Ռոբերտ Փեթինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Փեթինսոն
Robert Pattinson
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1986(1986-05-13)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
Քաղաքացիություն{{{2}}} ՄԹ,ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգությունանգլիացի
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունThe Harrodian School? և Tower House School?
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, մոդել, կինոդերասան, թատրոնի դերասան, կոմպոզիտոր, երգիչ և հեռուստատեսային դերասան
Աշխատանք2004-մինչ մեր օրերը
Ծնողներհայր՝ Richard Pattinson?[3], մայր՝ Clare?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrobertpattinson.org
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Robert Pattinson Վիքիպահեստում

Ռոբերտ Թոմաս Փեթինսոն[4] (մայիսի 13, 1986(1986-05-13)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր։ Նա ճանաչվել է «Մթնշաղ» ֆիլմերի շարքում կատարած Էդվարդ Կալլենի դերով։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Թոմաս Փեթինսոն ծնվել է Լոնդոնում 1986 թվականի մայիսի 13-ին, Քլարի երեխաներից կրտսերն է։ Մոդելային գործակալության բուքմեյքերական և Վինտաժի ավտոմեքենաների վաճառք կատարող Ռիչարդ Փեթինսոնի 3 երեխաներից երրորդը։ Նա մեծացել է Բարնսի մի փոքրիկ տանը երկու ավագ քույրերի՝ Էլիզաբեթի և Վիկտորիայի հետ։ Փաթինսոնը սկսել է սովորել դաշնամուր և կիթառ նվագել ընդամենը 4 տարեկանից։ Նա հաճախել է Tower House դպրոց, որտեղից նրան հեռացրել են 12 տարեկանում, ամսագրեր գողանալու և դասընկերների վրա վաճառելու համար։ Դպրոցի վերջին տարիներն անցել են Հարոդյան դպրոցում։ Գրպանի փողը բարելավելու համար նա դեռահասության տարիներին բրիտանական ընկերություններում աշխատել է որպես ֆոտոմոդել։ Փեթինսոնի սերը դեպի կինոն երևացել է դեռ պատանեկության տարիներին։ Նա իր դերասանական կուռքերի շարքում է դասում Նիք Նիքոլսոնին, Մարլոն Բրանդոյին և Ժեան-Փաուլ Բելմոնդոյին։ Պատանեկության տարիներին նա երգում էր փաբերում իր սիրած երգերը։

Փեթինսոնը մտածում էր երաժիշտ դառնալու կամ համալսարան գնալու մասին, բայց չէր մտածում դերասանական կարերիա սկսելու մասին։ Նրա ուսուցիչը նրան խորհուրդ էր տալիս չընդունվել դրամատիկական թատրոն։ Այնուամենայնիվ նա 13 տարեկանում ընդունվեց տեղի սիրողական թատերական խմբին, որը կոչվում էր Barnes Theatre Company: 15 տարեկանում կուլիսներում երկու տարի աշխատելուց հետո նա անցնում է «Տղաներ և տիկնիկներ» ներկայացման լսմանը, և նա ստանում է իր առաջին դերը որպես կուբացի պարող։ Նա ստացավ Ջորջ Գիբսի գլխավոր դերը «Մեր քաղաքը» հաջորդ ներկայացման մեջ, նրան նկատեց տաղանդավոր գործակալը, որը նստած էր հանդիսատեսում, և նա սկսեց փնտրել պրոֆեսիոնալ դերեր։ Նա նաև հանդես է եկել «Մակբեթ», «Ամեն ինչ գնում է» և «ԴՈւրբերիլյայի Թես» պիեսներում։ Պատինսոնը մտադիր էր համալսարան գնալ, բայց չկարողացավ, քանի որ Հարի Փոթերի և Կրակի գավաթի համար նկարահանումները սկսվեցին։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթինսոնը սկսել է զբաղվել մոդելի աշխատանքով, երբ տասներկու տարեկան էր։ Դերասանական կարիերայի սկզբում նա խաղում էր հեռուստաֆիլմերում։ Փեթինսոնը խաղացել է Էդվարդ Քալլենի դերը «Մթնշաղ» ֆիլմում, որը հիմնված է Ստեֆանի Մեյերի համանուն գրքի վրա։ Ֆիլմի առաջին մասի պրեմիերան տեղի ունեցավ 2008 թ. նոյեմբերի 21-ին։ Փեթինսոնը նաև խաղացել է երիտասարդ Սալվադոր Դալիի դերը «Անցյալի արձագանքները» կինոնկարում։

2010 թ. Ռոբերտ Փեթինսոնը նկարահանվեց «Հիշիր ինձ» ֆիլմում գլխավոր՝ Թայլեր Հոուկինսի դերում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթինսոնը նվագում է կիթառ ու դաշնամուր, ինչպես նաև գրում է իր սեփական երաժշտությունը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթինսոնը «Մթնշաղ» ֆիլմի պրեմիերային
Film
Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
2004 Փառամոլության տոնավաճառ Ռոուդի Քրոուլի Միայն DVD
Նիբելունգների մատանին Ջիզելհեր Հեռուստաֆիլմ
2005 Հարրի Փոթերը և Հրե գավաթը Սեդրիկ Դիգորի
2006 Թոբի Ջագ Թոբի Ջագ Հեռուստաֆիլմ
2007 Վատ մայրիկի գրքույկը Դենիել Գեյլ Հեռուստաֆիլմ
Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Սեդրիկ Դիգորի
2008 Ինչպես լինել Արթ
Մթնշաղ Էդվարդ Քալլեն
2009 Անցյալի արձագանքները Սալվադոր Դալի
Մթնշաղ։ Սագա։ Նորալուսին Էդվարդ Քալլեն
2010 Հիշիր ինձ Թայլեր Հոուկինս
Մթնշաղ։ Խավարում Էդվարդ Քալլեն
2011 Բել Ամի Ջորջս Դյուրոյ
Ջուր փղերի համար Ջեյկոբ Ջանկովսկի
2011 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 Էդվարդ Քալլեն
2012 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 Էդվարդ Քալլեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  4. Robsessed (DVD)։ Revolver Entertainment։ 2009։ Վերցված է 1 Փետրվար 2010 
  5. «Robert Pattinson»։ People.com։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]