Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը
The Hobbit: The Battle of the Five Armies
The Hobbit.The.Battle.of.the.Five.Armies.jpg
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Ժանր արկածային ֆիլմ[1][2][3][4], ֆենթեզի ֆիլմ[2][3][4][1][5], մարտաֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմք Հոբիտ կամ գնալն ու գալը
Թվական 2014
Պրեմիերա դեկտեմբերի 1, 2014
Լեզու անգլերեն, Eglathrin, Black Speech, Քուենյա և Խուզդուլ
Ռեժիսոր Փիթեր Ջեքսոն[6][7][8][9][2][3][10][5]
Պրոդյուսեր Փիթեր Ջեքսոն[8], Ֆրեն Ուոլշ[8], Մարկ Օրդեսկի և Քերոլին Քանինգեմ
Սցենարի հեղինակ Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ և Գիլերմո դել Տորո
Դերակատարներ Ադամ Բրաուն[11], Aidan Turner[9][11][12], Բենեդիկտ Քամբերբեչ[9][4][11][12], Bret McKenzie[9][12], Քրիստոֆեր Լի[9][4][11][12], Դին Օ'Գոզման[11][12], Գրեմ Մակտավիշ[9][11][12], Յան Հոլմ[9][11][12], James Nesbitt[9][11][12], Ջեդ Բրոֆի[11], John Callen[11], Ken Stott[9][11][12], Lawrence Makoare[12], Լի Փեյս[7][9][10][11][12], Manu Bennett[9][11][12], Mark Hadlow[11][12], Mikael Persbrandt[11][12], Peter Hambleton[11], Սթիվեն Ֆրայ[9][11][12], Stephen Hunter[11][12], Sylvester McCoy[9][11][12], William Kircher[11], Օրլանդո Բլում[9][4][11][12], Յան Մաքկելեն[9][4][11][12], Մարտին Ֆրիմեն[7][9][3][4][10][11][12], Լյուկ Իվանս[11][12], Էվանջելին Լիլլի[7][9][4][10][11][12], Ռիչարդ Արմիտաժ[7][9][4][10][11][12], Հյուգո Ուիվինգ[9][4][11][12], Քեյթ Բլանշետ[9][4][11][12], Բիլլի Կոննոլլի[12], Դեբրա Ուիլսոն[12], Chris Reilly[12] և Ryan Gage
Օպերատոր Էնդրյու Լեսնի
Երաժշտություն Հովարդ Շոր
Մոնտաժ Ջաբեզ Օլսեն
Պատմվածքի վայր Միջերկիր
Նկարահանման վայր Նոր Զելանդիա
Կինոընկերություն Մետրո Գոլդվին Մայեր, New Line Cinema և ՎինգՆութ Ֆիլմզ
Տևողություն 144 րոպե
Բյուջե 250 մլն $[13]
Շահույթ 956 019 788 $[14][15]
Հաջորդ Մատանիների տիրակալը: Մատանու եղբայրություն (2001)
IMDb ID 2310332
Պաշտոնական կայքէջ

Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը (անգլ.՝ The Hobbit: The Battle of the Five Armies), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» ֆիլմաշարի երրորդ և վերջին ֆիլմը, Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպի էկրանավորումը։ Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, Լոնդոնում[16](առաջին ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել Վելինգտոնում, իսկ երկրորդինը՝ Լոս ԱնջելեսումՌուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին[17]:

Ֆիլմը, ինչպես նախորդ երկուսը, նկարահանվել է RED Epic տեսախցիկով, շատ բարձր որակով, վայրկյանում 48 կադր հաճախությամբ[18]: Ֆիլմում պատմվում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Սմոգ վիշապի Էսգարոթ թռչելուց հետո։ Ազոգի ղեկավարած օրկերի մեծ բանակը շարժվում է դեպի Էրեբոր, սպասվում է մեծ մարտ։ Օրիգինալ ստեղծագործության մմեջ այս մարտը նկարագրված է մի քանի թերթում[19]:

Բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լիի համար կախարդ Սարումանի դերը դարձավ վերջիններից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատաղած վիշապ Սմոգը թռչում է դեպի Էսգարոթ՝ ազատելով լեռը, սակայն քաղաքն ավերելու նպատակով։ Աղեղնավոր Բարդին հաջողվում է հորից ժառանգված հատուկ նետով սպանել Սմոգին, սակայն քաղաքն ամբողջությամբ ավերվում է։ Հերոսը դառնում է Էսգարոթի ղեկավարը և վիրավոր ու վախեցած մարդկանց ուղարկում է Դեյլ, իսկ ինքն ուղևորվում է Միայնակ լեռան մոտ՝ Թորինից ստանալու խոստացված հարստությունը։ Սակայն հասնելով այնտեղ՝ Բիլբոն պատմում է, որ Թորինը տառապում է իր պապիկի հիվանդությամբ և իրեն արդեն արքա է զգում։

Այդ ժամանակ Ազոգը մեծ զորքով մոտենում է Միայնակ լեռանը։ Թրանդուիլի զորքերը միավորվում են Բարդի մարդկանց հետ և գնում այնտեղ՝ ստանալու իրենց գանձերը։ Բարդը փորձում է համաձայնության գալ Թորինի հետ, սակայն նա անճանաչելի էր դարձել և ոչ ոքի չէր ուզում լսել։ Էլֆերը և մարդիկ որոշում են առավոտյան հարձակվել և գրավել Լեռը։ Բոլորը մարտի են պատրաստվում։

