Թոմասին Հարքորթ ՄաքՔենզի (անգլ.՝ Thomasin Harcourt McKenzie; հուլիսի 26, 2000(2000-07-26)[1][2], Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի դերասանուհի։ Նա հայտնի է դարձել իր 2018 թվականի բեկումնային դերով «Հետքեր մի թողեք» ամերիկյան ֆիլմում, ինչի շնորհիվ քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել[3][4][5]։ 2019 թվականին նա նույնպես ուշադրության է արժանացել «Ջոջո ճագար» երգիծական ֆիլմում Նացիստական Գերմանիայում թաքնվող գերմանացի հրեա աղջկա դերը կատարելու համար։
ՄաքՔենզին ծնվել է Նոր ԶելանդիայիՎելինգտոն քաղաքում դերասանուհի Միրանա Հարքորթի և ռեժիսոր Սթյուարտ ՄաքՔենզիի ընտանիքում։ Նա դերասանուհի Քեյթ Հարքորթի և դերասան Փիթեր Հարքորթի թոռն է։ Փիթերի ընտանիքը հիմնել է Harcourts International ռիելթորական ընկերությունը[6]։ Թոմասինը հետևել է իր մոր և տատիկի օրինակին և որոշել է դերասանական կարիերայով զբաղվել՝ 2014 թվականին կերտելով դեռահասներ Լուիզ Նիքոլասի դերը «Համաձայնություն», Փիքսի Հանայի դերը՝ «Շորթլանդ սթրիթ» և Լյուսի Լյուիսի դերը՝ «Լյուսի Լյուսը չի կարող պարտվել» հեռուստաֆիլմերում։
ՄաքՔենզին ներկայումս ապրում է Վելինգտոնում, որտեղ 2018 թվականին ավարտել է Samuel Marsden բարձրագույն դպրոցը[3]։