Բելլա Սվոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելլա Սվոն
Տեսակvampire in Twilight?, գեղարվեստական անձ, գրական հերոս և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակՍտեֆանի Մայեր
ՍտեղծագործությունՄթնշաղ
Ներկայացված էՄթնշաղ և Մթնշաղ
ՍեռԻգական
ԱզգությունԱմերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Հրարած տիեզերքիցՄթնշաղ
Տարիք17 տարեկան (կենսաբանորեն)
Ծննդյան տարեթիվ1987 թվականի սեպտեմբերի 13
Մահվան տարեթիվ2005 թվականի սեպտեմբերի 10 (որպես մարդ)
ԸնտանիքՉարլի Սվոն (հայր),
Ռենե Դուաեր (մայր),
Ֆիլ Դուաեր (խորթ հայր)
Էդվարդ Կալլեն (ամուսին)
Կարլայլ Կալլեն (սկեսրայր),
Էսմի Կալլեն (սկեսուր),
Էլիս Կալլեն (տալ),
Ռոզալի Հեյլ (տալ),
Էմետտ Կալլեն (տեգր),
Ջասպեր Հեյլ (տեգր)
ԵրեխաներՌենեսմի Կալլեն
Մասնագիտությունավագ դպրոցի աշակերտ և employee
Դերը կատարել ենՔրիստեն Ստյուարտ

Բելլա Սվոն (անգլ.՝ Bella Swan), ամբողջական անուն Իզաբելլա Մարի Սվոն (անգլ.՝ Isabella Marie Swan), Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վեպի գլխավոր հերոսուհին։ Նա հայտնվում է գրքի բոլոր գլուխներում, և իրադարձությունների մեծամասնությունը պատմվում է նրա կողմից։ Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ֆիլմում նրա դերը կատարում է Քրիստեն Ստյուարտը[1]։

Արտաքինը և բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում Բելլան նկարագրված է որպես սփրթնած մաշկով և շագանակագույն աչքերով աղջիկ։ Բելլայի մանրամասն բնութագիր հեղինակը չի տվել։ Ինչպես բացատրել է Ստեֆանի Մայերը, դա հատուկ է արվել, որպեսզի կարդացողները ավելի մանրամասն կարողանան պատկերացնել հերոսուհուն[2]։ Սակայն, ավելի ուշ, իր սոց-կայքում Ստեֆանի Մայերը տվել է Բելլայի ավելի մանրամասն բնութագիրը։ Նրա հասակը կազմում է 163 սմ, իսկ քաշը 55 կգ[2]։ Նրա երեսը սրտի ձև ունի, բարակ այտոսկրերով, սուր ծնոտով, բարակ քթով և խոշոր աչքերով։ Բելլայի շուրթերը ամբողջական են, ընդ որում վերին շրթունքը ավելի փքված է քան ներքևինը։ Նրա մազերը մուգ շագանակագույն են, «Լուսաբացում» դրանց երկարությունը հասնում է կոնքերին։ Բելլան երբեք չի օգտագործում կոսմետիկա։ Նրա եղունգները շատ կարճ են. քանի որ նա սովորություն ունի կրծել դրանք։ Բելլայի աչքի ընկնող հատկությունը, դա նրա անշնորհքությունն է. Նա հաճախ է ընկնում, դիպչում է տարբեր առարկաների և ընդհանրապես չի կարողանում պարել։ Ոնի ներքև շրթունքը կծելու սովորություն։

«Մթնշաղ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սյուժեի Բելլան տեղափոխվում հոր մոտ, ոչ այդքան մեծ Ֆորկս քաղաք, և հանդիպում է Կալլենների առեղծվածային ընտանիքին։ Նա սիրահարվում է նրանցից մեկին՝ երիտասարդ Էդվարդ Կալլենին։ Ավելի ուշ իմանում է, որ նրանց ընտանիքի բոլոր անդամները վամպիրներ են, սակայն դա աղջկան չի վախեցնում։ Էդվարդ Կալլենը կարողանում է կարդալ բոլոր վամպիրների և մարդկանց մտքերը, բացի Բելլայինը։ Նրանք սկսում են հանդիպել։ Կալլենների հետ բեյսբել խաղալու ժամանակ, Բելլան հանդիպում է այլ վամպիրների` Լորանին, Վիկտորիային և Ջեյմսին, որոնք մարդկանց արյուն են խմում, այլ ոչ թե կենդանիների, ինչպես Կալլենների ընտանիքը։ Ջեյմսը պարզվում է, որ փնտրող վամպիր է (փնտրող վամպիրները արյան հոտի միջոցով կարողանում են գտնել զոհին մեծ հեռավորությունների վրա), ինչը ստիպեց, որ Էդվարդը պաշտպանի Բելլային։ Ջեյմսը սկսում է որսալ նրան։ Էդվարդը հարազատների միջոցով փրկում է Բելլային և սպանում Ջեյմսին։

