Jump to content

Ջեյկոբ Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյկոբ Բլեք
Տեսակգեղարվեստական անձ, werewolf in Twilight?, գրական հերոս և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակՍտեֆանի Մայեր
ՍտեղծագործությունՄթնշաղ
Ներկայացված էՄթնշաղ և Մթնշաղ
Սեռարական
Ազգությունհնդկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Հրարած տիեզերքիցՄթնշաղ
Տարիք15 տարեկան (առաջին գիրք)
ԸնտանիքԲիլլ Բլեք (հայր), Ռեյչել Բլեք (քույր), Ռեբեկկա Բլեք (քույր)
Մասնագիտությունմեխանիկ, ուսանող և վամպիրների որսորդ
Դերը կատարել ենԹեյլոր Լոթներ

Ջեյկոբ Բիլլի Բլեք (անգլ.՝ Jacob Billy Black), Ստեֆանի Մայերի Մթնշաղ վեպի հերոսը։ Նա հայտնվում է բոլոր գրքերում, և իրադարձությունների մեծամասնությունը տեղի է ունենում նրա ներկայությամբ։ Մթնշաղ, Մթնշաղ։ Խավարում, Մթնշաղ. Նորալուսին, Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1, Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 ֆիլմերում Ջեյկոբի դերը կատարում է Ամերիկացի դերասան Թեյլոր Լոթները[1]։ Ջեյկոբի մայրը մահացել ավտովթարի պատճառով։ Հայրը՝ Բիլլին, անդամալույծ է, ով շարժվում է անվասայլակով։

Համաձայն Ստեֆանի Մայերի, ի սկզբանե Ջեյկոբի սյուժեի մեջ է ավելացվել այն բանի համար, որ Բելլային պատմի Էդվարդի գաղտնիքի մասին։ Սակայն հեղինակին, նրա գործակալին և իրենց խմբագրին կերպարն այնքան է դուր եկել, որ նրանք որոշեցին տալ նրան մի դեր, որը կապված կլինի հաջորդ գրքին՝ «Նորալուսնին»։ Ստեֆանի Մայերը այդ կերպարի մասին խոսում է հետևյալ կերպ․

Մայերը իր պաշտոնական կայքում գրել է, որ այն բանից հետո, երբ Ջեյկոբը այդքան նշանակալի կերպար է դարձավ «Նորալուսնում», ինքը վերադարձել է «Մթնշաղի» տեքստին, որը խմբագրել էր այն ժամանակ, և որպեսզի ավելի նշանակալի դեր տա Ջեյկոբին և նրա հորը՝ Բիլլի Բլեքին[1]։

Դերը գրքերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյկոբի դերն այդքան մեծ չէ առաջին գրքում։ Նա հանդիսանում է Բիլլի Բլեքի որդին, ով Բելլայի հոր ընկերն է։ Երբ Բելլա Սվոնը օգտագործում է նրան, որպեսզի տեղեկություն ստանա Էդվարդ Կալլենի և նրա ընտանիքի անդամների մասին, Ջեյկոբը նրան պատմում է Կվիլտետների լեգենդը (անգլ.՝ Quileute) և նրա հետ կիսվում է այն տեղեկությամբ, որ կարծում է թե Էդվարդը վամպիր է։ Հենց այդ ժամանակ Ջեյկոբը սիրահարվում է Բելլային։

