Լուիզ Լոմբարդ
անգլ.՝ Louise Lombard | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 13, 1970[1] (56 տարեկան) |
| Ծննդավայր | Redbridge |
| Կրթություն | St Edmund's College?, Trinity Catholic High School, Woodford Green? և Քեմբրիջի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
| Ակտիվ շրջան | 1998-այժմ |
| Երեխա(ներ) | Ալեխանդրո և Ռաֆայելա[2][3] |
Լուիզ Լոմբարդ (անգլ.՝ Louise Lombard, ի ծնե անուն՝ Լուիզ Մերի Փերքինս, սեպտեմբերի 13, 1970[1], Redbridge), անգլիացի դերասանուհի։ Առավել հայտնի է Էվենջելին Էլիոթի դերով BBC հեռուստաալիքի «Էլիոթների տունը» (1991-94) և Սոֆիա Քուրթիսի դերով CBS հեռուստաալիքի «CSI: Հանցանքի վայր» (2004-11) հեռուստասերիալներում։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոմբարդը ծնվել է Ռեդբրիջում, Լոնդոնում, հինգ երեխաների ընտանիքում[4][5]։
Ութ տարեկանում հաճախել է դրամայի դասերի[5]։ Հաճախել է «Երրորդություն» կաթոլիկ ավագ դպրոցը։ Քեմբրիջի համալսարանում սովորել է անգլիական գրականություն[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոմբարդը հայտնի է Էվենջելին Էլիոթի դերով 1990-ականների «Էլիոթների տունը» հեռուստադրամայում։ Նկարահանվել է «Շանսեր», «Թիքնապահեր», «Մետրոպոլիս» հեռուստասերիալներում և «Ոսկին փողոցներում», «Իմ թագավորությունը» և «Անձրևից հետո» ֆիլմերում։
1994 թվականին նրան ընդգրկել են People ամսագրի «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում։ 1998-ից մինչև 2000 թվականը նա վերադառնում է Քեմբրիջի համալսարան սովորելու նպատակով։
1998 թվականին նկարահանվել է «Մումիայի պատմություն», իսկ 1999 թվականին Ֆարիդ Մյուրեյ Աբրահամի հետ միասին նկարահանվել է «Էսթեր» ֆիլմում։
2004 թվականին Լոմբարդը նկարահանվել է «Հիդարգո» ֆիլմում[5]։ Նույն տարվա նոյեմբերից սկսել է նկարահանվել «CSI: Հանցանքի վայր» հեռուստասերիալում և կատարել է երկրորդական դեր 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում։ Նա առաջին անգամ երևում է 5֊րդ եթերաշրջանի 7֊րդ էպիզոդում և մարմնավորում է Սոֆիա Քուրթիսին։ 2007 թվականին՝ 7-րդ եթերաշրջանում դարձել է հեռուստասերիալի հիմնական կերպարներից, իսկ 8֊րդ եթերաշրջանում երևացել է միայն առաջին էպիզոդում և նշված է որպես հրավիրված դերասան։
2009 թվականին երևացել է «Ծովային ոստիկանություն։ Նյու Յորք» հեռուստասերիալի առաջին էպիզոդում, որտեղ մարմնավորել է գործակալ Լառա Մեյսիին։
2011 թվականի մարտին TVLine֊ը հայտարարեց, որ Լոմբարդը կրկնելու է իր դերը «CSI: Հանցանքի վայր» հեռուստասերիալի 11֊րդ եթերաշրջանում։
2014 թվականին Լոմբարդը նկարահանվել է Lifetime հեռուստաալիքի Վիճակախաղ հեռուստադրամայի առաջին էպիզոդում[6]։
Ֆիլմոգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 1988 | Լինում է չի լինում | ||
| 1998 | Ոսկին փողոցներում | Մերի | |
| 1998 | Մումիայի պատմություն | Սամանթա Թուրքել | |