«Նորալուսին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ գիրքը սկսում է այն բանով, որ Բելլան տոնում է իր տարեդարձը, հանկարծակի մատը կտրում է ստվարաթղթի միջոցով և Ջասպերի հարձակվում է նրա վրա։ Ջեյմսը բոլորից ուշ է հրաժարվել մարդկային արյունից, այդ պատճառով նրա համար ավելի դժվար է, այդ պատճառով Բելլան չի զայրանում նրա վրա, սկայան Էդվարդը այդ պատահարից հետո որոշում է որ Բելլայի համար վտանագվոր է լինել իր հետ, և քայքայում է իրենց հարաբերությունները, գնալով ճանապարհորդելու։ Բելլան այդ ամենը շատ ծանր է տանում և վերջում սփոփանքը գտնում է ընկերական միջավայրում, Ջեյկոբ Բլեքի շնորհիվ։ Ավելի ուշ Ջեյկոբն իմանում է որ գերբնական հատկություններ ունի, նա մարդագայլ է։ Դա չի խանգարում Բելլայի և Ջեյկոբի ընկերությանը, ով նրան փրկում Լորան անունով վամպիրից, ով «Մթնշաղում» սպանված Ջեյմսի ընկերն էր։

Բելլան դեռ սիրում է Էդվարդին և «լսում» է նրան, երբ անդրենալինի ավելցուկ է ունենում։ Վերջինիս փնտրտուկների համար նա ջրի մեջ է սուզվում շատ բարձր ժայռի վրայից, և ընկնելով ստորջրյա հոսանքի մեջ քիչ էր մնում որ մահանար, սակայն Ջեյկը փրկում է նրան։ Էլսիը՝ Էդվարդի քույրը, ով կարողանում է ապագան տեսնել, կարծում է որ Բելլան մահացել է, և մեկնում է Ֆորկս, որպեսզի ցավակցի Բելլայի հորը։ Իր մյուս քրոջից՝ Ռոզալի հեյլից, ով ամենասկզբից չէր սիրում Բելլային, Էդվարդը իմանում է սիրելիի մահի մասին, և այդքան ուժ չունի առանց նրա ապրել, այդ պատճառով որոշում է ինքնասպանություն գործել, խնդրանքով գնալով Վոլտուրիների հին իտալական տոհի մոտ։ Բելլա և Էլիսը, ով տեսել էր, թե ինչ է ցանկանում անել իր եղբայրը, գնում են Իտալիա։ Բելլան ճիշտ ժամանակին է հասնում․ Էդվարդը տեսնում է, որ նա ողջ է, և հրաժարվում է ինքնասպանությունից։ Վոլտուրիներին երդում տալով, որ Բելլան շուտով վամպիր կդառնա, երեքով վերադառնում են Ֆորկս, որտեղ Կալլենները ձայների մեծամասնությամբ ընդունում են Բելլայի որոշումը, վամպիր դառնալու մասին։

«Խավարում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ գրքում Բելլան պետք է ընտրություն կատարի Էդվարդի և Ջեյկոբի միջև։ Ընտրությունը այդքան դժվար չէր լինի, եթե մարդագայլերի և վամպիրների միջև համձայնությունը փլվելու եզրին չլիներ։ Էդվարդը չի թողնում որ Բելլան և Ջեյկոբը հանդիպեն, քանի որ կարծում է որ դա շատ վտանգավոր է։ Սակայն երբ Բելլան փախչում է Ջեյկոբի մոտ, Էդվարդը համակերպվում է որ իր «Նորալուսին» մասում հեռանալուց հետո, այդ ամենը կարող է անվերադարձելի հետևանքներ ունենալ, և որ Ջեյկոբը պետք է Բելլային։ Բելլան համաձայնում է որ սիրում է Ջեյկոբին, սակայն միայն ինչպես ընկեր։ Նրանք Էդվարդի հետ միասին դիմակայում են Ջեյմսի ընկերուհուն՝ Վիկտորիային, ով ցանկանում էր վրեժ լուծել նրա համար։ Որպեսզի սպանի Բելլային, Վիկտորիան նորադարձների ջոկատ է ստեղծում։ Վերջին հաշվով Վիկտորիան պարտված է մարդագայլերի և Կալլենների համատեղության շնորհիվ, իսկ Բելլան համձայնում է ամուսնանալ Էդվարդի հետ, մի պայմանով, որ իրական մեղրամսից հետո ինքը նույնպես վամպիր կդառան։

