Jump to content

Տեսսը դ'Էրբերվիլների տոհմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսսը դ'Էրբերվիլների տոհմից
անգլ.՝ Tess of the d'Urbervilles
ՀեղինակԹոմաս Հարդի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրողբերգություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր592
ՆախորդWessex Tales?
ՀաջորդՋուդ Անտեսանելին
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1891
 Tess of the d'Urbervilles Վիքիպահեստում

«Տեսսը դ՛Էրբերվիլների տոհմից։ Անմեղ մի կնոջ ճշմարիտ պատմություն» (անգլ.՝ Tess of the d'Urbervilles: A Pure Woman Faithfully Presented), անգլիացի գրող Թոմաս Հարդիի վեպը։ Առաջին անգամ լույս է տեսել 1891 թվականին։ Ներկայումս համարվում է անգլիական գրականության դասական և ինքնատիպ նմուշներից մեկը, սակայն ժամանակին` վիկտորիական ժամանակաշրջանում շատ է քննադատվել։ Վեպը պատմում է Տեսս դ՛Էրբերվիլի մասին, որի վրա դրված է նահապետական անեծք և նա պետք է իր նախնիների կատարած մեղքերի համար տուժի։ Զոհելով իր կյանքը հանուն ընտանիքի անդամների, Տեսսը խաբվում է Ալեք դ՛Էրբերվիլի կողմից, սակայն հետագայում կարողանում է այդ ամոթանքից դուրս գալ Էնջել Քլերի օգնությամբ։ Վեպը Թոմաս Հարդիի «բնավորության և միջավայրի վեպերի» շարքի նշանակալից գործերից է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսսը դ'Էրբերվիլների տոհմից» հոդվածին։