Դմիտրի Գլուխովսկի
Դմիտրի Գլուխովսկի ռուս.՝ Дмитрий Алексеевич Глуховский | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Дмитрий Алексеевич Глуховский |
Ծնվել է | հունիսի 12, 1979[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
Ժանրեր | վեպ, պատմվածք, հակաուտոպիստական գրականություն, հետապոկալիպտիկ և գիտական ֆանտաստիկա |
Գրական ուղղություններ | մոգական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Metro 2033?, Metro 2034? և Metro 2035? |
Ներշնչվել է
| |
![]() | |
Կայք | glukhovsky.ru |
![]() |
Դմիտրի Գլուխովսկի (Глуховский, Дмитрий Алексеевич, հունիսի 12, 1979[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, լրագրող, սցենարիստ, ռադիոհաղորդավար և ռազմական թղթակից։ Մի շարք վեպերի հեղինակ է. հետապոկալիպտիկ վեպեր՝ «Մետրո 2033» և «Մետրո 2034», հակաուտոպիական վեպեր՝ «Մետրո 2035» և «Ապագան», առեղծվածային վեպ՝ «Մթնշաղ», իրատեսական վեպ՝ «Տեքստ», ինչպես նաև «Պատմություններ հայրենիքի մասին» ժողավածու։ Գլուխովսկին է ստեղծել «Ուրախ մետրո 2033» գրքային շարքը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դմիտրի Ալեքսեևիչ Գլուխովսկին ծնվել և մեծացել է Մոսկվայում, որտեղ էլ ավարտել է ֆրանսերենի խորը ուսումնասիրությամբ Արբատի №1231 դպրոցը[3]։ Նրա հայրը լրագրող և թարգմանիչ Ալեքսեյ Մարատովիչ Գլուխովսկին է, ով սերբական պոեզիան թարգմանել է ռուսերեն։ Գրողի պապը՝ նրա տատի առաջին ամուսինը, Մարատ Զինովևիչ Գլուխովսկին երկրաբան և գիտությունների դոկտոր է եղել։ Երկրորդ պապը «Կրոկոդիլ» թերթի գլխավոր ծաղրանկարիչն է եղել։ Դմիտրին լրագրության և միջազգային հարաբերությունների բարձրագույն կրթությունը ստացել է Երուսաղեմի համալսարանում։
Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլուխովսկին 2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Լիոնի եվրոպական EuroNews լրատվական հեռուստաալիքում։ Ապա վերադարձել է Ռուսաստան և շարունակել հեռուստատեսության թղթակցի գործունեությունը նոր ստեղծված Russia Today հեռուստաընկերությունում։ Աշխատանքային երեք տարիների ընթացքում շրջագայել է աշխարհի կեսով, եղել է Կրեմլի լրագրողական խմբում, Բայկոնուրի տիեզերակայանում և Չեռնոբիլի մեկուսացման գոտում։ Նա եղել է նաև Հյուսիսային Բևեռում, որտեղից էլ 2007 թվականի հուլիսին կատարել է աշխարհում առաջին ուղիղ հեռուստատեսային ռեպորտաժը։ Գլուխովսկին համագործակցել է եվրոպական լրատվամիջոցների՝ գերմանական Deutsche Well հեռուստաընկերության և բրիտանական Sky News հեռուստաալիքի հետ։ 2007 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է հաղորդավար «Մայակ» ռադիոընկերությունում։ Ներկայումս հանդիսանում է Սնոբ և GQ հրատարակությունների սյունակագիր։ Ամիսը մի քանի անգամ նրան որպես փորձագետ հրավիրում են «Մոսկովյան արձագանք»[4] ռադիոկայան։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլուխովսկին ամուսնացած է։ Նա իր ընտրյալի՝ Ելենայի հետ ծանոթացել է Russia Today հեռուստաընկերությունում աշխատելու ժամանակ։ Գրողի ապագա կինը եղել է նրա պրոդյուսերը և օգնել է Գլուխովսկուն հետաքրքիր գործուղմների գնալ։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Նրանց երեխաները՝ Էմիլիան և Թեոդորը ծնվել են 2011 և 2014 թվականներին։ 2020 թվականի սեպտեմբերին Յուրի Դուդին տված հարցազրույցում գրողն ասել է, որ այժմ ամուսնալուծված է[5]։ Պոլիգլոտ է․ տիրապետում է հինգ լեզվի անգլերեն, եբրայերեն, իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Գլուխովսկին բացի Ռուսաստանի քաղաքացիությունից նաև Իսրայելի քաղաքացի