Էդվարդ Կալլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Կալլեն
Տեսակvampire in Twilight?, գրական հերոս և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակՍտեֆանի Մայեր
ՍտեղծագործությունՄթնշաղ
Ներկայացված էՄթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 և Մթնշաղ
Մասն էCullen family?
Սեռարական
ԱզգությունԱմերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Հրարած տիեզերքիցՄթնշաղ
Տարիք17 տարեկան(կենսաբանորեն)
Ծննդյան տարեթիվ1901 թվականի հունիսի 20
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահվան տարեթիվ1918 (որպես մարդ)
ԸնտանիքԽորթ հայրԿարլայլ Կալլեն;
Խորթ մայրԷսմի Կալլեն;
Հարազատ հայր — Էդվարդ Մեյսոն;
Հարազատ մայր — Էլիզաբեթ Մեյսոն;
Խորթ եղբայրներ/քույրերԷմմետտ Կալլեն, Էլիս Կալլեն, Ջասպեր Հեյլ և Ռոզալի Հեյլ
ԵրեխաներՌենեսմե Կալլեն
Մասնագիտությունավագ դպրոցի աշակերտ և ուսանող
Դերը կատարել ենՌոբերտ Պատտինսոն
ԵրկիրԱմերիկա

Էդվարդ Կալլեն (անգլ.՝ Edward Cullen), ամբողջական անուն Էդվարդ Էնտոնի Մեյսոն Կալլեն (անգլ.՝ Edward Anthony Masen Cullen[1]), ամերիկացի գրող Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վիպաշարի գլխավոր հերոսներից մեկը։ Էդվարդը վամպիր է, սակայն նա փորձում է չսնվել մարդկային արյունով, և սնվում է կենդանիների արյունով։ Նա անմահ է, անհավատալի ուժեղ, արագաշարժ և ունի անահավատալի տեսողություն, լսողություն և շատ հմայիչ է։ Բացի դրանից, Էդվարդը կարողանում է մտքեր կարդալ։ Ստեֆանին սկսել է գրել «Կեսգիշերի արևը» գիրքը, որի սյուժեն այնպիսին է ինչպիսին «Մթնշաղ» վիպաշարում, սակայն պատմությունը պատմվում է Էդվարդի կողմից։ Սակայն, այն պատճառով, որ առաջին 12 գլուխները հայտնվել են համացանցում, Մայերը այլևս չի շարունակել գրել այն և անհայտ է, թե դա ինչքան ժամանակ կտևի։

Էդվարդի դերը «Մթնշաղ» ֆիլմում կատարել է բրիտանացի դերասան Ռոբերտ Փեթինսոնը։

Կերպարի բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդը ծնվել է 1901 թվականին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում Էդվարդ Էնտոնի Մեյսոն (անգլ.՝ Edward Anthony Masen) անվան տակ։ Տասնյոթ տարեկանում նա մահացու հիվանդացել է իսպանական գրիպով։ Կարլայլ Կալլենը նրան և նրա ծնողներին գտել է հիվանդանոցում։ Հայրը՝ ավագ Էդվարդը, մահացել էր գրիպի առաջին ալիքի ժամանակ, սակայն մայրը՝ Էլիզաբեթ Մեյսոնը, երկար դիմացել է, իսկ մահից առաջ համոզել է Կարլայլին, որպեսզի նա ամեն հնարավոր բան անի, որպեսզի իր որդին ապրի։ Էդվարդը դարձել է առաջին վամպիրը, որին ստեղծել է Կարլայլը, և նաև նրա որդեգրած որդին։ Դա տեղի է ունեցել 1918 թվականին։ Կարլայլը սովորական վամպիր չէր, քանի որ սնվում էր կենդանիների արյունով, և փորձում էր այդպիսին դարձնել նաև Էդվարդին։ 10 տարի անց Էդվարդը ըմբոստացել և փախել է հոր և նրա կնոջ՝ Էսմիի մոտից։ Օգտվելով իր մտքեր կարդալու հատկությունից, նա գտնում և սպանում էր մարդասպաններին և հանցագործներին, կարծելով որ փրկում է բազմաթիվ անմեղ մարդկանց, սակայն նա հետագայում հասկացել է, սպանությանը ոչ մի արդարացում չկա, և վերադարձել է խորթ հոր մոտ։