«Լուսաբաց»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին՝ չորրորդ գրքում, Բելլան և Էդվարդը ամուսնանում են։ Մեղրամսի ժամանակ Բելլան հղիանում է։ Այդ երեխայի մի մասը մարդ էր, մի մասը վամպիր, որը շատ արագ է աճում, այդ պատճառով ծննդաբերությունը կարող է Բելլայի կյանքին վտանգ հասցնել։ Սակայն նա ամեն դեպքում ցանկանում է ծննդաբերել երեխային, չնայած Ջեյկոբի խնդրանքներին։ Որպեսզի պաշտպանի երեխային, նա Ռոզալիի օգնությանն է դիմում, ում հետ հարաբերությունները երբեք ընկերական չէին։ Ծննդաբերության ժամանակ Էդվարդը նրան փոխակերպում է, իր թույնը ուղիղ նրա սիրտը խրելով։ Քիչ էր մնում որ Բելլան մահանա, բայց ամեն դեպքում նա կարողանում է տանել փոխակերպումը։ Փոխակերպումից հետո նա նոր արտաքին է ունենում, կարողանում է պաշտպանել իր ընտանիքի անդամներին, առաջվա անշնորհք Բելլային փոխարեն նոր, ավելի նրբաշարժ է դառնում։ Բելլան Էդվարդի հետ միասին իր առաջին որսին է գնում։ Այնտեղ նա անսովոր հատկություններ է ցույց տալիս, որոնք անհավատալի են նոր փոխակերպվածների համար։ Իր դստերը նա Ռենեսմի է անվանում (ի պատիվ իր մոր՝ Ռենեի և Էդվարդի մոր՝ Էսմի Կալլենի)

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլան միակն էր, ում մտքերը Էդվարդը չէր կարողանում կարդալ։ Եվ երբ նա վամպիր է դառնում, դրան բացատրություն է գտնում։ Բանը նրանում է, որ Բելլան, ինչպես նաև Էդվարդը, գերբնական հատկություններ ունեին։ Նրա գիտակցությունը ինքնաձև վահան է ստեղծում, շատ ուժեղ, որը, վամպիր լինելով, Բելլան կարողանում կառավարել, այն ձգելով որոշ հեռավորության վրա, դրա միջոցով պաշտպանելով մյուսների մտքերը, ովքեր գտնվում իր մոտ կամ որոշ հեռավորության վրա, իսկ հետագայում նա կարողանում է հեռացնել այդ վահանը, թողնելով որ Բելլան կարդա իր մտքերը։ Այդ ամենի համար Բելլան կառավարելու շնորհ ունի, որը չի թողնում որ նա հարձակվի այլ մարդկանց վրա, իր առաջին որսերի ժամանակ։ Նա կարողանում է իրեն կառավարել, երբ հանկարծ մարդկային հոտ է զգում, կամ մարդկային արյուն է տեսնում, ինչը թույլ է տալիս նրան շփվել այլ մարդկանց հետ, ինչպես նաև իր Դստերէ Ռենեսմիի հետ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խավարում վեպում Բելլան մեջբերում է Էմիլի Բրոնտեի հայտնի վեպի՝ «Մոլեգին հողմերի դարավանդի» գլխավոր հերոսուհու՝ Կետրինի խոսքերը[3]։ Ինչպես Կետրինը չէր կարողանում ընտրությու կատարել Էդգարի և Հիտկլիֆի միջև, այնպես էլ Բելլան չի կարողանում ընտրություն կատարել Էդվարդի և Ջեյկոբի միջև։ Տրված քաղվածքը, ինչպես նաև «HarperCollins-ի» հրատարակչության մարկետինգային հնարքը (Մոլեգին հողմերի դարավանդը վեպի վերահրատարակությունը նույն շապիկով, ինչ Մթնշաղ վիպաշար շարքի տվյալ վեպը), ապահովել են բարձր վաճառք երկու վեպերի համար[3]։
  • Նորալուսին վեպում Բելլան ասոցացրել է իր սիրային եռանկյունը Ուիլյամ Շեքսպիրի Ռեմեո և Ջուլիետ դրամմայի գրական հերոսների՝ Ռոմեոի (Էդվարդ), Ջուլիետայի (Բելլա) և Պարիսի (Ջեյկոբ) հետ։
  • Սվոն Ազգանունը (անգլ.՝ Swan) անգլերենից թարգմանած նշանակում է «կարապ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kristen Stewart chosen». MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 «What Does Bella Look Like?». Stepheniemeyer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 Flood A. Vampire endorsement turns Brontë into bestseller // The Guardian. 28 August 2009. (անգլ.) — 31.08.2009.