Մթնշաղ ֆիլմի կերպարների ցանկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցանկը ներառում է, ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական կերպարներին. «Մթնշաղ», «Նորալուսին», «Խավարում», «Լուսաբաց», «Արևը կեսգիշերին» և «Բրի Թեների կարճատև երկրորդ կյանքը» վեպերը և «Մթնշաղ», «Մթնշաղ. Նորալուսին», «Մթնշաղ. Խավարում» և «Մթնշաղ. Լուսաբաց» ֆիլմերը։

Հիմնական կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլա Սվոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեստ 17-ամյա աղջիկ է, Արիզոնայի շրջանից եկել է Վաշինգտոն՝ անձրևոտ Ֆորքս քաղաք, իր հոր՝ Չարլիի մոտ։ Նոր դպրոցում հանդիպում է երիտասարդ Էդվարդ Կալլենին։ Ավելի ուշ Բելլան իմանում է, որ Էդվարդը վամպիր է։ «Նորալուսին» վեպում, որպեսզի պաշտպանի Բելլային Էդվարդը թողնում է նրան։ Բելլան սթրեսի մեջ է ընկնում, որից դուրս գալ օգնում է իր ընկերը՝ Ջեյկոբ Բլեքը, ով դառնում է գայլ փոխակերպուկ։ Նա կապվում է Ջեյկոբի հետ, որ մոռանա Էդվարդին, թեև ոչ ամուր։ «Խավարում»-ում Էդվարդը, նրա ընտանիքը և գայլ փոխակերպուկները, որպեսզի փրկեն Բելլային, կռվում են Վիկտորիայի նորածին վամպիրների բանակի հետ։ «Լուսաբաց»-ում Բելլան ամուսնանում է Էդվարդի հետ։ Ավելի ուշ նրանք աղջիկ են ունենում Ռենեսմի անունով, իսկ Բելլան վամպիր դառնում և ձեռք է բերում մտքերը կառավերելու պաշտպանողական դաշտ՝ պաշտպանելու իր աղջկան՝ Ռենեսմիին, ոչ ֆիզիկական հարվածներից, որոնք միայն կարող են դիպչել Ռենեսմիին։

Դերը կատարում է Քրիստեն Ստյուարտը։

Էդվարդ Կալլեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալլենների ընտանիքի առաջին «երեխան»: Մոդել, սիրում է դասական երաժշտություն, հրաշալի կերպով դաշնամուր է նվագում, գրում է էտյուդներ։ Էդվարդը ծնվել է 1901 թվականի հունիսի 20-ին հաջողակ փաստաբանի ընտանիքում։ Երազել է ռազամական փառքի մասին։ 1918 թվականին նրա ծնողները մահացել են, Էդվարդին փրկել է բժիշկ Կառլայլ Կալլենը, ով նրան վամպիր է դարձրել։ Էդվարդը իր սիրուն գտնում է միայն 110 տարի անց, երբ սովորում էր ամերիկյան Ֆորքս քաղաքի դպրոցում։ Հենց այնտեղ էլ հանդիպում է Բելլա Սվոնին։ Էդվարդը կարողանում էր կարդալ բոլոր մարդկանց մտքերը, բացառությամբ Բելլայի։ «Նորալուսին» վեպում, որպեսզի Էդվարդը փրկի Բելլային նրան թողնում է և մեկնում է Վիկտորիայի մոտ ծառայելու։ «Խավարում» վեպում իր ընտանիքի և գայլ փոխակերպուկների հետ Էդվարդը կռվում է Վիկտորիայի նորածին վամպիրների բանակի հետ։ «Լուսաբաց» վեպում ամուսնանում է Բելլայի հետ։ Էսմի կղզում նրանք մեղրամիս են անցկացնում։ Ավելի ուշ ծնվում է նրանց աղջիկը՝ Ռենեսմին։