է և ունի բնակության իրավունք Գերմանիայում և Իսպանիայում[6]։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլուխովսկին հայտնի է դարձել իր առաջին՝ «Մետրո 2033» վեպի շնորհիվ։ Նա դեռևս բարձր դասարաններից որոշել էր և արդեն համալսարանի առաջի կուրսից սկսել էր գրել։ 2002 թվականին տպագրվել է նրա գրքի առաջին տարբերակը։ Գիրքը հրատարակելու նպատակով բոլոր հրատարակիչներին ուղարկվել էր ձեռագիր տարբերակը, սակայն նրանք մերժել են գրողին։ Դմիտրին գրքի ամբողջական տարբերակը անվճար հրապարակել է համացանցի հատուկ ստեղծված կայքում։ Դա 2002 թվականին, եթե ոչ աննախադեպ, ապա նորարարական լուծում էր։ 2005 թվականին գիրքը լույս է տեսել «Էքսմո», ապա՝ 2007 թվականին «Հանրաճանաչ գրականություն» հրատարակչությունների կողմից։ Այն հրատարակվել է անգլ.՝ АСТ հրատարակչության կողմից[7]։ Վեպը դարձել է ռուսական ամենահայտնի բեսթսելլերներից մեկը, քանի որ ամբողջ աշխարհում գրքի շրջանառությունը գերազանցել է մեկ միլիոն օրինակը։ Գիրքը թարգմանվել է 37 օտար լեզուներով, երեք տեսախաղերի հիմք է դարձել, իսկ էկրանավորման իրավունքը ձեռք է բերել անգլ.՝ MGM հոլիվուդյան կինոստուդիան։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլուխովսկու «Մթնշաղ» (2007), «Մետրո 2034» (2009), «Պատմություններ հայրենիքի մասին»[8] (2010) և «Ապագա» (2013) գրքերը նույնպես դարձել են ազգային բեսթսելլերներ և թարգմանվել եվրոպական և ասիական լեզուներով։ Դմիտրին շարունակում է փորձարկել գրքի ձևաչափով. օրինակ՝ Ապագա վեպի պրեմիերան ռուս.՝ ВКонтакте ցանցում անվճար է, իսկ դրա գլուխներն ուղեկցվում են հատուկ ստեղծված աուդիո հետքերով և նկարազարդումներով։ 2015 թվականին Գլուխովսկին ավարտել է եռապատումը՝ հետապոկալիպտիկ աշխարհի մասին «Մետրո» և «Մետրո 2035»[9][10][11]վեպերը և իրեն նվիրել է Ումբերտո Էկոյի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ամերիկյան «Երեք տիեզերագնաց»[12] օպերայի լիբրետոյի աշխատանքին։ Դմիտրին գրվել է ռուս տիեզերագնացի լիբերտոյի պարտիան։ Ստեղծագործության երկու բուն հեղինակների` գրող Ումբերտո Էկոյի և նկարազղարդող Էուջենիո Կարմի մահվան պատճառով ձգձգվել է կոմպոզիտորների աշխատանքը օպերայի երաժշտության վրա։ 2016 թվականի փետրվարին նախագծի վրա աշխատանքը դադարեցվել է հեղինակային իրավունքի պահպանման հետ կապված խնդիրների պատճառով[13]։
Գրողը 2017 թվականին ավարտել է իր առաջին «Տեքստ» իրատեսական վեպի աշխատանքները, որը հրապարակվել է 2017 թվականի հունիսի 15-ին։ Մեկ տարի անց վեպը բեմադրվել է որպես թատերական ներկայացում Մոսկվայի Մ. Ն. Երմոլովի անվան դրամատիկական թատրոնում։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 15-ին, որի ռեժիսորն է Մաքսիմ Դիդենկոն։ Գլուխովսկին մասնակցել է բեմադրական աշխատանքներին և հանդիսասրահում ներկա եղել պրեմիերային[14]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին Գլուխովսկու սցենարի հիման վրա էկրանավորվել է ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի կինոնկարը, որի դերակատարներն էին Ալեքսանդր Պետրովը, Իվան Յանկովսկին և Քրիստինա Ասմուսը։ Կինոնկարը հաջողություն է ունեցել նախագծում և ռուս քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների։ Ֆիլմի սցենարը գրելու համար Գլուխովսկին ստացել է Ֆրանսուա Շալեյի անվան մրցանակ Օնֆլերի ռուսական կինոփառատոնում[15]։ Ներկայումս Գլուխովսկին աշխատում է մի քանի վեպերի և սցենարների վրա, այդ թվում նաև գրաֆիկական վեպերի՝ «Պոստ»[16] և «Ընկնող աստղ», որոնց թողարկումը ժամանակավորապես հետաձգվում է նախագծի նկարազարդողների աշխատանքների ուշացման պատճառով[Ն 1]:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ըստ հեղինակի աշխատանքային նկարագրության դա կլինի մոգական ռեալիզմ ռուսական հողի վրա և անդրբևեռային սարսափ։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 թվական, Մետրո 2033 ռուս.՝ Метро 2033