«Մթնշաղ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորքսի միջնակարգ դպրոցում Էդվարդը մի աղջկա է հանդիպում, որի անունը Բելլա Սվոն էր, որի մտքերը նա չի կարողանում կարդալ։ Բելլայի հոտը վապիրին շշմեցնում էր, և ստիպում էր, որ նա հարձակվի։ Էդվարդը, անհավատալի փորձերի արդյունքում և զսպման շնորհիվ, կարողացավ կառավարել իր հիմնական բնույթը՝ արյան քաղցը, որը հիմնականում դրդվում էր Բելլայի կողմից։ Ավելի ուշ նա իմանում է, որ մի հատկություն ունի, որի միջոցով կարողանում է վտանգը դեպի իրեն տանել։ Էդվարդն ամեն անգամ փրկում էր Բելլային։ Պորտ Էնջելսում փրկելով նրան խուլիգաններից աղջկան տանում է ռեստորան և պատմում, որ կարողանում է մտքեր կարդալ։ Բելլան հասկանում է, որ Էդվարդը վամպիր է։ Նաև նա ասում է, որ դա իր համար նշանակություն չունի, և նրանք միմյանց սեր են խոստովանում։ Մի անգամ Կալլենների տարածք քոչվոր վամպիրներ են գալիս, ովքեր մարդկանց արյունով են սնվում։ Նրանցից մեկը՝ Ջեյմսը, ով փնտրող վամպիր է (փնտրող վամպիրները արյան հոտի միջոցով կարողանում են գտնել զոհին մեծ հեռավորությունների վրա), սկսում է որսալ Բելլային։ Էդվարդը փորձում է թաքցնել նրան, սակայն Ջեյմսը թակարդի միջոցով կարողանում է գտնել նրան։ Կալլենները կարողանում են հասնել ճիշտ ժամանակին և սպանում են Ջեյմսին, ով հասցրել էր կծել Բելլային, իսկ Էդվարդը փրկում է իր սիրելիի կյանքը, ինչի համար նա պետք է համտեսեր Բելլայի արյունը։

«Նորալուսին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալլենների տանը ծնունդը նշելով, և բացելով նվերները, Բելլան հանկարծակի վնասում է մատը, և Ջասպերը, ով բոլորից ուշ է հրաժարվել մարդկային արյունից, փորձում է հարձակվել Բելլայի վրա։ Էդվարդը որոշում է բաժանվել Բելլայից, որպեսզի ապահովի նրա անվտանգությունը, խաբելով, որ դադարել է սիրել նրան։ Կալլենների ընտանիքը հեռանում է Ֆորքսից, իսկ Էդվարդը անհաջող ցանկանում է գտնել Վիկտորյային, ով «Մթնշաղում» սպանված Ջեյմսի ընկերուհին էր, և փորձում էր վրեժ լուծել իր սիրեցյալի համար։ Բելլան շատ է տառապում, և փորձում է վերադառնալ հասարակ կյանքին իր մանկության ընկերոջ՝ Ջեյկոբ Բլեքի միջոցով, ով հետագայում պարզվում է, որ գայլամարդ է։ Նրանց միջև ուժեղ հոգևոր կապ է առաջանում։ Բելլան իր մտքերում սկսում է լսել Էդվարդի ձայնը։ Մի անգամ, այն հույսով, որ կարող է լսել նրան, նա հատուկ բարձր ժայռից ջուրն է ցատկում, և հնարավոր էր որ մահանար, սակայն նրան օգնության եկավ Ջեյկոբը։ Էդվարդի քույրը՝ Էլիսը, տեսնում է այդ ցատկը, և կարծում է, որ Բելլան ինքնասպանություն է գործել։ Էդվարդը իր մյուս քրոջից՝ Ռոզալիից, իմանում է որ Բելլան մահացել է, և Իտալիա է գնում, որպեսզի այնտեղ ապրող Վոլտորիներին խնդրի, որ իրեն սպանեն. երբ նրան մերժում են, նա որոշում է հանդիսության առջև արևի մոտ դուրս գալ, ինչի համար Վոլտուրիները անկասկած կսպանեն։ Էլիսը, ով ցանկանում է փրկել եղբորը, ճիշտ ժամանակին Բելլային Իտալիա է բերում։ Էդվարդը տեսնում է, որ աղջիկը ողջ է և հրաժարվում է ինքնասպանությունից, խոստովանելով, որ դեռ սիրում է նրան։ Վոլտուրիների հետ խոսակցությունից հետո, ովքեր ստիպել էին որ նրանք խոստանան որ կփոխակերպեն Բելլային, Էդվարդը, Բելլան և Էլիսը վերադառնում են Ֆորքս։