Դերը կատարում է Ռոբերտ Փեթինսոնը։

Ջեյկոբ Բլեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվիլետների արմատներով հնդիկ, ապրում է Ֆորքսից ոչ հեռու գտնվող Լա-Պուշում։ Ջեյկոբը առաջինն էր, ով Բելլային հասկացնում է, որ Էդվարդը վամպիր է, պատմելով նրա մասին լեգենդներ, որոնց ինքն էլ չի հավատում։ Ջեյկոբը դառնում է Բելլայի լավագույն ընկերը, միաժամանակ սիրահարվելով նրան, երբ Էդվարդը նրան թողել էր։ «Խավարում» վեպում Ջեյկոբը Բելլայի հետ հանդիպում է, սակայն իմանալով, որ Բելլան ամուսնանում է Էդվարդի հետ, ամբողջությամբ փոխակերպվում է գայլի, պատչաստվելով հեռանալ մարդկանց միջավայրից։ Ջեյկոբը որոշում է չթողնել Կալլեններին Ռենեսմիի ծնվելու ժամանակ որ Բելլային դարձնել վամպիր, եթե կարող են նրա կյանքը փրկելու մեկ ուրիշ տարբերակ գտնել։

Ջեյկոբը ունի երկու քույր՝ Ռեյչելը և Ռեբեկան։

Վամպիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մթնշաղ» վեպերի սերիաներում վամպիրները տարբերվում են ավանդական ձևով և այդ փաստը շատ հաճախ գրքերում հումորով է ներկայացվում։ Ստեֆանի Մայերի խոսքերով մինչգիրքը գրելը ինքը վամպիրների մասին լեգենդներ չի ուսումնասիրել[1]: Իր ստեղծագործություններում նրանք չեն վախենում սխտորից, խաչերից, արծաթից, սուրբ ջրից և այլ կրոնական խորհրդանիշներից, կարող են դուրս գալ արևի տակ, կարող են ուտել մարդկային սնունդ, թեև այն չեն կարողանում մարսել[2]: Նրանց պետք չէ շնչել, թեև շնչառության դադարեցնելը ինքնին տհաճ է[3]: Նրանք արտացոլվում են հայելիներում[4] :

Վամպիրները ունեն գերբնական գեղեցկություն, որը օգնում է գրավել որսին։ Նրանց մաշկը շատ կոպիտ է, նման է մարմարի և այդ պատճառով այն գրեթե անհնար է վնասել սովորական մարդկային միջոցներով։ Նորադարձ վամպիրները ունենում են վառ կարմիր աչքեր, որոնք առաջին տարվա ընթացքում դառնում են ավելի խորը և մուգ երանգ են ստանում։ Եթե վամպիրը մարդկային արյուն է խմում, նրա աչքերը կարմիր են դառնում, իսկ եթե կենդանիների արյուն է խմում, ինչպես Կալլենների ընտանիքը և Դենալին, աչքերը դառնում են ոսկե-շագանակագույն։ Անկախ սննդային նախապատվությունից, երբ վամպիրները ծարավ են լինում նրանց աչքերը մգանում են, մինչև սև գույնը։ Այնքան մեծ է լինում անհագ ցանկությունը, այնքան ծիածանաթաղանթը մգանում է։ Վամպիրները նաև երբեք չեն քնում և ունեն անհավատալի ուժ։ Օրինակ կարող են դուրս հանել ծառի արմատները, վերցնել և նետել մեքնենաները, մաքրել մետաղական օբյեկտները փոշուց։ «Ծննդյան» առաջին տարում հատկապես ուժեղ են նորադարձ վամպիրները, քանի որ իրենց նոր սառեցված երակներում դեռ առկա է լինում մարդկային արյուն: Այդ ժամանակ նրանց համար շատ դժվար է լինում զսպել իրենց ծարավը։

Վամպիրների բոլոր հինգ զգայարանները աներևակայելիորեն զարգացած են։ Նրանք ունեն շատ սուր տեսողություն, շատ արագ զգում են հոտը, վազում են այնպիսի արագությամբ, որ մարդկային աչքը չի կարող նրանց հետքերով գնալ։ Բացի դրանցից նրանք նաև անմահ են, գրեթե անխոցելի են, և այդ պատճառով նրանց հետ միայն կարողանում են մրցել գայլ փոխակերպուկները.նույնիսկ ամենաթույլ վամպիրին ամենաուժեղ սովորական մարդիկ չեն կարող հաղթել։ Վամպիրին սպանելու միակ միջոցը նրա ոսկորները կոտրելը և այլրելն է, որովհետև նույնիսկ ջարդված վիճակում նրանք կարողանում են շարժվել` ձգտելով վերականգնվել։ Վամպիրի մարմինը շատ դյուրավառ է։