- 2007 թվական, Մթնշաղ
- 2009 թվական, Մետրո 2034 ռուս.՝ Метро 2034
- 2013 թվական, Ապագան
- 2015 թվական Մետրո 2035, ռուս.՝ Метро 2035
- 2017 թվական Տեքստ ռուս.՝ Текст
Պատմությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 թվական, Գիշեր
- Գիշեր
- Երբ դու մենակ ես
- Թռիր
- Ութ րոպե
- 2010 թվական,Պատմություններ հայրենիքի մասին
- 1998 թվական, Մի շան պատմություն
- Մի դեպք զբոսայգում
- 2008-2010 թվական, ռուս.՝ Том 1
- Դժոխքից անգլ.՝ From Hell
- Ինչքան[17]
- Պրոթեզավորում[18]
- Պանսպերմիա[19]
- Հանգստությունից առաջ[20]
- Բարի գործ[21]
- Յուրաքանչյուրն իր համար
- Գլխավոր նորություններ[22]
- Երբեմն նրանք վերադառնում են
- Ուտոպիա[23]անգլ.՝ Utopia
- Մեկը բոլորի համար[24]
- Ֆենոմեն[25]
- Ներքևում
- անգլ.՝ Deus ex Machina[26]
- Դրանից առաջ և հետո[27]
- 2008 թվական Սառը ցնցում[28]
- 2008 թվական Հալեցնել[29]
- 2010 թվական Օպենհայմեր[30]
- 2010 թվական Մասնակցել[31]
- 2011 թվական Բողոքարկում[32]
- 2011 թվական Ուր գնալ[33]
- 2011 թվական Հեռախոսային օրեսդրություն[34]
- 2011 թվական Մեկ տարի երեքում[35]
- 2011 թվական Հայտնություն[36]
- 2011 թվական Վերելակ
- 2011 թվական Սոբյանինի ժառանգությունը[37]
- 2012 թվական Ճնշում և տեղահանում[38]
- 2012 թվական Դեռ կանգնած է[39]
Աուդիո շարք[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 թվական Պոստ
Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 թվական Տեքստ
- 2020 թվական Թոփ (սերիալ)
Ընտրված պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 թվական, Ճանապարհի վերջը[40] պատմություն է, որը պետք է դառնար Ապոկրիֆի առաջին չկայացած ցիկլը։ Դրա գործողությունները պետք է ծավալվեին «Մետրո 2033» վեպի շուրջ։ Արդյունքում հեղինակի մոտ միտք ծագեց «Ճանապարհի վերջը» պատմվածքը հրատարակի կոմիքսային տարբերակով։
- 2008 թվական, Էվոլյուցիա[41]պատմվածք Cosmopolitan ամսագրի համար։
- 2010 թվական, Վերադարձ Կորդովա[42] պատմվածք Cosmopolitan ամսագրի համար։
- 2011 թվական, Արտյոմի Ավետարանը[43] պատմվածք Վերջին ապաստարանը հավաքածուի Metro 2033 նախագծի համար, որը «Մետրո 2033» գրքի հետագա հրատարակություններում լույս է տեսնում որպես վերջաբան։
- 2014 թվական, Սեքս մեքենա պատմվածք Փլեյբոյ ամսագրի համար։
- 2016 թվական, Տանգո[44] պատմվածք Esquire ամսագրի համար։
- 2016 թվական, Երրորդ Հռոմ. ռուս.՝ ВДНХ[45] - պատմվածք «Մոսկվա Հանդիպման վայր» հավաքածուի համար։
- 2019 թվական, Սերա[46] պատմվածք Esquire ամսագրի համար։
Գրաֆիկական վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- ռուս.՝ TBA (նախագիծը ժամանակավորապես սառեցված) է - անգլ.՝ The OutpostThe, Outpost-ի անգլերենով առաջին հատորը լույս է տեսել ԱՄՆ-ում 2016 թվականի մարտին, նկարիչներ՝ Իլյա Յացկեվիչ և Դիանա Ստեպանովա}}:
- ռուս.՝ TBA (նախագիծը ժամանակավորապես սառեցված) է - Ընկնող աստղը, նկարիչ Արտյոմ Չեբոխա։
Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 թվական անգլ.՝ Infinita Tristessa[47] պիես, որը տեղի է ունենում «Մետրո 2033» վեպի շուրջ։
- 2009 թվական Գիտնականի օրագիրը, 9 մուլտֆիլմի պատմություն-նախապատմություն, որի համար Դմիտրին նաև ռուսերեն թարգմանության հեղինակ և սյուժետային գծերի համարեցնող է։
