Ջոջո Ճագար
Ջոջո Ճագար անգլ.՝ Jojo Rabbit | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | հումորային դրամա |
Հիմք | Caging Skies? |
Թվական | սեպտեմբերի 8, 2019, հոկտեմբերի 18, 2019, հունվարի 3, 2020, հունվարի 23, 2020[1] և հունվարի 31, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Տայկա Վայտիտի |
Պրոդյուսեր | Carthew Neal?, Տայկա Վայտիտի և Chelsea Winstanley? |
Սցենարի հեղինակ | Տայկա Վայտիտի |
Դերակատարներ | Սքարլեթ Յոհանսոն[2], Տայկա Վայտիտի[2], Ռեբել Ուիլսոն[2], Թոմասին ՄաքՔենզի[2], Սեմ Ռոքուել[2], Ալֆի Ալեն[2], Սթիվեն Մերչանտ[2], Roman Griffin Davis?[2], Archie Yates?, Բրայան Կասպե[2], Luke Brandon Field?, Ադոլֆ Հիտլեր[2], Q102362193?[2] և Q102362219?[2] |
Օպերատոր | Միհայ Մալայմեր |
Երաժշտություն | Միշել Գիաչինո |
Մոնտաժ | Tom Eagles? |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Նկարահանման վայր | Պրահա և Barrandov Studios |
Տևողություն | 108 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ջոջո Ճագար» (անգլ.՝ Jojo Rabbit), ռեժիսոր Թայքա Վայթիթիի տրագիկոմեդիա, որը հիմնված է Քրիստին Լյունենսի «Caging Skies» գրքի վրա։ Գլխավոր դերակատարներն են Ռոման Գրիֆին Դևիսը, Թոմասին ՄաքՔենզին, Թայքա Վայթիթին, Ռեբել Ուիլսոնը, Սթիվեն Մերչանթը, Ալֆի Ալենը, Սեմ Ռոքուելը, Սքարլեթ Յոհանսոնը։
Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին։ 2019 թվականի սեպտեմբերին ֆիլմը Տորոնտոյի 44-րդ կինոփառատոնում ստացել է գրան պրի[3]։ 2020 թվականին «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում ստացել է «Օսկար» մրցանակը[4]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միայնակ գերմանացի Ջոջո «Ճագար» Բեցլերը փոխել է իր աշխարհայացքը, երբ հայտնաբերել է, որ իր միայնակ մայրը՝ Ռոզին, հրեա աղջկա է թաքցնում ձեղնահարկում։ Իր երևակայական ընկերոջ օգնությամբ Ջոջոն, ներկայանալով Ադոլֆ Հիտլերի կերպարում, պետք է պայքարի կույր նացիզմի դեմ:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոման Գրիֆին Դևիս` Ջոջո «Ճագար» Բեցլեր
- Սքարլեթ Յոհանսոն` Ռոզի Բեցլեր
- Թոմասին ՄաքՔենզի` Էլզա Քոր
- Թայքա Վայթիթի` Ադոլֆ Հիտլեր
- Սեմ Ռոքուել` կապիտան Կլենցենդորֆ
- Ռեբել Ուիլսոն` օրիորդ Ռամ
- Սթիվեն Մերչանթ` կապիտան Դիրց
- Ալֆի Ալեն` Ֆինկել
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մարտին հայտնի է դարձել, որ նացիստների առաջնորդի կերպարում խաղալու է Վայթիթին։ Սյուժեի գործողությունները զարգանում են 10-ամյա տղայի շուրջ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բուռն ցանկություն ուներ անդամագրվելու նացիստական ռեժիմին։ Հոր հեռանալուց հետո տղան ստեղծում է երևակայական ընկեր, որում միահյուսվում են նրա հոր և Ադոլֆ Հիտլերի կերպարները[5]։ Ավելի ուշ` նույն ամսում,Սքարլեթ Յոհանսոնը միացել է դերասանական կազմին, որպեսզի մարմնավորի գլխավոր հերոսի մոր կերպարը, որը թաքնված հականացիստական կերպար է[6]։ 2018 թվականի ապրիլին Սեմ Ռոքուելը միացել է դերասանական կազմին, որպեսզի մարմնավորի «հիտլերյան երիտասարդական ճամբարը գլխավորող նացիստ կապիտանին»[7]։ 2018 թվականի մայիսին Ռեբել Ուիլսոնը միացել է դերասանական կազմին, որպեսզի մարմնավորի «հիտլերյան