալի սկզբում։ Այնուամենայնիվ մարդկանց աշխարհում Հենկը Նիկի լավագույն ընկերն է, և ավելի մոտ են դառնում այն ժամանակ, երբ Նիկը բացահայտում է Հենկին իր Գրիմ լինելն ու Վիզեն աշխարհը։
  • Բիթսի Թալլոկը Ջուլիետա Սիլվերտոնի (1-4-րդ եթերաշրջաններ) և Եվայի (5-րդ եթերաշրջան) դերերում։ Նիկի ընկերուհին է, անասնաբույժ։ Նա սկզբում տեղյակ չի լինում Նիկի գրիմյան արկածների մասին մինչ առաջին եթերաշրջանի ավարտը, երբ Նիկը պատմում է նրան։ Այնուամենայնիվ երկրորդ եթերաշրջանում մոգական պատճառներով առաջացած ամնեզիան ջնջում է Նիկին նրա հիշողությունից։ Նա հիշում էր բոլորին, բացի Նիկից, անգամ Մոնրոյին, ում հետ Նիկն էր ծանոթացրել։ Չնայած Նիկի մորաքույր Մարի խորհուրդ էր տվել նրան իր իսկ ապահովության համար թողնել Ջուլիետային, բայց Նիկը որոշել էր մնալ նրա հետ։ Նա հետաձգում է ամուսնության առաջարկի իր պլանը մինչ հարմարվում է իր նոր կյանքին։ 4-րդ սեզոնում մի շարք վտանգավոր կախարդանքների պատճառով Ջուլիետան դառնում է յուրահատուկ հզոր Հեքսյենբիսթ և որպես արդյունք՝ նրա անձը կտրուկ դառնում է ավելի թշնամական և նվազ կարեկից։ Վայելելով իր հզորությունը նա սկսում է չհարգել ընկերների մտահոգությունները, նրա վարքը դառնում է կոնֆլիկտային։ 4-րդ սեզոնի վերջում նա մահանում է։ 5-րդ սեզոնում Թալլոկը խաղում է Եվայի դերը, ով խորհրդավոր կին է, նա ունի Ջուլիետայի բոլոր հիշողություններն ու ուժերը, բայց չունի նրա ոչ մի հուզական կապ[6]։
  • Սայլաս Վեիլ Միթչելը Մոնրոյի դերում, գալյանման էակ, որոնք կոչվում են Բլաթբեդ[7], նա Նիկին օգնում է։ Նա նաև Նիկի լավ ընկերներից է՝ չնայած նա խնդիրներ ուներ Գրիմների հետ, որովհետև նրանցից մեկը սպանել էր իր պապին։ Մոնրոն շատ բան գիտի վիզեն աշխարհի մասին, նա ինֆորմացիա է տալիս Նիկին՝ իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Նա նաև օգնում է, որ Նիկը կարողանա կապ հաստատել այն էակների հետ, ովքեր խուսափում են նրանից՝ Գրիմ լինելու պատճառով։ Մոնրոն սիրահարվում և ամուսնանում է Ռոզալիի հետ՝ չնայած նրանց ցեղերի միջև թշնամության։
  • Սաշա Ռոյզը Կապիտան Շոն Ռենարի դերում, վարժ ֆրանկոֆոն, Նիկի վերադասն է։ Ռենարը մոգական էակ է՝ ԶաուբերԲիսթ, և նաև թագավորական բաստարտ։ Նրա մայր՝ Էլիզաբեթը (Լուիզ Լոմբարդ) հեքսենբիսթ է, վհուկ, իսկ հայրը՝ թագավորական է։ Այս փաստի մասին Նիկը չգիտեր մինչև 2-րդ սեզոնի կեսերը։ Նա նաև Ադալինդ Շեյդի դուստր՝ Դիանայի հայրն է։ Հինգերորդ սեզոնում նա փորձում է դառնալ քաղաքապետ, որը Վիզենական Սև ճանկ կազմակերպության պլանի մի մաս էր կազմում։ Վերջինս ձգտում է Վիզեն էակներին բերել մարդկանցից վեր կարգավիճակի, որ այլևս չթաքնվեն նրանցից։
  • Ռեգգի Լին Սերժանտ Դրյու Վուի դերում, ոստիկանության սերժանտ է, ով աշխատում է Նիկի ու Հենկի հետ։ Չորրորդ սեզոնի 9-րդ սերիայում Նիկը ստիպված պատմում է նրան Վիզեն աշխարհի մասին ամեն ինչ, որից հետո նա կորցնում է գլուխը՝ Վիզենների պատճառով սպանությունների դեպքերի պատճառով։ Այդ պահից սկսած նա Նիկի թիմի պաշտոնական անդամ է, և օգնական ձեռք։
