Օսկարի 92-րդ մրցանակաբաշխություն
92-րդ Օսկար | |
---|---|
Ամսաթիվ | Փետրվարի 9, 2020 |
Վայր | Դոլբի թատրոն Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
«Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողություն՝ 2019 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռքբերումների համար: 24 անվանակարգերում առաջադրվածները ներկայացվել են 2020 թվականի հունվարի 13-ին, իսկ արարողությունը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 9-ին Դոլբի թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա)[1]: Արարողությունը ցուցադրվել է ԱՄՆ-ում ABC հեռուստառադիոընկերության ուղիղ եթերով[1]:
Իրադարձությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ[1] | |
---|---|
2019 թվական, նոյեմբերի 27, չորեքշաբթի[2] | Հատուկ մրցանակների հանձնման արարողություն |
2020 թվական, հունվարի 2, հինգշաբթի | Անվանակարգերի քվեարկություն (սկիզբ) |
2020 թվական, հունվարի 7, երեքշաբթի | Անվանակարգերի քվեարկություն (ավարտ) |
2020 թվական, հունվարի 13, երկուշաբթի | Անվանակարգերի հայտարարում |
2020 թվական, հունվարի 27, երկուշաբթի | Առաջադրվածների նախաճաշ |
2020 թվական, հունվարի 30, հինգշաբթի | Վերջնական քվեարկության սկիզբ |
2020 թվական, փետրվարի 4, երեքշաբթի | Վերջնական քվեարկության ավարտ |
2020 թվական, փետրվարի 9, կիրակի | «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն |
Հաղթողներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջադրվածների ցանկ
- 11: «Ջոկեր»
- 10: «Իռլանդացին» / «Մի անգամ Հոլիվուդում» / «1917»
- 6: «Ջոջո Ճագար» / «Ամուսնական պատմություն» / «Փոքրիկ տիկիններ» / «Մակաբույծ»
- 4: «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի»
- 3: «Սկանդալ» / «Երկու Պապեր» / «Աստղային պատերազմներ: Սքայուոքերի ծագումը»
- 2: «Ջոդի» / «Հարրիետ» / «Ցավ և փառք» / «Մեղրի երկիր» / «Խաղալիքների պատմություն 4»
Կինոարվեստում բացառիկ նվաճումների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեյվիդ Լինչ՝ ամերիկացի ռեժիսոր և դերասան[3]
- Ուես Սթյուդի՝ չերոկի-ամերիկացի դերասան[3]
- Լինա Վերտմյուլլեր՝ իտալացի ռեժիսոր և սցենարիստ[3]
Ջին Հերշոլտի անվան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջինա Դեյվիս՝ ամերիկացի դերասանուհի (պարգևատրվելու է գենդերային հավասարության ապահովման աշխատանքի համար)[3]
Փոփոխություններ մրցանակաբաշխությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի ապրիլին տնօրենների խորհրդի նիստում Ակադեմիան քվեարկել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիան փոխել «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ»-ով[4][5]: Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային կինեմատոգրաֆիկական հասարակությունում «օտարալեզու» բառը հնացել է: Նաև նշվում է, որ այս կատեգորիայի կարճ ցուցակը փոփոխվելու է ընդգրկելու է 10 ֆիլմ: Բացի այդ, «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» կատեգորիայում նոմինացված ֆիլմերի քանակը երեքից հինգով է ավելացել, իսկ կարճ ցուցակը յոթից դարձել է տաս[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «ACADEMY DETERMINES NEW OSCARS CATEGORY MERITS FURTHER STUDY»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ 2018-09-05։ Վերցված է 2019-11-19
- ↑ Thompson Anne, Thompson Anne (2019-05-31)։ «Academy’s 11th Governors Awards Moved Up to October 27, as Elections Loom»։ IndieWire (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «THE ACADEMY TO HONOR GEENA DAVIS, DAVID LYNCH, WES STUDI AND LINA WERTMÜLLER AT 2019 GOVERNORS AWARDS»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ 2019-06-03։ Վերցված է 2019-11-19
- ↑ Kay2019-04-24T05:11:00+01:00 Jeremy։ «Academy leaves Netflix eligibility rule intact, changes name of foreign language category»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19
- ↑ Donnelly Matt, Donnelly Matt (2019-04-24)։ «Netflix Can Chill: Academy Rules No Change in Streaming Oscar Eligibility»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19
- ↑ Баталина Елена (2019-04-24)։ «Названа дата проведения следующей церемонии вручения премии «Оскар»»։ Известия (ռուսերեն)։ Վերցված է 2019-11-19