| 1999 | Անձրևից հետո | Էմմա | |
| 2001 | Դիգիթիի գանձը | Ռեյչել Բլեքմոն | |
| 2001 | Իմ թագավորությունը | Քաթ | |
| 2002 | Պնդում | Էլեն Բրաքմեն | |
| 2004 | Հիդալգո | Լեդի Էն Դևերփորթ | |
| 2004 | Անձնական թիվ | Քեթրին Սթոուն | |
| 2005 | Կանչը | Կին | Կարճամետրաժ ֆիլմ |
| 2011 | Աֆրիկյան ձմեռ | Մադամ Դոզին |
| Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 1989 | Մոռացվածները | Քրիստինա | Հեռուստաֆիլմ |
| 1989 | Քեփիթալ Սիթի | Լուիզ | 4 էպիզոդ |
| 1990 | Հաշիվը | Սյուզան Փիթերֆիլդ | 1 էպիզոդ |
| 1990 | Կատարյալ անպիտաններ | Էլիս | 1 էպիզոդ |
| 1990 | Դժբախտ պատահար | Քլեր Ջեյմսոն | 1 էպիզոդ |
| 1991 | Սև թավշից հագուստ | Լյուսի Գոլմինգթոն | Հեռուստաֆիլ |
| 1991 | Բերգերակ | Քլարիսա Քալդեր | 1 էպիզոդ |
| 1991 | Շանսեր | Աննա | 7 էպիզոդ |
| 1991–94 | Էլիոթների տունը | Էվենջելին Էլիոթ | 34 էպիզոդ |
| 1992 | Հրեշտակներ | Լյուսի | Հեռուստաֆիլմ |
| 1993 | Թափահարողներ | Հեռուստաֆիլմ | |
| 1996–97 | Թիկնապահեր | Լիզ Շոու | 7 էպիզոդ |
| 1999 | Էսթեր | Էսթեր | Մինիսերիալ |
| 2000 | Մետրոպոլիս | Շառլոթ | Մինիսերիալ |
| 2003 | Պատերազմյան պատմություններ | Գայլ Ֆելան | Հեռուստաֆիլմ |
| 2003 | Երկրորդ բնություն | Բժիշկ Հարիեթ Ֆելոուս | Հեռուստաֆիլմ |
| 2004–07 | CSI: Հանցանքի վայր | Սոֆիա Քուրթիս | 48 էպիզոդ |
| 2007 | Ջուդին ատրճանակ ձեռք բերեց | Ջուդի Լեմեն | Հեռուստաֆիլմ |
| 2008 | Մահվան համբույրը | Քեյ Ռուսո | Հեռուստաֆիլմ |
| 2009 | Ծովային ոստիկանություն։ Նյու Յորք | Գործակալ Լառա Մեյսի | 2 էպիզոդ |
| 2010 | Մայամիի հիվանդանոց | Քերեն | 1 էպպիզոդ |
| 2010 | Սթարգեյթի համալսարան | Գլորիա Ռաշ | 4 էպիզոդ |
| 2011 | CSI: Հանցանքի վայր | Սոֆիա Քուրթիս | 1 էպիզոդ |
| 2012 | Խռովություն | Ուենդի Հոլինգսուորթ | Հեռուստաֆիլմ |
| 2012 | Մենտալիստը | Դին Նոռա Հիլ | 1 էպիզոդ |
| 2012 | Շոկոլադի մեջ կաթալ | Ջուլիանա Լովես | Հեռուստաֆիլմ |
| 2013 | Հավաքածու | Թագուհի Էմբերլի | Չցուցադրված |
| 2014 | Խաչվող աստղեր | Սարոյա | 4 էպիզոդ |
| 2014 | Գրիմ | Էլիզաբեթ Լասելես | 6 էպիզոդ |
| 2015 | Աշակերտի մոլեգնությունը | Սթեֆանի | Հեռուստաֆիլմ (Lifetime) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ http://www.contactmusic.com/louise-lombard/news/lombards-struggle-to-keep-son-british_1069731
- ↑ «The 50 Most Beautiful People in the World: Louise Lombard». People. 41 (17). 1994 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- 1 2 3 4 «Louise Lombard: Death becomes her». The Independent. 2008 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Casts Trio In Pilot ‘The Lottery’, Duo In ‘Deliverance Creek’
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Լոմբարդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||