Երբեմն վերածնունդից հետո վամպիրը գերբնական ընդունակություններ է ստանում, ինչպես Էդվարդ Կալլենը, ով սկսեց մտքեր կարդալ, Էլիսը, ով ապագան է տեսնում, նրա սիրելի Ջասպերը, ով շատ զգայուն է և կարողանում է փոխել մյուսների տրամադրությունը։ Վամպիրը իր կյանքի ընթացքում կարող է սիրահարվել մեկ անգամ և նրա սերը հավերժ է և չի թուլանում ոչ մի պայմանի դեպքում։ Այդ պատճառով, եթե սերը անպատասխան է կամ դիմացինը մահանում է, ապա այն ամբողջ կյանքում չի անհետանում։ Այդպես է պատահել Մարկ Վոլտուրիի հետ, ով կորցրել էր կյանքի հանդեպ ունեցած բոլոր հետաքրքրությունները։

Կալլեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլայլ Կալլեն (անգլ.՝ Carlisle Cullen), Կալլենների ընտանիքի գլխավոր անդամը, Էսմիի ամուսինը և Էդվարդի, Էլիսի, Էմեթի, Ռոզալիի և Ջասպերի հոգեհայրը։ Ծնվել է 1640 թվականին: Նրա հայրը եղել է անգլիացի քահանա և դատաքննիչ, կախարդների և այլ վնասատուների որսորդ։ Կառլայլը նրա օգնականն է եղել, միայն չի կարողացել մեղադրել անմեղ մարդկանց (կախարդության մեջ)։ 23 տարեկանում նա դառնում է վամպիր։ Կառլայլը, գիտակցելով, թե ով է դարձել, մի քանի անգամ փորձում է վերջ տալ կյանքին, սակայն վամպիրի ընդունակությունները փրկում են նրա կյանքը։ Նա, չցանկանալով մարդկային արյուն խմել, տառապում էր ծարավից, սակայն շուտով համակերպվում է եղնիկներին որսալով։ Կենդանիների արյուն խմելով` նա հասկանում է, որ կարողանում է գոյատևել առանց մարդկային սպանությունների։ Հենց դա էլ օգնում է նրան առաջին կարգի վիրաբույժ դառնալ։ Վամպիրի ընդունակություները օգնում են նրան արագ հայտնաբերել մարդու հիվանդությունները։

Ֆիլմում նա գեղեցկադեմ, շիկահեր տղամարդ է։ Հասակը 188 սմ է։ Նա շատ է ճամփորդել ամբողջ աշխարհով, որոշ ժամանակ ապրել է Վոլտուրիի մոտ (Իտալիայում վամպիրների «թագավորական» ընտանիքում)։

Աշխատելով Չիկագոյի հիվանդանոցում` Կառլայլը հանդիպում է մահամերձ հիվանդ Էդվարդին և փրկում նրան` վերածելով վամպիրի։ Որոշ ժամանակ անց նա նույն կերպ վարվում է նաև Էսմիի և Ռոզալիի հետ։ Դրանից հետո Կալլենները մեկնում են Ֆորքս, որտեղ հնդիկ ցեղերի հետ համաձայնության են գալիս. վամպիրները կարող են ապրել այդտեղ, եթե հնդիկների տարածքում որս չեն անի և չեն վնասի ոչ մեկին։ Կառլայլը բարի կերպար է։ Նույնիսկ Ջեյկոբը, ով տանել չի կարողանում վամպիրներին, Կառլայլի հանդեպ դրական է տրամադրված։

Դերը կատարում է Պիտեր Ֆաչինելին:

Էսմի Կալլեն (անգլ.՝ Esme Cullen), Կառլայլի կինը և Էդվարդի, Էլիսի, Ջասպերի և Էմեթի մայրը։ Ծնվել է 1895 թվականին Կոլումբուս քաղաքում։ Բժիշկ Կառլայլ Կալլենին առաջին անգամ հանդիպել է 16 տարեկանում, երբ ծառը բարձրանալիս ոտքն էր վնասել։ Երիտասարդ տարիքում ցանկացել է ուսուցչուհի դառնալ, սակայն ծնողների ճնշման պատճառով հետ է կանգնել մտադրությունից։ Էսմին, 22 տարեկանում, փորձելով գոհացնել նրանց, ամուսնանում է Չառլի Էվենսոնի հետ, սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևում` ամուսնու բռնի արարքների պատճառով։ Իրադրությունը փոխվում է այն բանից հետո, երբ Չառլին զինվորական ծառայության է գնում` մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին: Նրա վերադառնալուց հետո Էսմին հղիանում է։ Այդ պատճառով թողնում է ամուսնուն և գնում հյուսիս, որտեղ էլ կատարվում է նրա երազանքը (ուսուցչուհի է դառնում)։ 1921 թվականին նա որդի է ունենում, ով մի քանի օր անց մահանում է։ Ցավից տանջվելով երիտասարդ կինը որոշում է վերջ տալ կյանքին` բարձուքնից իրեն ցած նետելով։ Կիսամեռ Էսմիին գտնելով` մարդիկ նրան հիվանդանոց են տեղափոխում, որտեղ և նրան գտնում է բժիշկ Կալլենը։ Նա միանգամից ճանաչում է Էսմիին, մեծ ցավ է ապրում նրա համար և նրան վերածում է վամպիրի։ Էսմին և Կառլայը ամուսնանում են և շնորհիվ իր հոգատարության, Կալլենների ընտանիքում մոր դերն է զբաղեցնում։

Դերը կատարում է Էլիզաբեթ Ռիզերը:

Էմեթ Կալեն (անգլ.՝ Emmett Cullen ), Կալլեն վամպիրներից մեկը, Կառլայլի և Էսմիի որդին, Էլիսի, Էդվարդի և Ջասպերի եղբայրը, Ռոզալիի ամուսինը։ Վամպիրի մեծ ուժ ունի և պաշտում է բոլոր տեսակի խաղադրույքները։

Ծնվել է 1915 թվականին: Մեծ եղբայրների հետ աշխատել է երկաթուղու վրա։ 1935 թվականին Ապալաչներում որսի ժամանակ արջի կողմից մահացու վիրավորվել է։ Նրան գտել է Ռոզալին և Կառլայլի մոտ է տարել, որն էլ նրան վերածել է վամպիրի։ Ավելի ուշ Ռոզալին Բելլային խոստովանել է, որ Էմեթը նման է իր ընկերուհու` Վեռայի որդուն։ Էմեթը իր փոխակերպումից հիշում է միայն «շիկահեր հրեշտակին», ում Աստված էր ուղարկել, որ փրկեր իրեն։ Կարլայը Էմեթին բացատրում է, թե ով է նա դարձել և Էմեթը շատ արագ է ընտելանում իր վիճակին։ Էմեթեը երկու անգամ մարդկային արյուն է փորձել։

Բելլայի վամպիր դառնալուց հետո, Էմեթը հաճախ էր գռեհիկ կատակներ անում Բելլայի և Էվարդի հետ։ Բելլան դա տանել չէր կարողանում և այդ պատճառով Էմեթին առաջարկում է խաղադրույք անել. եթե Բելլան նրան հաղթեր ձեռնամարտում, ապա Էմեթը կդադարեր այդպիսի կատակներ անել։ Էմեթը համաձայնվում է և պարտվում, քանի որ նոր փոխակերպված վամպիրը շատ ավելի ուժեղ էր։

Դերը կատարում է Քելեն Լատսը[5]:

Ռոզալի Լիլիան Հեյլ, (անգլ.՝ Rosalie Lilian Hale) , Էսմիի և Կառլայլի դուստրը, Էմեթի կինը։ Ծնվել է 1915 թվականին Ռոչեսթերում, Նյու Յորքում բանկիրի ընտանիքում։ Նկարագրվում է որպես անհավանակն գեղեցկություն ունեցող աղջիկ. բարձրահասակ, երկար, խարտյաշ մազերով։ Նրա ծնողները շատ են սիրել իրենց աղջկան, միշտ հիացել են նրանով, ինչն էլ բերել է նրան, որ աղջիկը էգոիստ է մեծացել։ Բացի դրանից, ծնողները ցանկացել են, որ Ռոզալին ավելի լավ ապրի, քան իրենք են ապրում և այդ պատճառով որոշել են նրան ծանոթացնել արժանի տղամարդու հետ։ Մի անգամ մայրը խնդրել է Ռոզալիին հագնել իր ամենագեղեցիկ զգեստը և հորը նախաճաշ տանել։ Այդպես նա ծանոթացել է Ռոյս Քինգ Երկրորդի հետ, ով սիրահարվել է նրան և առաջարկություն արել։ Սակայն Ռոզալին նկատում է, որ իր ընկերուհի Վեռայի և նրա ամուսնու հարաբերությունները նման չեն իր և Ռոյսի հարաբերություններին. Ռոյսը իրեն այդքան շատ ուշադրություն չի դարձնում։ Մի անգամ երեկոյան Ռոզալին, երբ վերադառնում էր Վեռայի տանից, տեսնում է Ռոյսին և իր ընկերներին իրենց տանը։ Ռոյսը հարբած էր և սկսում է պարծենալ իր կնոջ գեղեցկությամբ։ Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ նրանք դաժանաբար ծեծում և բռնաբարում են աղջկան, իսկ հետո նետում մի ինչ-որ փողոց։ Նրա բախտը բերում է։ Կառլայլը գտնում է նրան և վերածում վամպիրի։ Ստանալով ահռելի ուժ և նոր ընդունակություններ` նա վրեժխնդիր է լինում իր հետ դաժանաբար վարվողներից։ Ռոյսի սպանությունը «դժբախտ պատահար» են վերագրել։ Ռոզալին գողանում է իր հարսանեկան զգեստը և, սպանելով թիկնապահներին, ներխուժում է ամուսնու սենյակը, որտեղ էլ սպանում է նրան։ Ռոզալին այս մարդկանց սպանությունը չի համարում հանցանք և ասում է, որ ինքը նույնքան մաքուր է, որքան Կառլայլը (չնայած նրան, որ Կառլայլը երբեք մարդ չի սպանել)։ Բացի դրանից, Ռոզալին հպարտանում էր նրանով, որ երբեք մարդկային արյուն չի փորձել, և ավելացնում, որ «իր մեղքերը ավելի քիչ են, քան Էսմիինը»[6]: Սկզբում Կառլայլը ցանկանում էր Ռոզալիին դրաձնել Էդվարդի զույգը, սակայն Էդվարդը նրան որպես քույր էր ընդունում։ 1935 թվականին Ռոզալին գտնում է մահացու վերք ստացած Էմեթին և նրան բերում է Կառլայլի մոտ, ով էլ նրան վամպիրի է վերածում։

«Նորալուսին»-ում Ռոզալին Էդվարդին տեղեկացնում է, որ Բելլան իբր մահացել է` ցատկելով ժայռից։

Երբ Էդվարդը հանդիպում է Բելլային, Ռոզալին դեմ է լինում նրանց հարաբերություններին. նա նախանձում էր Բելլային։ «Խավարում» վեպում նրա վերաբերմունքը Էդվարդի նկատմամբ լավանում է, նա Բելլային պատմում է, թե ինչպես է դարձել վամպիր, ինչպես նաև միանում է Վիկտորյայի նորաստեղծ վամպիրների դեմ կռվող բանակին։ «Լուսաբաց»-ում խնամում է Բելլային, երբ նա իմանում է իր հղիության մասին, քանի որ ինքը միշտ երազել էր երեխաներ ունենալ։ Բելլայի փոխակերպումից հետո նրանք ընկերներ են դառնում, սակայն Բելլան վստահ չէր, որ այդ ընկերությունը երկար կշարունակվի, քանի որ Ռենեսմին` Բելլայի դուստրը, կապված չէր Ռոզալիի հետ։

Դերը կատարում է Նիկի Ռիդը:

Ջասպեր Հեյլ (անգլ.՝ Jasper Whitlock), Կալլենների ընտանիքի վամպիրներից մեկը, Էսմիի և Կառլայլի որդին, Էդվարդի, Էմեթի և Ռոզալիի եղբայրը, Էլիսի ամուսինը և սիրելին։