- 2017 թվական Երեք տիեզերագնաց, լիբրետո օպերային թատրոնի համար, որը նկարահանվել է Ումբերտո Էկոյի Երեք տիեզերագնացների ճանապարհորդությունը համանուն հեքիաթի հիման վրա։ Խոսքը ռուս, չինացի և ամերիկացի տիեզերագնացների մասին էր։ Գլուխովսկին գրել է նաև ամբողջական լիբերտո ռուս տիեզերագնացի պարտիայի համար։ Սակայն գրող Ումբերտո Էկոյի և նկարիչ Էուջենիո Կարմի մահվան պատճառով 2016 թվականի փետրվարին նախագծի վրա կատարվող աշխատանքները դադարեցվեցին և լիբերտոն չհրապարակվեց։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվական, անգլ.՝ Eurocon «Ամենալավ դեբյուտ» անգլ.՝ Encouragement Awards
- 2014 թվական, անգլ.՝ Utopiales մրցանակ, լավագույն ֆանտաստիկ վեպ՝ Մթնշաղ[48]
- 2019 թվական, ռուսական կինոյի փառատոն Օնֆլյորում, Ֆրանսուա Շալեի մրցանակ ՝ լավագույն սցենարի համար՝ «Տեքստ» ֆիլմ[49]։
- 2020 թվական, Նիկա մրցանակի առաջադրում Ամենալավ սցենարային աշխատանք «Տեքստ» ֆիլմ[50]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Отзывы о Школа №1231 им. В.Д. Поленова с дошкольным отделением на Арбате»։ zoon.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-06
- ↑ «Дмитрий Глуховский — Персоны»։ Эхо Москвы (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-25
- ↑ https://www.youtube.com/watch?v=ttPXXyUyx6Q&t&t=66m88s
- ↑ https://www.youtube.com/watch?v=ttPXXyUyx6Q&t&t=50m33s
- ↑ «Издательство АСТ»։ Издательство AST (ru-RU)։ Վերցված է 2020-10-06
- ↑ https://kartaslov.ru/%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B8/%D0%94%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B9_%D0%93%D0%BB%D1%83%D1%85%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%A0%D0%B0%D1%81%D1%81%D0%BA%D0%B0%D0%B7%D1%8B_%D0%BE_%D0%A0%D0%BE%D0%B4%D0%B8%D0%BD%D0%B5_%28%D1%81%D0%B1%D0%BE%D1%80%D0%BD%D0%B8%D0%BA%29/4
- ↑ «15 самых ожидаемых книг 2014 года»։ Forbes.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-08
- ↑ «Online с Дмитрием Глуховским - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2020-10-08
- ↑ «Видеозапись»։ m.vk.com։ Վերցված է 2020-10-08
- ↑ «Три астронавта Умберто Эко»։ ForumKlassika.Ru - дискуссии об академической музыке (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-09
- ↑ «Дмитрий Глуховский о технозависимости, 228-й статье и экранизации «Метро 2033»»։ Афиша։ Վերցված է 2020-10-09
- ↑ «Глуховский и Диденко беседуют о творчестве, технологиях и товарище майоре»։ Афиша։ Վերցված է 2020-10-09
- ↑ «Festival du Cinéma Russe à Honfleur» (անգլերեն)։ Վերցված է 2020-10-12
- ↑ «Пост. Дмитрий Глуховский»։ Яндекс Дзен (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-12
- ↑ «Читать»։ Литмир - электронная библиотека։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Протез"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Панспермия"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Перед штилем"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Благое дело"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-04)։ «Рассказ "Главные новости"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-04)։ «Рассказ "Utopia"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Одна на всех"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Явление"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-04)։ «Рассказ "Deus ex Machina"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "До и после"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ «Дмитрий Глуховский «Похолодание»» (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-13
