Էնթոնի Ռոբերտ
Էնթոնի Ռոբերտ անգլ.՝ Tony Kushner | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Anthony Robert Kushner |
Ծնվել է | հուլիսի 16, 1956[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, գրող և երաժշտության ուսուցիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Թիշչ արվեստի դպրոց |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, PEN America և Writers Guild of America, East? |
Աշխատավայր | Ջուլիարդ դպրոց |
Պարգևներ | |
Ամուսին | Mark Harris? |
![]() |
Էնթոնի Ռոբերտ
|
---|
Էնթոնի Ռոբերտ «Թոնի» Քուշներ (անգլ.՝ Anthony Robert «Tony» Kushnerհուլիսի 16, 1956[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է դրամատիկ ստեղծագործության համար «հրեշտակներն Ամերիկայում» պիեսի համար։ Էրիկ Ռոտի հետ միասին 2005 թվականին գրել է «Մյունխեն» ֆիլմի սցենարը և ինքը արդեն 2012 թվականին գրել է «Լինքոլն» ֆիլմի սցենարը, երկուսն էլ քննադատների մոտ հաջողություն են ունեցել։ Ստացել է ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում նախագահ Բարաք Օբամայի կողմից 2013 թվականին[5]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուշները ծնվել է Նյու Յորքի Մանհեթենում քաղաքում, ֆագոտահար Սիլվիայի (օրիորդական ազգանունը Դոյչեր) և կլառնետահար և դիրիժոր Ուիլյամ Քուշների ընտանիքում[6][7]։ Նրա ծնողները Ռուսաստանից և Լեհաստանից ներգաղթածների ժառանգներն են[8]։Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Լեյք Չարլզ, Լուիզիանա, որտեղ անցել է իր մանկությունն։ Ավագ դպրոցում Քուշներն ակտիվորեն մասնակցել է քաղաքական բանավեճերին։ 1974 թվականին Քուշները տեղափոխվել է Նյու Յորք Կոլումբիայի համալսարանին կից քոլեջում բարձրագույն կրթություն ստանալու համար, որը նա ավարտել է 1978 թվականին մեդիագիտության բակալավրի աստիճանով[9]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուշների ամենահայտնի աշխատանքը «հրեշտակներն Ամերիկայում» է (պիեսը երկու մասի «Հազարամյակը մոտենում է» և «վերակառուցում»), Ռեյգանի դարաշրջանի Նյու Յորքի ՁԻԱՀ-ի համաճարակի մասին յոթժամյա էպոպեան, որը հետագայում ցուցադրվել է HBO ալիքով, Քուշներն էր գրել սցենարը։
2000-ականների սկզբին Քուշները սկսել է սցենարներ գրել ֆիլմերի համար։ Նա «Մյունխեն» ֆիլմի սցենարիստներից մեկն է, որտեղ պրոդյուսերն ու ռեժիսորն Սթիվեն Սփիլբերգն էր։ 2006 թվականի հունվարին, Քուշների մասին վավերագրական ֆիլմ, «պայքար հրեշտակների դեմ» անվանումով նորամուտը նշել է Սանդենսի կինոփառատոնում։ Ֆիլմի ռեժիսորը Ֆրիդա լի Մոկն էր։ 2011 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ նա կրկին աշխատում է Սփիլբերգի հետ, գրել է պատմաբան Դորիս Քիրնս Գուդվինի «Մրցակից թիմ. Աբրահամ Լինքոլնի քաղաքական հանճարը» գրքի սցենարը[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուշները բացահայտ գեյ է։ Կուշները և նրա սիրեցյալ Մարկ Հարիսը, Entertainment Weekly ամսագրի հրատարակիչ և հեղինակ «Հեղափոխության նկարները հինգ ֆիլմ և Նոր Հոլիվուդի ծնունդը», տեղի ունեցավ «հավատարմության երդման արարողություն» (հարսանեկան արարողություն առանց ամուսնության գրանցման)[11] 2003 թվականի ապրիլին[12], հանդիսանալով առաջին միասեռ հավատարիմ արարողությունը, որը նշված էր The New York Times թերթի սյունակում[13]։ 2008 թվականի ամռանը նրանք օրինական ամուսնացան Մասաչուսեթսի նահանգի նահանգապետարանում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մյունխեն / Munich (2005) (Էրիկ Ռոտի հետ)
- Լինքոլն/ Lincoln (2012)
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մրցանակներ
- 1990: Մրցանակ «Whiting»
- 1990: Մրցանակ «Դրամա դեսկ» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
- 1993: Պուլիտցերյան մրցանակ «Լավագույն դրամայի համար» «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
