Մթնշաղ (վեպ, 2007)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մթնշաղ | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | միստիկա, ֆանտաստիկա |
| Ձև | վեպ |
| Հեղինակ | Դմիտրի Գլուխովսկի |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | ռուսերեն |
| Հրատարակվել է | 2007 |
| Թվային տարբերակ | s-u-m-e-r-k-i.ru/Sumerki-01.htm |
Մթնշաղ, Դմիտրի Գլուխովսկիի միստիկ-ֆանտաստիկական վեպը, որը նախ հրապարակվել է համացանցում, այնուհետև` տպագրվել 2007 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում նկարագրվում է աշխարհի վերջի հնարավոր տարբերակ` կապված մայաների ցեղի հնագույն կախարդանքների հետ։ Գլխավոր հերոսը թարգմանիչ է, ում հասել են հին ուղերձներ։
Աշխարհում տարբեր բնաակժան աղետներ են լինում. երկրաշարժեր Իրանում, ջրհեղեներ ԱՄՆ-ում, ցունամիներ Ինդոնեզիայում, չորացումներ և հրդեհներ Ռուսաստանում... Թերթերի վերնագրերը և հեռուստատեսային նորությունները լցվում են մարդկությանը հայտնի հնդկացի մայաների մռայլ մարգարեություններով։ Դրանք նշաններ են, որ միայն կույրերը չեն տեսնում, սակայն միայն մեկ մարդ կարող է վերծանել։ Այդ գործողությունների ֆոնին երիտասարդ մի տղա, որը թարգմանիչ է, իսպաներեն մի գիրք է ստանում թարգմանելու համար։ Դա հին իսպաներեն ձեռագիր օրագիր էր, որ պատկանում էր իսպանացի կոնկիստադորի։
Խորհրդավոր և զզվելի արարածները սկսում են գրավել թարգմանչի կյանքն այն բանի համար, որ նա վերծանում է իսպանացու հին ձեռագիրը։ Ժամանակակից Մոսկվայի իրականությունը անհասկանալի ձևով սկսում է միաձուլվել մայաների կայսրության հնագույն պատմության հետԱնհավանական իրադարձությունները գլխավոր հերոսին օգնում են վերծանել գուշակությունները և տեսնել ապագան. հնարավոր է, որ դա սեփական կյանքի գնով է լինում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր հերոսի անունը Դմիտրի Ալեքսեևիչ է` ճիշտ Գլուխովսկու նման
- Գործում է Յուրի Կնոռոզով անունով հերոս
- Գրքում հիշատակվում է Դիեգո դե Լանդան
- Կա տեսակետ, որ մայաների քաղաքակրթությունը կործանվել է աստղադիտական օրացույցի հետ կապված սխալի պատճառով
- 2011 թվականի հուլիսին Helguard խումբը Սանկտ Պետերբուրգից, որ նվագում է փաուըր և մելոդիկ դեթ-մետալ ժանրերում, ձայնագրեց Աշխարհի վերջը երգը` Դմիտրի Գլուխովսկիի գրքի մոտիվներով
- 2014 թվականին վեպը ստացավ եվրոպական գրական մրցանակ` Utopiales, որը հանդիսանում է Ֆրանսիայում գլխավոր մրցանակը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի պաշտոնական կայքը
- Ֆորում(չաշխատող հղում)