Այն բանից հետո, երբ Բելլան իր ծննդյան օրը վնասում է մատը և Ջասպերը՝ Էդվարդի խորթ եղբայրը, քիչ էր մնում որ հարձակվեր Բելլայի վրա, Էդվարդը որոշում է թողնել սիրելիին նրա իսկ անվտանգության համար։ Մի քանի ամիս Էդվարդից բաժանվելու պատճառով խոր հիասթափության մեջ անցկացնելուց հետո, Բելլան փաղաքշանք է գտնում Ջեյկոբի ընկերության մեջ։ Նրանց ընկերությունն ավելի ուժեղ է դառնում, իսկ Ջեյկոբը ռոմանտիկական զգացմունքներ ունի դեպի Բելլան, որոնց Բելլան ոչ փոխադարձ է պատասխանում։ Ջեյկոբը հնագույն մարդագայլերի ցեղից է, ովքեր նախատեսված են լինել վամպիրների վատագույն թշնամիները։ Նա զգում է տրանսֆորմացիայի առաջին փուլերը և գայլ է դառնում, ինչը որոշ ժամանակով նրան հեռացնում է Բելլայից։ Նա, ինչպես և բոլոր գայլերը անմահ է, քանի դեռ չի սովորի կառավարել իր տրանսֆորմացիան։ Հետո նա կսկսի մեծանալ և ծերանալ։ Նրան արգելել են ինչ որ մեկին պատմել մարդագայլերի մասին։ Բացի դրանից նա շատ զբաղված է, քանի որ հսկում է անտառը բոլորի հետ միասին ինչպես նաև հետևում է, որ վամպիրները իրենց տարածք չմտնեն։ Երբ Բելլան դաշտում վամպիրի է հանդիպում, Ջեյկոբը և իր խումբը գալիս են օգնության և Լորանին սպանելով փրկում են Բելլային Լորանի արյունարբու վրեժից։

Բելլան ցատկում է ժայռից, որպեսզի լսի Էդվարդի ձայնը, որովհետև կրկին ադրենալինի ավելցուկ ուներ։ Երբ Էդվարդը սխալ ձևով կարծում է, որ Բելլան մահացել է, գնում է Իտալիա մի նպատակով, մահանալ։ Իմանալով այդ մասին, Բելլան և Էլիսը՝ Էդվարդի քույրը, շտապ գնում են Իտալիա, որպեսզի փրկեն Էդվարդին ինքնասպանությունից։ Ջեյկոբի համար զզվելի և անընդունելի է Էդվարդի վերադարձը Ֆորկս, և այն, որ Բելլան պատրաստ է վերադառնալ սիրելիի մոտ։ Ինչպես նաև նրան վանում է Բելլայի ցանկությունը վամպիր դառնալու վերաբերյալ։ Ջեյկոբը խանդելով, Բելլայի հորը ասում է, որ Բելլան մոտոցիկլով ման է եկել, հույս ունենալով, որ հայրը չի թողնի որ Բելլան հանդիպի Էդվարդի հետ, ինչպես նաև հիշեցնում է Էդվարդին իրենց տոհմի և Կալլենների միջև կնքած համաձայնագրի մասին, որը թույլ չի տալիս Կալլեններին նոր վամպիրներ ստեղծել։ Բելլան ոչ միայն ներում է նրան այդ արարքի համար, այլ նաև իրեն մեղավոր է համարում, քանի որ շատ ագրեսիվ պահվածք է ունեցել։

Էդվարդը և Բելլան կրկին միասին են, սակայն Ջեյկոբ Բլեքը չի ցանկանում դրան համակերպվել։ Նա համոզված է, որ Բելլան նույնպես սիրում է իրեն, սակայն չի կարողանում խոստովանել այդ մասին ինքն իրեն։ Փորձելով իրեն սիրահարվեցնել Բելլային, տարբեր միջոցների է դիմում, ինչպես նաև բռնի ուժով համբուրում է նրան, սակայն, չնայած այն բանին որ նա այդքան կապված է ընկերոջը, Բելլան առաջվա պես նրա սիրուն չի պատասխանում։ Վերջ ի վերջո, մարդագայլերը և վամպիրները միավորվում են Վիկտորիայի և նրա նոր փոխակերպված վամպիրների դեմ։