- 1993: Մրցանակ «Թոնի» լավագույն պիեսի համար «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
- 1994: Մրցանակ «Դրամա դես» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. վերակառուցում»
- 1994: Մրցանակ «Թոնի» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. վերակառուցում»
- 2004: Մրցանակ «Էմմի» Մինի սերիալի լավագույն սցենարը, ֆիլմ կամ դրամատիկ ծրագիր,«Հրեշտակներ Ամերիկայում»
- 2007: Մրցանակ Լոուրենս Օլիվյե անվանակարգում «Լավագույն նոր Մյուզիքլ» «Կարոլինա, կամ փոփոխություններ»
- 2012: Մրցանակ Նյու Յորքի կինոքննադատների խմբակը լավագույն սցենարի համար «Լինքոլն»
- 2012: Մրցանակ Պոլ Սելվինա «Լինքոլն»
- Անվանակարգեր
- 2004: Մրցանակ «Դրամա դեսկ» լավագույն երաժշտական գրքի համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
- 2004: Մրցանակ «Թոնի» լավագույն երաժշտական գրքի համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
- 2004: Մրցանակ «Թոնի» լավագույն երաժշտության համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
- 2005: Մրցանակ «Օսկար» լավագույն հարմարեցված սցենարի համար «Մյունխեն»
- 2005: Մրցանակ «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար «Մյունխեն»
- 2012: Մրցանակ «Օսկար» լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
- 2012: Մրցանակ AACTA լավագույն սցենարի համար «Լինքոլն»
- 2012: Մրցանակ BAFTA-ն լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
- 2012: Մրցանակ «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար «Լինքոլն»
- 2012: Մրցանակ ԱՄՆ գրողների գիլդիան լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
- Այլ
- Obie Մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11954105X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Dave Boyer (2013-07-03)։ «White House to honor Star Wars' Lucas, playwright Kushner among others» (անգլերեն)։ The Washington Times։ Վերցված է 2014-12-28
- ↑ Fisher James The Theater of Tony Kushner: Living Past Hope. — New York: Routledge, 2001. — 274 p. — ISBN 9780815331506
- ↑ «Sylvia Deutscher Kushner, Bassoonist, 65» (անգլերեն)։ The New York Times։ 1990-08-29։ Վերցված է 2014-12-28
- ↑ Stated on Finding Your Roots, PBS, November 4, 2014
- ↑ Tony Kushner — C250
- ↑ Yin Maryann (2011-05-14)։ «Steven Spielberg & Tony Kushner To Adapt Team of Rivals»։ Mediabistro։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-17-ին։ Վերցված է 2011-05-05
- ↑ Александра Лопата (2011-10-17)։ «Актер Закари Куинто совершил камин-аут»։ Gay.ru։ Վերցված է 2014-12-28
- ↑ Lois Smith Brady (2003-05-04)։ «Weddings/Celebrations: Vows; Mark Harris and Tony Kushner» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2014-12-28
- ↑ Jeremy McCarter (2009-05-28)։ «Tony Kushner Has His Day» (անգլերեն)։ Newsweek։ Վերցված է 2014-12-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kushner Internet Off-Broadway Database կայքում
- Պայքար հրեշտակների դեմ,սցենարիստ Թոնի Քուշներ վավերագրական ֆիլմ-կայք, և սոցիալական կայքը PBS POV-ում
- Կենսագրություն Սթիվեն Բարկլայի գործակալությանը
- Тնրանք Քուշներ են. հոմոֆոբիայի ձեռքբերումը, ի սկզբանե հրապարակվել Է The Washington Post-ում
- Թոնի Կուշները ՝ Ռուսլան Շարիպով և «Մարդու իրավունքները Ուզբեկստանում», մամուլի հաղորդագրություն, PEN ամերիկյան կենտրոն (2004)
- Հարցազրույց
- Պիեսի գրում, հարցազրույց Ֆրեդերիկ Թութենի հետ, Guernicamag.com, Հունիս 2005
- Հարցազրույց Թոնի Քուշների հետ, Քրեյգ Յանգ, AfterElton.com, 12 հոկտեմբերի, 2006 թ.
- Հրեշտակներ եւ ագնոստիկներ, Սթիվ Դոու, SteveDow.com.au, ամսաթիվը նշված չէ
|