- ↑ https://club259593.livejournal.com/1744.html
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Оппенгеймер"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Причастие"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2012-02-17)։ «Рассказ "Призыв"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2012-02-17)։ «Рассказ "Куда деваться"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-04-25)։ «Рассказ "Телефонное право"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2012-02-17)։ «Рассказ "Год за три"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ club259593 (2011-01-27)։ «Рассказ "Откровение"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-16-ին։ Վերցված է 2020-10-19
- ↑ https://libking.ru/books/prose-/prose-contemporary/389751-dmitriy-gluhovskiy-podavlenie-i-vytesnenie.html(չաշխատող հղում)
- ↑ club259593 (2012-02-18)։ «Рассказ "Пока стоИт"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-13
- ↑ «Читать бесплатно электронную книгу Конец Дороги. Дмитрий Алексеевич Глуховский онлайн. Скачать в FB2, EPUB, MOBI - LibreBook.me»։ librebook.me։ Վերցված է 2020-10-15
- ↑ club259593 (2010-12-26)։ «Рассказ "Эволюция"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-15
- ↑ club259593 (2010-12-26)։ «Рассказ "Возвращение в Кордову"»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-15
- ↑ club259593 (2012-02-17)։ «Евангелие от Артема»։ Рассказы Дмитрия Глуховского։ Վերցված է 2020-10-15
- ↑ «Дмитрий Глуховский «Танго»»։ Журнал Esquire (ru-RU)։ Վերցված է 2020-10-15
- ↑ «Третий Рим. ВДНХ – Дмитрий Глуховский»։ ЛитРес (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-15
- ↑ «Дмитрий Глуховский «Сера»» (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-15
- ↑ «Дмитрий Глуховский - Infinita Tristessa»։ Электронные книги купить или читать онлайн (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-15
- ↑ meduza.io https://meduza.io/news/2014/11/02/sumerki-dmitriya-gluhovskogo-poluchili-evropeyskuyu-premiyu-v-zhanre-fentezi։ Վերցված է 2020-10-19
- ↑ «Festival du Cinéma Russe à Honfleur» (անգլերեն)։ Վերցված է 2020-10-19
- ↑ «Объявлены номинанты на премию «Ника»»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2020-03-02։ Վերցված է 2020-10-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Дмитрий Глуховский - Рассказы о Родине»։ web.archive.org։ 2010-01-03։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-03-ին։ Վերցված է 2020-10-19
- «"МЕТРО 2033 Дмитрия Глуховского и книжная серия "Вселенная Метро 2033". Официальный сайт.»։ www.m-e-t-r-o.ru։ Վերցված է 2020-10-19
- «"МЕТРО 2033 Дмитрия Глуховского и книжная серия "Вселенная Метро 2033". Официальный сайт.»։ www.s-u-m-e-r-k-i.ru։ Վերցված է 2020-10-19
- «Метро 2034»։ web.archive.org։ 2009-10-03։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-03-ին։ Վերցված է 2020-10-19
- «Будущее»։ www.futu.re։ Վերցված է 2020-10-19
- «Книга на выходные: "Текст" Дмитрия Глуховского»։ ТАСС։ Վերցված է 2020-10-19
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դմիտրի Գլուխովսկի կատեգորիայում։ |
|