Գենդալֆը հասնում է Լեռան մոտ և Թրանդուիլին պատմում է մոտեցող օրկերի զորքի մասին։ Հանկարծ հայտնվում է Բիլբոն և Թրանդուիլի ու Բարդին է հանձնում Արկենսթոնը: Առավոտյան Բարդն առաջարկում է Թորինին քարը փոխել իրենց ոսկիների հետ, սակայն Թորինը չի համաձայնվում և բարկությունից քիչ է մնում սպանի Բիլբոյին։ Հոբիթը կարողանում է փախչել, իսկ հեռվից դեպի լեռն են գալիս թզուկների մեծ բանակ Երկաթյա բլուրներից: Սկսվում է էլֆերի և թզուկների մարտը, բայց Լեռան մոտ են հասնում նաև օրկերը։ Թզուկները սկսում են կռվել նրանց դեմ, և էլֆերը միանում են նրանց։ Սկսվում է մեծ ճակատամարտը, որտեղ հաղթում են դաշնակիցները, սակայն զոհվում են Թորինը, Ֆիլին և Կիլին:

Բիլբոն հրաժեշտ է տալիս թզուկներին և վերադառնում Շիր՝ մեծ գանձերով և Համիշխանության մատանիով:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված է այն դերասանների ցանկը, որոնք խաղացել են ֆիլմում[20].

Կերպար դերակատար
Բիլբո Բեգինս Մարտին Ֆրիմեն
Գենդալֆ Յեն ՄակՔելեն
Գալադրիել Քեյթ Բլանշեթ
Թորին Կաղնեվահան Ռիչարդ Արմիտաժ
Լեգոլաս Օրլանդո Բլում
Թաուրիել Էվանջելին Լիլլի
Բալին Քեն Սթոթ
Բոֆուր Ջեյմս Նեսբիթ
Գլոյն, Գիմլիի հայրը Փիթեր Հեմբլթոն
Դորի Մարկ Հեդլոու
Նորի Ջեդ Բրոֆի
Կիլի Էյդան Թերներ
Ֆիլի Դին Օ’Գորման
Դվալին Գրեմ Մակթավիշ
Օյն Ջոն Քոլեն
Բոմբուր Սթիվեն Հանթեր
Օրի Ադամ Բրաուն
Բիֆուր Ուիլյամ Կիրչեր
Ռադագասթ Սիլվեսթր ՄակՔոյ
Սաուրոն Բենեդիկտ Քամբերբեչ
Սմոգ Բենեդիկտ Քամբերբեչ
Թրանդուիլ Լի Փեյս
Բեորն Միքայել Պերսբրանդտ
Աղեղնավոր Բարդ Լյուկ Էվանս
Էսգարոթի պետը Սթիվեն Ֆրայ
Ազոգ Մանու Բեննեթ
Բոլգ Ջոն Թուի
Բաին Ջոն Բելլ
Ալֆրիդ Ռայան Գեյջ
ծեր Բիլբո Բեգինս Իեն Հոլմ

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

The Hobbit: The Battle of the Five Armies
Սաունդռեք
Թողարկված 2014
Ձայնագրված 2011 - 2014
Ժանր Արկածային ֆիլմ
Ֆենտեզի
Տևողություն 144
Լեյբլ WaterTower Music
Decca Records
Պրոդյուսեր Հովարդ Շոր
Փիթեր Ջեքսոն
Ֆրենսիս Ուոլշ
Ֆիլիպա Բոյենս

ՖԻլմի երաժշտությունը, նախորդ բոլոր ֆիլմերի պես, հեղինակել է Հովարդ Շորը, իսկ վերջին՝ «Last Goodbye» երգը կատարում է դերասան Բիլի Բոյդը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2014/12/17/movies/the-hobbit-the-battle-of-the-five-armies.html?partner=rss&emc=rss&_r=0
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt2310332/?ref_=fn_al_tt_2
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.filmaffinity.com/en/film583347.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.metacritic.com/movie/the-hobbit-the-battle-of-the-five-armies
  5. 5,0 5,1 http://www.filmstarts.de/kritiken/210516.html
  6. http://www.mafab.hu/movies/a-hobbit-oda-es-vissza-84724.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=210516.html?nopub=1
  8. 8,0 8,1 8,2 http://www.sinemalar.com/film/7080/the-hobbit-the-battle-of-the-five-armies
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 http://bbfc.co.uk/releases/hobbit-battle-five-armies-film
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.beyazperde.com/filmler/film-210516/
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 http://www.imdb.com/title/tt2310332/fullcredits
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 ČSFD — 2001.
  13. Eliza Berman (2014-12-05)։ «Reese Witherspoon Isn’t Nice or Wholesome in Wild, and That’s What Makes It Great» (անգլերեն)։ Time 
  14. The Hobbit: The Battle of the Five Armies
  15. 'Hobbit' Trilogy Reportedly Cost $745 Million to Make - Hollywood Reporter
  16. «The Hobbit: The Battle of the Five Armies world premiere» (անգլերեն)։ BBC։ 2014-12-01 
  17. Харюнин Георгий.։ «Мировая премьера фильма «Хоббит: Битва пяти воинств». Фоторепортаж» (ռուսերեն)։ Filmpro.ru։ Վերցված է 2015-01-12 
  18. 48 Frames Per Second(անգլ.)
  19. «10 интересных фактов о фильме "Хоббит: битва пяти воинств"»։ КП в Украине 
  20. The Cast So Far

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]