«Խավարում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլան փորձում է Ջեյկոբի հետ պահպանել ընկերական հարաբերությունները, սակայն Էդվարդը դա վտանգավոր է համարում։ Ջեյկոբը կտրականապես դեմ է, որ Բելլան վամպիր դառնա։ Հանկարծակի հայտնվում է Վիկտորյան, ով ցանկանում է վրեժ լուծել իր մահացած գործընկերոջ համար։ Բելլային սպանելու համար, նա նորադարձների ջոկատ է ստեղծում։ Որպեսզի փրկեն Բելլային, Կալլենները որոշում են ժամանակավոր միավորվել մարդագայլերի հետ։

Կռվից մեկ օր առաջ Էդվարդը Բելլային առաջարկություն է անում, որը վերջինս ընդունում է։ Կռվից առաջ Ջեյկոբը իմանում է այդ մասին, և որպեսզի խափանի նրանց հարսանիքը սկսում է ակտիվորեն ճնշել Բելլային, որպեսզի վերջինս խղճա նրան և որոշակի չափով իրեն մեղավոր զգա։ Նորադարձների դեմ կռվի գնալուց առաջ, Ջեյկը Բելլային ասում է, որ եթե հնարավորություն լինի, ապա ավելի լավ է որ մեռնի, քան թե կրկին վերադառնալ, իսկ Բելլան խնդրում է որ նա այդտեղ մնա, անհանգստանալով նրա համար։ Ջեյկը պահանջում է, որ Բելլան ապացուցի դա, և այդ ժամանակ նա թույլ է տալիս, որ Ջեյկը համբուրի իրեն։ Համբույրի ժամանակ նա հասկանում է, որ սիրում է Ջեյկոբին, սակայն ոչ այնպես, ինչպես Էդվարդին, սակայն նաև ավելի շատ քան սովորական ընկերոջը։ Բայց միևնույն է համբույրից հետո Ջեյկոբը գնում է կռվի։

Արդյունքում նորադարձների ջոկատն ամբողջովին ջախջախված է, Վիկտորին զոհվում է կռվի ժամանակ, իսկ Կալլենների ընտանիքի և մարդագայլերի միջև ամբողջովին խաղաղություն է հաստատվում։ Էդվարդը չի բարկանում, որ Բելլան համբուրել է Ջեյկոբին։ Բելլան կրկին հաստատում է իր վամպիր դառնալու մասին որոշումը, որպեսզի հավերժ մնա Էդվարդի հետ։

«Լուսաբաց»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագայի վերջնական մասում Էդվարդը և Բելլան կին և ամուսին են դառնում, ինչից հետո մեղրամսի են մեկնում, որտեղ, մի քանի շաբաթների ընթացքում, Բելլան իմանում է որ հղի է։ Երեխան անհավատալի արագ է աճում և դրանով սպանում է մոր մարմինը, սակայն Բելլան արդեն սիրում է իր երեխային և ամեն դեպքում ցանկանում է ծննդաբերել։ Սկզբում Էդվարդը նույնպես դեմ էր, սակայն հետո նա լսեց աղջնակի մտքերը և նույնպես սիրեց նրան, ինչից հետո սկսեց մի ձև գտնի, որ փրկի Բելլային։ Ծննդաբերությունն այնքան դժվար է լինում, որ Բելլայի կյանքը փրկելու միակ միջոցը, անմահ վամպիրի փոխակերպելն էր։ Էդվարդը թունավորում է նրան թույնով, ներարկիչը ուղիղ նրա սիրտը խրելով։ Բելլան վամպիր է դառնում և շատ հզոր ընդունակություն է ստանում, այսպես կոչված «վահան», որը մյուս վամպիրների ընդունակությունները արգելափակում է. նրա և Էդվարդի դուստրը պարզվում է, որ կիսամարդ-կիսավամպիր է և նույնպես շնորհ ունի, որոշ չափով հակադարձ է ծնողների շնորհներին՝ Էդվարդինը (նա կարողանում է կարդալ ուրիշների մտքերը, նույնիսկ երկար հեռավորության վրա, իսկ Ռենեսմին դիպչելու եղանակով կարողանում է ինչ-որ մեկին ցույց տալ իր մտքերը) և Բելլայինը (նրա վահանը ոչ-ոք չի կարող թուլացնել, իսկ Ռենեսմիի շնորհից ոչ-ոք չի կարող թաքնվել։ Մարդագայլերը ցանկանում են սպանել Բելլային, որովհետև նրանց կարծիքով, երեխան հրեշ է, սակայն Ջեյկոբը չի ցանկանում դա անել և գնում է ոհմակից։ Որոշ ժամանակ անց նրան են միանում Սեթը և Լիյան։

