Ջիմ Նորթոն
Արտաքին տեսք
| Ծնվել է | հունվարի 4, 1938[1] (87 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա |
| Կրթություն | Սինջ փողոց, Սի-Բի-Էս |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
| Ամուսին(ներ) | Mary Larkin? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ջեյմս (Ջիմ) Նորթոն (անգլ.՝ James "Jim" Norton, հունվարի 4, 1938[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Նորթոնը ծնվել է 1938 թվականի հունվարի 4-ին Իռլանդիայի Դուբլին քաղաք-կոմսությունում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմը կինոյում առաջին խաղը կատարել է 1965 թվականին, խաղալով Մատիուսի դերը «Ֆու Մանչուի դեմքը» ֆիլմում։ 2002 թվականին Նորթոնը խաղացել է պարոն Մեյսոնի դերը «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ֆիլմում։ 2004 թվականին նա խաղացել է Ռոնան Կորկորանի դերը «Ապացույց» հեռուստասերիալում, որի համար 2004 թվականին ստացել է «Կինոյի/Հեռուստատեսության երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգը[2]։ Ընդամենը խաղացել է թվով 74 ֆիլմերում և հեռուստասերիալներում։
1985 թվականին նա կատարել է մի քանի երգ «Հրաշքը Լեթերլենդում» հեռուստասերիալի համար։
Ընտրված ֆիլմոգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1965 | ֆ | Ֆու Մանչուի դեմքը | The Face of Fu Manchu | Մատիուս |
| 1971 | ֆ | Ծղոտագույն շները | Straw Dogs | Կրիս Կոսի |
| 1980 | ֆ | Յունոնը և սիրամարգը | Juno and the Paycock | Ջոկսեր |
| 1984 | ս | Անսպասելի պատմություններ | Tales of the Unexpected | Հ.Ա.Կ. Բեյթս/բժիշկ Մելլիշ |
| 1984 | ֆ | Սախարով | Сахаров | Ռոյ Մեդվեդև |
| 2002 | ֆ | Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը | Harry Potter and the Chamber of Secrets | պարոն Մեյսոն |
| 2004 | ս | Ապացույց | en | Proof|Ռոնան Կորկորան}} |
| 2014 | ֆ | Ջիմի դահլիճը | Jimmy's Hall | հայր Շերիդան |
| 2018 | ֆ | Մերի Փոփինսը վերադառնում է | Mary Poppins Returns | պարոն Բիննակլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Jim Norton (I) — Awards». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||