Կռվից առաջ Ջեյկոբը իմանում է, որ Բելլան և Էդվարդը շուտով պատրաստվում են ամուսնանալ։ Գնալով նորադարձների դեմ կռվի, Ջեյկը Բելլային ասում է, որ եթե հնարավորություն լինի, նա կմահանա, քան թե կրկին կվերադառնա, իսկ Բելլան խնդրում է նրան մնալ, անհանգստանալով նրա համար։ Ջեյկը պահանջում է, որ Բելլան ապացուցի դա, և այդ ժամանակ նա թողնում է որ Ջեյկը համբուրի իրեն։ Համբույրի ժամանակ նա հասկանում է, որ սիրում է Ջեյկոբին, չնայած ոչ այնպես ինչպես Էդվարդին։ Բայց համբույրից հետո Ջեյկոբը միևնույն է գնում է կռվի։ Վիկտորիան երիտասարդ վամպիր Ռայլիի հետ միասին, ով կռվի ժամանակ հոշոտվել էր Սետի կողմից, հասնում է վրանի մոտ։ Սետը և Էդվարդը հաղթում են Ռայլիին, իսկ Էդվարդը սպանում է Վիկտորիային։ Այդ ընթացքում Կալլենները մարդագայլերի հետ միասին սպանել էին բոլոր նորադարձներին։

Կռվի ժամանակ Ջեյկոբը ծանր վնասվածքներ է ստանում, որոնք նույնիսկ մարդգայլերի արագ լավանալու հատկության շնորհիվ, մի քանի օր են լավանում։ Բուժման ընթացքում նրան օգնում է Կարլայլ Կալլենը։ Էդվարդը չի զայրանում Բելլայի վրա, նրա Ջեյկոբի հետ համբույրի համար, և նա վերջնական ընտրություն է անում հօգուտ Էդվարդի։ Բելլան տեսակցում է Ջեյկոբին, և պատմում է նրան իր որոշման մասին, իսկ նա ասում է, որ միշտ կսիրի և կսպասի նրան։ Լավանալուց հետո Ջեյկոբը խաբում է իր բոլոր ընկերներին և փախչում։

Ջեյկոբը հայտնվում է Բելլայի և Էդվարդի հարսանիքում, իմանում է, որ նրանք իրական մեղրամիս են ցանկանում անցկացնել, և քիչ էր մնում որ գայլ դառնա, որպեսզի Էդվարդի հետ խոսի այն մասին, թե ինչ վտանգի է ենթարկում Բելլային։ Բելլան հարսանեկան ճանապարհորդության ժամանակ հղիանում է, և պտուղը շատ արագ էր զարգանում, դրանով իսկ ապագա մորը մեծ տանջանքներ տալով։ Ջեյկոբը իմանում է այդ մասին և ատում է պտուղը ամբողջ սրտով։ Ցեղը որոշում է, որ երեխան կարող է վտանգավոր լինել Ֆորկսի բնակիչների համար, քանի որ նրա բնույթը անհայտ է։ Ջեյկոբը իմանալով որ Բելլան, հնարավոր է մահանա մինչև երեխայի ծնվելը իր ընկերների կողմից, հեռանում է Սեմի խմբից և գնում է պաշտպանել Կալլենների։ Ջեյկոբը ըստ ծննդյան օրենքի ալֆա-ղեկավար է։ Նրան է միանում է Սետ Կլիրուոտերը, ով Կալլենների հետ լավ բարիդրացիական հարաբերություններում է գտնվում, իսկ հետո նրա քույրը` Լին։ Նոր խումբը փորձում է պաշտպանել Բելլային և նրա երեխային։

Էդվարդը և Բելլան դուստր են ունենում, կիսավամպիր-կիսամարդ, ով ստանում է Ռենեսմի անունը։ Պարզվում է որ ծննդաբերությունը այնքան բարդ էր, որ Բելլային փրկելու միակ միջոցը, նրան վամպիր դարձնելն էր։ Էդվարդը նրան թունավորում է իր թույնով, ներարկիչը ուղիղ նրա սիրտը խրելով։ Սակայն Բելլան կյանքի ոչ-մի նշույլ չի ցուցաբերում, Ջեյկոբը կարծում է որ նա մահացել է և որոշում է անհապաղ սպանել նորածին աղջկան։ Գնալով սենյակ` որտեղ գտնվում էր Ռենեսմին, Ջեյկոբն անբացատրելի ձգողություն է զգում դեպի աղջիկը, այն պահին, երբ արդեն պատրաստ էր փոխակերպվել և հարձակվել երեխայի վրա, և նրանց հայացքները հանդիպում են, և նրանք տպավորվում են։

Ջեյկոբի ոհմակը և Սեմի ոհմակը մասնակցություն են ունենում Վոլտուրիների դեմ կռվում։ Հենց մարդագայլերն էին, որ առաջին հերթին կանգնեցնում են իտալական ցեղին, նրանց հարձակման ժամանակ։ Որոշ բացատրություններից հետո Վոլտուրիները նահանջում են։ Ջեյկոբը և մնացածը իմանում են, որ Ռենեսմին միշտ երիտասարդ կլինի և երբեք չի մահանա։ Նա մեծահասակ կդառան ծնվելուց յոթ տարի անց։ Չնայած դրան, Ջեյկոբը միևնույն է չի մտածում նրա մասին, ինչպես իր ընկերուհի, այլ ընդամենը հոգ է տանում նրա մասին, որպեսզի նա երջանիկ լինի։

Արտաքինը և բնավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերում Ջեյկոբը նկարագրված է ինչպես հնդիկ, ով Կվիլետների ցեղից է։ Ապրում է հնդկական Լա Պուշ ռեզերվում, ոչ հեռու Վաշինգտոն նահանգի Ֆորկս քաղաքից։ Իրադարձությունների ընթացքում Ջեյկոբի հետ տրանսֆորմացիա է տեղի ունենում, որը նրան թույլ է տալիս մեծ կարմրաշականակագույն մարդգայլ դառնալ։ Ըստ ժառանգության օրենքի, նա պետք է ղեկավարեր ոհմակը, սակայն հրաժարվեց դրանից, ի օգուտ Սեմի։

Ջեյկոբը հարթ կարմրաշականակագույն մաշկ ունի, լայն այտոսկրեր, սուր ծնոտ։ Սև մազերը մինչև ուսերը և նշաձև մուգ աչքերը։ Մթնշաղում նա նկարագրվում է ինչպես նիհար տասնհինգամյա տղա, երկար մազերով։ Նրա հասակն այդ պահին կազմում էր 188 սմ։ «Նորալուսնում» նա մեծանում է և կարճ կտրում է մազերը։ Նրա հասակը հասնում է 213 սմ-ի։ Ազնիվ, տղամարդկային, սեքսուալ, մարդամոտ, դյութիչ, գեղեցիկ, բարի, իր մեջ վստահ երիտասարդ տղամարդ։ Ըստ էության նա առաջնորդ է։ Դրա հետ միասին տաքարյուն, համառ և անկեղծ, զայրույթի մեջ սարսափելի է։

Չնայած այն բանին, որ Բելլան վամպիրի է ընտրել, նա միևնույն է չի ցանկանում հանձնվել և ցանկանում է նրա կողքին լինել։ Բելլան Ջեյկոբի հանդեպ համակրանք է զգում, և ժամանակ առ ժամանակ, հնարավոր չի լինում հասկանալ, թե ում հետ է նա ցանկանում լինել։ Ջեյկոբը սիրում է Բելլային, և չնայած ամեն ինչի, չի կարող նրան միայնակ թողնել հղիության ժամանակ։ Բելլայի վամպիր դռանալուց հետո, նա հասկանում է, որ չէր կարող գնալ Բելլայի և Էդվարդի դստեր` Ռենեսմիի պատճառով, ով այն միակն է դառնում, ում հետ Ջեյկոբը ցանկանում է միասին լինել։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.peninsuladailynews.com/article/20080310/NEWS/803100307

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]