Սակայն Վոլտուրիները սխալ տեղեկություն են ստանում այն մասին, որ Կալլենները անմահ երեխա են ստեղծել, ինչը վամպիրների աշխարհում անթույլատրելի է, ինչի համար մահապատիժ է նախատեսված, մասնավորապես այն բանի համար, որ երեխա-վամպիրները անկառավարելի են։ Վոլտուրիները Ֆորքս են գնում, որպեսզի սպանեն Ռենեսմիին և միաժամանակ պատժել իրենց տեսակետից ուժեղ Կալլենների ընտանիքին, որը կարող է սպառնալ իրենց տիրակալությանը։ Կարլայլը՝ Կալլենների ընտանիքի հայրը, սկսում է հավաքել վամպիր ընկերներին ամբողջ աշխարհից, որպեսզի նրանք հավաստացնեն որ Ռենեսմին անվտանգ է։ Վերջին հաշվով, Վոլտուրիները ստիպված լսում են Ռենեսմիի պատմությունը, և նահանջում են, որովհետև Էլիսը ճիշտ ժամանակին մեկ այլ կիսավամպիր է գտնում, ով ոչ-մի վտանգ չի ներկայացնում։

Արտաքինը և բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ վամպիրները ունենում են կարմիր ծիածանաթաղանթներ, քանի որ խմում են մարդկային արյուն, սակայն Կալլենների ընտանիքը կենդանիրների արյուն են խմում, այդ պատճառով Էդվարդի ծիածանաթաղանթը ոսկեգույն է։ Կախված քաղցածության աստիճանից նրանց աչքերը խավարում կամ լուսավորվում են։ Էդվարդի մաշկը, ինչպես նաև ցանկացած վամպիրի մաշկ, մահացու սփրթնած և շատ սառն է, այդ պատճառով նա երբեք չի դիպչում մարդկանց։ Նա մարդու համար շատ հաճելի հոտ ունի, ինչպես նաև գեղեցկություն, որը տված է վամպիրին զոհին իր հետ բերելու համար։ Գրքերում նա հիմնականում ցույց է տրված Բելլայի աչքերով, ով նրա արտաքինը հիանալի է համարում, համեմատելով հունական առասպելների հերոս Ադոնիսի հետ, և հիանում է նրա ձայնով։ Հայտնի է, որ նա բարձր այտոսկրեր ունի, ուղիղ քիթ, բարակ սուր ընդգծած շուրթեր և գեղեցիկ ընդգծված ծնոտ։ Նրա մազերը բրոնզեգույն են, դրանք որոշ չափով ալիքավոր են և միշտ գզգզված։

Էդվարդը դաստիարակված երիտասարդի տպավորություն է թողնում. նա խոսքը միշտ ճիշտ է, վարքը քաղաքավարի։ Կարլայլը Էդվարդին այնպես է դաստիարակել, որ նա միշտ կենդանիների արյուն խմի և ինչպես նաև ընտանիքի մյուս անդամներին։ Նրա մեջ համընկնում են հրեշի վարքագծերը և ինքնազոհությունը, գիտելիքը, բարյացակամությունը, կամքի ուժը, կարողությունը կառավարել պահը և ինքն իրեն, եթե դա անհրաժեշտ է։ Նա սիրում է վտանգը, ռիսկը, արագությունը։ Էդվարդի գլխավոր կիրքը դա սերն է դեպի շատ մեծ արագություններ, հենց այդ պատճառով նրա մեքենաները շատ թանկ են, «ամեն օրվա» Volvo և «հատուկ օրերի» Aston Martin Vanquish: Էդվարդը շատ է կարդում, հիանալի է սովորում, սիրում է երաժշտություն։ Կարլայլը և Էսմին նրան հիանալի դաշնամուր են նվիրել, որի մոտ երիտասարդը շատ ժամանակ է անցկացնում, եթե դա հաջողվում է։ Նա ինքը երաժշտություն է հորինում և դրանք սեփական ստեղծագործությունների տողերում է գրում։

Ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդը, ինչպես նաև ցանկացած այլ վամպիր անմահ է, անհավանական ուժ ունի, հիանալի տեսողություն, ունի շատ լավ լսողություն և հմայք, մնացած վամպիրներից ավելի արագ է վազում և տեղափոխվում այլ վայրեր։ Երբ նրա վրա արևի ճառագայթներ են ընկնում, նրա մաշկը, ինչպես նաև մյուս վամպիրների մաշկը, լուսավորվում ՝, ասես նրանց վրա ադամանդի խարտոցք են լցրել։ Բացի դրանից, նա շնորհ ունի, որը մյուս վամպիրները չունեն։ Նա կարող է կարդալ բոլոր կենդանի արարածների մտքերը երեք մղոն հեռավորության վրա, բացառած Բելլային։ Բացի դրանից նա դժվարությամբ է կարդում Բելլայի հոր՝ Չարլի Սվոնի մտքերը։ Էդվարդը կարող է լսել ուրիշների խոսակցությունները հեռավորության վրա, ինչը Բելլայի համար փոքր-ինչ դժգոհություն է առաջացնում։ Կարլայլը կարծում է, որ Էդվարդը որպես մարդ խորաթափանց էր։

Արձագանքներ և քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարրի Կերրոլը, MTV ալիքի տեսաբանը, Էդվարդի և Բելլայի պատմությունն անվանել է «մի ամբողջական սերունդի էպիկական սիրավեպ»[2]։ Առաջին գրքի դուրս գալու հետ միասին Էդվարդի շուրջ ձևավորվել է երկրպագուների մի ամբողջ «բանակ» միլիոնավոր հետևորդներ ամբողջ աշխարհում[3]։ Սակայն չնայած այն ամենին, որ այդ կերպարը հիանալի ընդունվել է կարդացողների կողմից[4], հայտնվել են մի քանի քննադատային արձագանք բացասական գնահատականով դեպի Էդվարդի կերպարը, մասնավորապես դեպի նրա սեքսուալությունը։ National Review Online-ի գրախոսը նրա վարքը հոգեբանորեն անհավասարակշռված է համարել և գիշատչական, հիշելով, որոշ մասեր, որտեղ նա հետևում է Բելլային գիշերները, արհամարհում է նրա կարծիքը, սահմանափակում է նրա ընկերների քանակը, և ստիպում է խաբել հորը[5]։ Blast Magazine ամսագրում Բելլայի և Էդվարդի հարաբերությունները նաև քննադատության արդյունք են դարձել, ինչպես չափից շատ ավելի ռոմանտիկություն։

Էդվարդն այնքան հեռու է գնում, որ հանում է Բելլայի մեքենայի շարժիչը, որպեսզի խանգարի նրան տեսնվել իր ընկերոջ՝ Ջեյկոբի հետ, և նույնիսկ իր վամպիր քրոջը խնդրում է մեկ օրով գողանալ Բելլային։ Բելլան դա ճիշտ չէ համարում, ասելով որ դա չափից շատ հոգատարություն է, և կարծում է որ նա դա անում է որովհետև սիրում է նրան։ Ազնիվ խոսք, կարդացող, իմ սիրտը խառնեց կարդալու այն ժամանակ, որտեղ Էդվարդը չափից շատ հոգատարություն է ցուցաբերում։ Մայերը ոչ միայն ընկղմում է իր հերոսներին, այլ նաև դաժանություն է համարում նրա ռոմանտիկությունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PERSONAL CORRESPONDANCE #1» (անգլերեն). Twilight Lexicon. 11 марта 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  2. Ларри Кэррол. (22 апреля 2008 года). [MTV ալիքի http://www.mtv.com/movies/news/articles/1585986/20080421/story.jhtml «Twilight Stars Robert Pattinson, Kristen Stewart Turn Up The Heat To Prepare For Love Story»] (անգլերեն). MTV.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Стивен Д. Грейдэнус. «Twilight Appeal: The cult of Edward Cullen and vampire love in Stephenie Meyer's novels and the new film». Decent Films Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  4. Martha Brockenbrough. «Does 'Twilight' Suck the Brains Out of Teens?» (անգլերեն). MSN Movies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  5. Gina R. Dalfonzo. (22 августа 2008 года). «In Love with Death» (անգլերեն). National Review Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  6. Келлай Райс. (16 августа 2008 года). «'Twilight' Sucks... And Not In A Good Way» (անգլերեն). Blast Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.