երիտասարդական ճամբարի դաժան հրահանգիչին»: Նկարահանումներն անցկացվել են Պրահայում[8]: Ավելի ուշ` նույն ամսում, նորեկ Ռոման Գրիֆինը միացել է դերասանական կազմին՝ Յոհանսոնի որդու կերպարով, իսկ Թոմասին Մաքքենզին խաղացել է հրեա աղջկա դերը, որին Յոհանսոնը թաքցրել էր իր տանը[9]: 2018 թվականի հունիսին Ալֆի Ալենը միացել է դերասանական կազմին Ֆինկելի կերպարով, որը կապիտան Կլենցենդորֆի երկրորդ հրամանատարն էր, իսկ Սթիվեն Մերչանթը` կապիտան Դիրցի կերպարով, որը գեստապոյի գործակալ էր[10][11]:
Հիմնական նկարահանումներն սկսվել են 2018 թվականի մայիսի 28-ին[9]: 2019 թվականի փետրվարին նկարահանումներն ավարտվել են[12]:
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[13]: Այն նաև ցուցադրվել է 2019 թվականի սեպտեմբերին Ֆանտաստիկ փառատոնում[14]: Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[15]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Фильм "Кролик Джоджо" победил на кинофестивале в Торонто»։ ТАСС։ Վերցված է 2019-09-15
- ↑ «Фильмы "Паразиты" и "Кролик Джоджо" получили "Оскары" за лучшие сценарии»։ ТАСС։ Վերցված է 2020-02-10
- ↑ «'Jojo Rabbit': Taika Waititi to Play Imaginary Hitler in 'Thor: Ragnarok' Director's New Film (Exclusive)»։ thewrap.com։ մարտի 14, 2018։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ Kroll Justin (մարտի 29, 2018)։ «Scarlett Johansson to Star in Taika Waititi’s ‘Jojo Rabbit’ for Fox Searchlight (EXCLUSIVE)»։ variety.com։ Վերցված է մարտի 29, 2018
- ↑ «Sam Rockwell Joining Scarlett Johansson in Taika Waititi's 'Jojo Rabbit' (Exclusive)»։ hollywoodreporter.com։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ Jr Mike Fleming (մայիսի 22, 2018)։ «Rebel Wilson Joins Taika Waititi’s WWII Satire ‘Jojo Rabbit’ As Frightful Fraulein»
- ↑ 9,0 9,1 N'Duka Amanda (մայիսի 31, 2018)։ «Taika Waititi’s WWII Pic ‘Jojo Rabbit’ Adds Thomasin McKenzie»
- ↑ Fleming Jr. Mike (հունիսի 15, 2018)։ «‘Game Of Thrones’ Alfie Allen Joins ‘JoJo Rabbit’ & ‘How To Build A Girl’»։ Deadline։ Վերցված է հունիսի 15, 2018
- ↑ Wiseman Andreas (հունիսի 19, 2018)։ «Stephen Merchant To Play Gestapo Agent In Taika Waititi’s WWII Satire ‘Jojo Rabbit’»
- ↑ «Taika Waititi is Finishing 'Jojo Rabbit' Reshoots, Movie Will Be Released This Fall [TCA 2019]»։ /Film։ փետրվարի 4, 2019
- ↑ Lang Brent (հուլիսի 23, 2019)։ «Toronto Film Festival: ‘Joker,’ ‘Ford v Ferrari,’ ‘Hustlers’ Among Big Premieres»։ Variety։ Վերցված է հուլիսի 23, 2019
- ↑ Couch Aaron (հուլիսի 30, 2019)։ «Taika Waititi's 'Jojo Rabbit' to Premiere at Fantastic Fest»։ The Hollywood Reporter։ Վերցված է հուլիսի 30, 2019
- ↑ Welk Brian (մայիսի 13, 2019)։ «Taika Waititi’s Hitler Satire ‘Jojo Rabbit’ Lands Fall Release Date»։ The Wrap։ Վերցված է մայիսի 13, 2019
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2019 ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- 21-րդ դարի ֆիլմեր
- Նորզելանդական ֆիլմեր
- Չեխական ֆիլմեր
- Ֆիլմեր Հոլոքոստի մասին
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին