Jump to content

Սաշա Ռոյզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Ռոյզ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 21, 1973(1973-10-21)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն՝ Կանադա
 Իսրայել
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1501388

Սաշա Ռոյզ (անգլ.՝ Sasha Roiz, հոկտեմբերի 21, 1973(1973-10-21)[1], Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել), կանադացի դերասան։ Առավել հայտնի է «Կապրիկա» սերիալում Սեմ Ադամի դերով և «Գրիմ» հեռուստասերիալում կապիտան Շոն Ռենարի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յաֆֆայում (Իսրայել) ԽՍՀՄ-ից եկած ներգաղթյալներ Յակով Ռոյզմանի և Ռիմմա Կոգանի ընտանիքում[2][3]։ 1980 թվականին ծնողների և եղբոր` Իլանի հետ տեղափոխվել է Մոնրեալ (Կանադա), այնտեղ հայրը աշխատում էր որպես ինժեներ, իսկ հետագայում գլխավորում է CEATI International Inc շինարարա-էներգետիկական ընկերությունը[4][5]։

Դպրոցն ավարտելուց հետո քոլեջում պատմություն է ուսումնասիրել։ Երիտասարդ տարիներին, մինչ դերասանական արվեստին նվիրվելը, Սաշան ակտիվորեն զբաղվել է թեթև ատլետիկայով և երաժշտությամբ։ 1996-ից 1999 թվականներին եղել է թմբուկահար Ջունոի առաջադրված Tricky Woo ինդի ռոք խմբում։ Երրորդ` Sometimes I Cry ալբոմի դուրս գալուց հետո, 1999 թվականին լքում է խումբը և զբաղվում այն գործով, որով միշտ ցանկացել է զբաղվել. «Ես ընդունվել եմ թատերական դպրոց, երբ 25 տարեկան էի և սովորել եմ այնտեղ 4 տարի։ Միշտ ցանկացել եմ դերասան դառնալ, սակայն կյանքի վաղ էտապներում բավական համարձակություն չեմ ունեցել երազանքս իրականացնելու համար»[6][7]։

2002 թվականին ավարտել է Գիլֆորդի դերասանական արվեստի դպրոցը Անգլիայում։ Վերադառնալով Կանադա, Սաշա Ռոյզը մեկ տարի աշխատել է Մոնրեալի թատրոնում, հետո տեղափոխվել է Տորոնտո, որտեղ չորս տարվա ընթացքում ձեռք է բերել թատրոնի և կինոյի դերասանի փորձ։ 2005 թվականին Քվեբեկում առաջադրվել է թատերական Դիմակներ մրցանակաբաշխության «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում[8]։ 2007 թվականին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ այժմ ապրում և աշխատում է։

Իր հեռուստատեսային դերասանական կարիերան սկսել է 2001թվականին, երբ մասնակցել է «Լարգո» սերիալի նկարահանումներին։ 2003 թվականին Սաշային հրավիրել են Ստիվեն Լիլսի «Փլեյմեյքերները» սպորտային հեռուստադրամայում հիմնական դերերից մեկը կատարելու և նա նկարահանվել է վեց էպիզոդներում։

Դեբյուտը մեծ էկրանին տեղի է ունեցել 2004 թվականին, երբ մասնակցություն է ունեցել «Վաղը չէ մյուս օրը» ֆիլմի նկարահանումներին Ջեյք Ջիլենհոլի և Դեննիս Քուեյդի հետ։ Հաջորդ տարի նկարահանվել է «Հարձակում 13-րդ բաժնի վրա» և «Մահացածների երկիրը » ֆիլմերում, նաև միացել է «Show Me Yours» սերիալի դերասանական կազմին` խաղալով Չեզ Բենկսի դերը։ 2006թվականին դեր է ստացել «Ճանապարհ դեպի սեպտեմբերի 11-ը» աղետ-ֆիլմում և նկարահանվել է «Տարվա մարդ»-ում Ռոբին Ուիլյամսի և Քրիստոֆեր Ուոքենի հետ։ 2007 թվականին ստացել է գլխավոր դեր կանադական «Across the River to Motor City» մինի սերիալում, որտեղ խաղացել է քննիչ Բեն Ֆորդի դերը, որը ստիպված է եղել հետաքննել իր սիրելիի` բորտուղեկցուհի Քեթի Վիլտոնի անհետացումը[9]։ 2008 թվականին խաղացել է օլիմպիական չեմպիոն Ալեքս Բաումանի դերը «Վիկտոր։ Վիկտոր Դևիսի պատմութունը» ֆիլմում[10]։

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում, որպես հրավիրված դերասան մասնակցություն է ունեցել այնպիսի հանրահայտ սերիալներում, ինչպիսիք են «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի», «Խաբիր ինձ», «Հաուս (հեռուստասերիալ)», «Մենտալիստը» և այլն։ 2009 թվականին անցել է քասթինգը և ստանձնել Սեմ Ադամի դերը ամերիկյան Կինոֆանտաստիկա ժանրի «Կապրիկա» սերիալում[11][12]։ 2011 թվականին միացել է «Գրիմ» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին[13], որի պրեմիերան տեղի է ունեցել NBC հեռուստաալիքով` 2011թվականի հոկտեմբերի 28-ին։ 2012 թվականին խաղացել է Թոմաս Ջեյկոբսի դերը «Էքստրակտ» ֆիլմում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի ընտանիքը Կանադա տեղափոխվելուց հետո փոխել է Ռոյզման ազգանունը ավելի կարճ` Ռոյզի։ Սաշան տիրապետում է երեք լեզվի` անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի։ Իր ընտանիքում շփման հիմնական լեզուն ռուսերենն է։ Սաշա Ռոյզը ինչպես նախկինում շատ ժամանակ է հատկացնում երաժշտությանը, նվագում է Կիթառ և Դաշնամուր, երբեմն երգում է, սակայն թմբուկի փայտիկները ինչպես նա է ասել հարցազրույցի ժամանակ «մնացել են անցյալում»[14]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումը հայերենԱնվանումը անգլերենԴերը
2001ԼարգոLargoՍերգեյ
2003ՓլայմեյքերներըPlaymakersՍտիվեն Լիլս
2003Իքս ՄուտանտներըMutant XՆատանիել
2004Դելտա նահանգDelta StateՍվեն
2004Վաղը չէ մյուս օրըThe Day After Tomorrowտեզերագնաց Փարկեր
20041-800-MissingՌենդալլ Մակհեմ
2004Քեվին ՀիլլKevin HillՆիք Բրատտ
2004Մեռած իրավաբաններDead LawyersՌոբերտ Բլյումենտալ
2005Հարձակում 13-րդ բաժնի վրաAssault on Precinct 13Ջեյսոն Էլիաս
2005Խաղի վերջըTiltԲլեյք
2005Show Me YoursՉեզ Բենքս
2005Մահացածների երկիրըLand of the DeadՄանոլետտե
2005Գեղեցիկ մարդիկBeautiful PeopleՊարոն Տաբոր
2005Մայիսի մեկMaydayՈւեյն Ջոնսոն
2005The Power Strikersմարզիչ Մենզանո
200616 բլոկ16 Blocksդետեկտիվ Կելլեր
2006Ճանապարհ դեպի սեպտեմբերի 11-ըThe Path to 9/11Նիք Դեմոյա
2006Տարվա մարդMan of the YearԴոնալդ Թիլսոն
2006G-SpotՋեկսոն
2006ՋԵյն շոուThe Jane ShowԹեդ
2006-2007Ջեֆ ՍՊԸJeff Ltd.Թեյլոր Բլում
2007Ծովային ոստիկանություն:Հատուկ ջոկատNCIS: Naval Criminal Investigative Serviceհատուկ ագենտ Ռիք հելլ
2007Գետի վրայով դեպի ԴեթրոիդAcross the River to Motor CityԲեն Ֆորդ
2007C.S.I.: Հանցագործության վայրը ՄայամիCSI: MiamiԴարրեն Բաթլեր
2008Վիկտոր։ Վիկտոր Դեվիսի պատմութունըVictor:The Victor Davis StoryԱլեքս Բաուման
2008Տերմինատոր:Կռիվ ապագայի համարTerminator: The Sarah Connor Chroniclesոստիկանության տեսուչ
2008Պարզ տեսարանովIn Plain SightԱնտոն Իվանով
2008ԱյրվելBurn UpԴեվիդ Մակրեդի
2009ՄենտալիստըThe MentalistԿիտ Ուոլկատ
2009Խաբիր ինձLie to Meկապիտան Դեվիդ Մարկով
2009-2010ԿապրիկաCapricaՍեմ Ադամ
2010Անհնար էUnthinkableքննիչ Լյուբիչիչ
2010C.S.I.:Հանցագործության վայրըCSI: Crime Scene InvestigationԴեննի Մակլին
2010ՀաուսHouse, M.D.սերժանտ Դրիսքոլլ
2010Crazy/Sexy/Awkwardդոկտոր Դերրիկ Լերման
2011ՔասլCastleԲոբբի Ստարկ
2011Պահեստ 13Warehouse 13Մարկուս Դեյմոնդ
2011ՀարևաններNeighborsՄարկ Լեվինս
2011-2017ԳրիմGrimmկապիտան Շոն Ռենար
2011Ֆիլադելֆիայում միշտ արևոտ էIt's Always Sunny in PhiladelphiaԱդրիանո Կալվանեզե
2012ԷքստրակտExtractedԹոմ
2012ԱմուսիններHusbandsլուսնկարիչ
2014PompeiiՊրոկոլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. Ready for your close-up, Portland?(չաշխատող հղում)
  3. Яков Ройзман, Александр (Саша) и Илан Ройзман, Рима Коган
  4. Jacob A. Roiz
  5. «CEATI International». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Из интервью Արխիվացված 2011-09-26 Wayback Machine(անգլ.) с Сашей Ройзом для журнала IAE Magazine
  7. Профиль актёра на AcrossTheRiver.tv, Արխիվացված 2015-07-08 Wayback Machine(անգլ.) оф.сайте сериала Across the River to Motor City
  8. Биография(անգլ.) на NBC.Com
  9. Kardonne, Rick (10 сентября 2007). «Canadian-US TV series looks back at turning point in history». The Jewish Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 27 сентября 2011-ին.
  10. «Film celebrates pool legend's life». Canada.com. 11 ноября 2006. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 27 сентября 2011-ին.
  11. Jevon, Phillips (16 января 2010). «'Caprica' countdown: Sasha Roiz says, 'Something ominous is coming'». Los Angeles Times. Վերցված է 27 сентября 2011-ին.
  12. Rudolph, Christopher (25 марта 2010). «Need To Know: Sasha Roiz». Out.com. Վերցված է 27 сентября 2011-ին.
  13. Berezovska, Lina (11 июля 2011). «Sasha Roiz of 'Caprica' fame talks about his role in 'Grimm'». The Epoch Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 27 сентября 2011-ին.
  14. Kates, Kathryn. «Jaffa-born actor stars in CityTV mini-series». The Canadian Jewish News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Архивировано из первоисточника 12 октября 2007 года с archive.org.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Ռոյզ» հոդվածին։