  • Բրի Տյորները Ռոզալի Կալվերտի դերում, Ֆոքսբաու կոչվող աղվեսանման արարած, ով իր եղբոր սպանությունից հետո գալիս է և շարունակում նրա գործը՝ Վիզեն արարածների համար նյութերի, համեմունքների խանութ։ Ռոզալին օգնում է Նիկին ու Մոնրոյին, նրանց ինֆորմացիա է տալիս, բուժական ալտերնատիվ տարբերակներ է առաջարկում։ Երրորդ սեզոնի վերջում ամուսնանում է Մոնրոյի հետ։ 5-րդ սեզոնի վերջում պարզում է, որ հղի է։
  • Քլեեր Քոֆֆին Ադալինդ Շեյդի դերում, հեքսենբիսթ կոչվող վհուկանման վիզեն, նա աշխատում էր Ռենարի համար, Նիկի արյունը կուլ տալուց հետո դառնում է նորմալ մարդ։ Այդ պատճառով վրեժ է լուծում, թունավորում է Ջուլիետային և վերջինս մոռանում է Նիկի հետ կապված հիշողությունները։ Սկսում է դավաճանական կապեր հաստատել Ռենարի խորթ եղբայր Էրիկի հետ, արդյունքում նա վերադարձնում է իր ուժերը։ Նա Շոնից դուստր ունի՝ Դիանա Շեյդ-Ռենարը, ով ունի յուրահատուկ ուժ։ Հետո նա ծնում է երկրորդ երեխային, Կելլի անունով տղայի, ում հայրը Նիկն էր (խառը ռիտուալի պատճառով)։ Ջուլիետայի Եվա փոխակերպվելուց հետո, Ադալինդը տեղափոխվում է նիկի մոտ՝ Կելլիի մասին հոգ տանելու համար, ձևավորվում են որոշակի հարաբերություններ, բայց Թագավորականների պատճառով ամեն ինչ խճճվում է, նրանք փորձում են օգտագործել Դիանային Ռենարի քաղաքապետի նախընտրական իմիջը բարելավելու համար։
Դերասան Դեր Սերիաներ Եթերաշրջաններ
1 2 3 4 5 6
Դևիդ Ջինտոլի Նիկ Բյորկհարթ 110 Մշտական
Ռասսել Հորնսբի Հենկ Գրիֆֆին 108 Մշտական
Բիթսի Թալլոկ Ջուլիետա Սիլվերտոն / Եվա 106 Մշտական
Սայլաս Վեիլ Միթչել Մոնրո 110 Մշտական
Սաշա Ռոյզ Շոն Ռենար 110 Մշտական
Ռեգգի Լի Դրյու Վու 107 Մշտական
Բրի Տյորներ Ռոզալի Կալվերտ 86 Էպիզոդիկ Մշտական
Քլեեր Քոֆֆի Ադալինդա Շեյդ 76 Էպիզոդիկ Մշտական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "NBC To Give 'Chuck,' 'Grimm' Halloween Debuts". Airlock Alpha. October 9, 2011. Retrieved October 10, 2011
  2. Turnquist, Kristi (March 1, 2011). "NBC pilot, 'Grimm,' to shoot in Portland in March". The Oregonian. Retrieved July 21, 2011.
  3. "Grimm's Season 6 Order Is Trimmed". April 22, 2016. Retrieved May 28, 2016.
  4. Andreeva, Nellie (August 29, 2016). "'Grimm' To End After Season 6 On NBC". Deadline Hollywood. Retrieved August 29, 2016.
  5. "Grimm - About". NBC. Retrieved February 20, 2012.
  6. Roots, Kimberly (December 11, 2015). "Grimm EPs, Star Weigh In on [Spoiler]'s Shocking Return, Nick's 'Wild' Reaction". TVLine. Retrieved August 29, 2016.
  7. Brown, Nathan Robert (30 September 2014). The Mythology of Grimm: The Fairy Tale and Folklore Roots of the Popular TV Show. Penguin Group US. p. 43. ISBN 978-0-698-13788-2. Retrieved 14 December 2014.