Ծնվել է 1843 թվականին Տեխաս նահանգում։ 1861 թվականին զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ, որպեսզի մասնակցի Քաղաքացիական պատերազմին: Շնորհիվ իր աշխարհայացքին և խարիզմային, նա արագ հարմարվում է ծառայությանը և մայորի կոչում է ստանում, չնայած շատ երիտասարդ էր։ Վամպիրի է վերածվել 1863 թվականին վամպիր Մարիայի կողմից և սկսել է զգալ դիմացինի տրամադրությունը և կառավարել այն։ Նրա օգնությամբ Մարիան որոշել է գրավել Մոնտերեյի տարածքը և դրա համար մի շարք մարդկանց վամպիրի է վերածել։ Ջասպերը պետք է վարժեցներ նրա բանակը և սպաներ նորածին վապմիրներին։ Նա ընկերանում է նրանցից մեկի` Փիթերի հեը, ով գոյատևեց 3 տարի։ Փիթերին հանձնարարել էին նորածին վամպիրներ ստեղծել, սակայն, երբ եկել էր ժամանակը Շառլոթային վերածելու վամպիրի, Փիթերը չկարողացավ սպանել նրան։ Ջասպերը նրանց թողեց, որ փախչեն։ Հինգ տարի անց Փիթերը նորից վերադարձավ։ Նա միացավ նրան և Շառլոթային, սակայն մի քանի տարի անց լքեց նրանց։ Նրան հոգնեցրել էին բոլոր սպանությունները, քանի որ նա զգում էր իր բոլոր զոհերի զգացածը. վախ, զարմանք գեղեցկությունից, հուսահատություն և այլն։ 1948 թվականին Ֆիլադելֆիայում նա հանդիպել է Էլիսին , իսկ 1950 թվականին նրանք միացել են Կալեններին, ովքեր այդ ժամանակ գտնվում էին Ալյասկայում։ Այդ ժամանակ ինչպես և առաջ, Ջասպերը մարդկային արյունով էր սնվում, նրան դժվար էր համակերպվել Կալլենների սննդակարգին։ «Նորալուսին»-ում նա հարձակվում է Բելլայի վրա, երբ Բելլան իր մատը վնասել էր։ «Խավարում»-ում Ջասպերը Կալլեններին և փոխակերպուկներին սովորեցնում է մարտնչել նորածին վամպիրների դեմ։ Նկարագրվում է որպես բարձրահասակ (191 սմ հասակով), խարտյաշ տղամարդ։ Նրա մարմնի վրա մահիկի տեսքով շատ սպիներ կան` վամպիրների խայթոցների դեմ։

Դերը կատարում է Ջեքսոն Ռետբոունը:

Մերի Էլիս Կալեն (անգլ.՝ Mary Alice Cullen), Էսմիի և Կառլայլի դուստրը, Ջասպերը կինը և սիրելին[7]: Ծնվել է 1901 թվականին Բիլոքսիում, Միսսիսիպիում և իր «տեսիլքների» պատճառով հորոշ ժամանակ հոգեբուժարանում է մնացել։ Նրա արյան բույրը գրավում է վամպիր Ջեյմսին, ով որս էր կատարում։ Էլիսին փրկելու համար մի ծեր վամպիր, ով աշխատում էր հիվանդանոցում, նրան վերածում է վամպիրի։ Մի քանի տարի անց Ջեյմսը հանդիպում է նրան Կալլենների ընտանիքում։ Իր անցյալից Էլիսը ոչինչ չի հիշում, սակայն փորձելով իմանալ իր ընտանիքի մասին, նա ասում է, որ իր ծնողները իրեն մեռած են համարում. նա մահացել է հիվանդանոց ընկնելու օրը։ Բացի դրանից նա իմանում է, որ Սինտիա անունով քույր է ունեցել, որի աղջիկը ապրում է Բիլոքսիում։

Վամպիրի վերածվելուվ հետո, նա կարողանում է տեսնել ապագան։ Նա ամբողջը չի տեսնում, տեսնում է միայն որոշումների հետևանքները, որոնք կայացնում են վամիրները կամ մարդիկ։ Եթե որոշումը փոխվում է, փոխվում է նաև Էլիսի տեսլիքը։ Բացի դրանից, նա «խառնածիններին» չի տեսնում, ինչպիսին են Ռենեսմին և Նաուելը, ինչպես նաև փոխակերպուկները։ Էլիսը մնացած վամպիրներից տարբերվում է նաև իր արագաշարժությամբ և երբեմն կռվի ժամանակ կարող է տեսնել թշնամու մտադրությունը։

