Jump to content

Դևիդ Ջինտոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Ջինտոլի
Ծնվել էհունիսի 18, 1980(1980-06-18) (46 տարեկան)
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
ԿրթությունԻնդիանայի համալսարան, Բլումինգթոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոդերասան, հեռուստառեժիսոր և կինոսցենարիստ
Ամուսին(ներ)Բիթսի Թալոչ

Դևիդ Կզարրա Ջինտոլի (անգլ.՝ David Czarra Giuntoli, հունիսի 18, 1980(1980-06-18), Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Ավելի հայտնի է դետեկտիվ Նիկոլաս Բյորհարդի դերով NBC հեռուստաալիքի «Գրիմ» հեռուստասերիալում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդը ծնվել է Միլուոկիում, նահանգ Վաշինգտոն, մեծացել է Սենտ-Լուիսում, նահանգ Միսսուրի, Հանտլի։ 2007 թ.-ին տեղափոխվել է Լոս Անջելոս, նահանգ Կալիֆոռնիա, դերասանական կարիերան շարունակելու համար։ Այժմ ապրում և աշխատում է Փորթլենդում, նահանգ Օրեգոն։

1998 թվականին Սենտ-Լուիսում ավարտել է հիմնական դպրոցը և ուսումը շարունակել է Բլումինգտոնի Ինդիանական Համալսարանում, 2004 թվականին միջազգային բիզնեսի և ֆինանսների բնագավառում ստացել է բակալավրի աստիճան։

Ջինտոլին հայտնվել է մի քանի հեռուստասերիալներում, որոնցից են «Դետեկտիվ Ռաշ», «Կրքի անատոմիա»[1], «Մարմնի մասեր», «Վերոնիկա Մարս», «ՈՒրվականների հետ խոսացողը», «Գեղեցկուհիները Քլիվլենդում»[2][3]։ Խաղացել է գլխավոր դերը «Գրիմ» սերիալում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ Ջինտոլին հանդիպում է «Գրիմ» հեռուստասերիալում իր կոլեգա Բիթսի Թալլոկի հետ[4]։ 2016 թվականին հուլիսին Թալլոկը հայտարարեց, որ նույն թվականի ապրիլին նրանք նշանվել են[5][6]։ Դեվիդ Ջինտոլին և Բիթսի Թալլոկն ամուսնացել են 2017 թվականի հւլիսի 3-ին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
տարիԱնվանումը հայերենԱնվանումը անգլերենդերըգրառումներ
2003Ծիծաղելի էքստրեմալները։ «Երթևեկության կանոններ Խաղաղ օվկիանոս»Road Rules: South PacificԽաղում է ինքն իր դերըհիմնական կազմ
2007Վերոնիկա ՄարսVeronica Marsքիմ. կորպուսի ֆուտբոլի 7-րդ խմբի խաղացող3-րդ եթերաշրջան 16-րդ սերիա
2007ՈՒրվականների հետ խոսացողըGhost WhispererՌիկ2-րդ եթերաշրջան 17-րդ սերիա
2008«Հակատեռոր» ջոկատThe Unitմայոր Պոլ Գրանդ
2008Դետեկտիվ ՌաշCold CaseԴին Լոնդոն 60
2008Առանց հետքիWithout a TraceՍեթ
2008ՍինոպտիկWeather GirlՋեյմս
2008ՎերջնագիծFinish LineՏորներհեռուստաֆիլմ
2008Կրքի անատոմիաGrey's AnatomyԹոդէպիզոդ «դառնալը»
2008Էլի ՍտոունEli StoneՍքոտ Քոլբի
2008Մարմնի մասերNip/TuckԷվան
2008-2009ԵրեսառածներըPrivilegedՋեյքոբ Կեսսիդի4 էպիզոդ
2009ԱՄՆ Դաշնային փաստաբանUS AttorneyԷնդրյու Մուռհեռուստաֆիլմ
2010Օրենքի ՍարդոստայնումThe Deep EndՋեյսոն Կարպնտեր
2010Turn the Beat AroundՄայքլ
2010Գեղեցկուհիները ՔլիվլենդումHot in ClevelandԹայլեր
2011-2017ԳրիմGrimmՆիկ Բյորհարդգլխավոր դեր
2012Կերոլայն և ՋեկիCaroline and JackieՌայան
2013Քեյ ր ՊիլKey and PeeleՄակ
201613 ժամ։ Բենգազի գաղտնի զինվորներ13 Hours: The Secret Soldiers of BenghaziՍքոտ Վիկլանդ
2016Ես ընկերս և մեղրամիսըBuddymoonԴեվիդԳլխավոր դեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ausiello, Michael (2008 թ․ ապրիլի 16). «Grey's Anatomy casting two gay service members». Ask Ausiello. TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  2. Fields, Chris. «Echo Theater Co.: Cast». Echo Theater Company. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
  3. «U-Verse Buzz». AT&T. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
  4. 'Grimm' couple Bitsie Tulloch and David Giuntoli are 'going out' - all over Portland Արխիվացված 2014-12-25 Wayback Machine, reference.
  5. Warner, Kara and Kimble, Lindsay (July 23, 2016). «David Giuntoli and Bitsie Tulloch Engaged». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին. People.com. Retrieved July 23, 2016
  6. Vulpo, Mike (July 23, 2016). «Bitsie Tulloch and David Giuntoli Confirm Their Engagement During Comic Con». Eonline.com. Retrieved July 23, 2016

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Ջինտոլի» հոդվածին։