Նկարագրվում է որպես էլֆի հասակ ունեցող (մոտավորապես 147 սմ հասակով) աղջիկ, կարճ սև մազերով, և զանգերի ձայնին նման ձայնով։ Նա պաշտում է երեկույթները և գնումներ կատարելը։ Էլիսը առաջինն էր, ով ընկերացավ Բելլայի հետ։ «Լուսաբաց»-ում իմանալով Վոլտուրիի մտադրությունների մասին, նա Ջասպերի հետ մեկնում է, որ վկաների գտնի, ովքեր կապացուցեն, որ Ռենեսմին վտանգավոր չէ։

Դերը կատարում է Էշլի Գրինը:

Ռենեսմի Կառլի Կալլեն (անգլ.՝ Renesmee Carlie Cullen), կիսավամպիր, կիսամարդ, Էդվարդ Կալլենի և Բելլայի դուստրը։ Ռենեսմիի անունը Ռենե (Բելլայի մոր) և Էսմի (Էդվարդի մոր), Կառլի (Կառլայլի` Էդվարդի հոր) և Չառլի (Բելլայի հոր) անունների է կազմված։ Էդվարդից նա ժառանգել է դիմագծերը և մազերի բրոնզագույնը, իսկ Բելլայից` աչքերի շագանակագույնը, իսկ գանգուրները` իր Չառլի պապիկից։

Չնայած աղջիկը գունատ է, նրա մաշկը արևի տակ փայլում է, սակայն դա կարող են տեսնել միայն վամպիրները: Նրա մաշկը նաև տաք է և փափուկ, սակայն գունատ և անխոցելի` ինչպես վամպիրինը։ Ռենեսեմին կարող է սնվել ինչպես արյունով, այնպես էլ մարդկային սնունդով, սակայն նա նախընտրում է առաջինը։ Նա իր հոր տաղանդը ունի, սակայն փոքր-ինչ այլ կերպ. ձեռքով դիպչելով դիմացինին, նա կարող է տեսնել նրա մտքերը իր գլխում։ Նա նաև մոր ընդունակություններից ունի. ոչ ոք չի կարող պաշտպանվել նրա ընդունակություններից։ Նա շատ արագ է մեծանում և մտավոր, և ֆիզիկապես։

Իր ծնվելուց մեկ շաբաթ անց Ռենեսմին արդեն կարողանում էր խոսել, սակայն գերադասում էր իր մտքերը բարձրաձայն չարտահայտել, այլ օգտագործել դրանց ուժը: «Լուսաբաց»-ի վերջում նա արդեն կարողանում էր կարդալ, քայլել, որս անել։ Սակայն նրա աճի արագությունը դեռևս դանդաղում էր։ Ռենսեմին ֆիզիկապես հասուն է դառնում 7 տարեկանում։ Նա դառնում է 17 տարեկան և դադարում է ծերանալ։ Ջեյկոբ Բլեքը նրան անվանում էր Նեսսի, ինչը հանդուրժել չէր կարողանում Բելլան, քանի որ այդպես են անվանում նաև Լոխ-Նեսսի հրեշին:

Դերակատարուհին մանկության տարիներին Մաքկենզի Ֆոյն է, իսկ պատանեկության տարիներին Քրիստի Բյորքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BookStories Interview with Stephenie Meyer» (անգլերեն)։ BookStories։ օգոստոս 2006 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-05-05 
  2. ««Մթնշաղ» ֆիլմի նկարագիրը» (անգլերեն)։ Ստեֆանի Մայերի պաշտոնական կայք։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-27-ին։ Վերցված է 2008-08-24 
  3. Murray Rebecca.։ «Interview with Twilight Author Stephenie Meyer» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-27-ին։ Վերցված է 2010-08-19 
  4. ««Մթնշաղ» ֆիլմի նկարագիրը» (անգլերեն)։ Ստեֆանի Մայերի պաշտոնական կայք։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-27-ին։ Վերցված է 2008-08-24 
  5. Kellan Lutz - IMDb (անգլ.) Internet Movie Database կայքում
  6. Խավարում, 7-րդ գլուխ
  7. Twilight Lexicon: «Are Jasper and Alice married?»