Բիլի Քոնոլի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1942[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | St. Gerard's RC Secondary? և St Peter's Boys School, Stewartville St, Glasgow? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, բանջոյիստ, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Pamela Stephenson? |
Պարգևներ և մրցանակներ | |
billyconnolly.com | |
Վիլյամ «Բիլի» Քոնոլի կրտսեր (անգլ.՝ William «Billy» Connolly, Jr.նոյեմբերի 24, 1942[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կատակերգու, երաժիշտ, հաղորդավար, դերասան և Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիլի Քոնոլին ծնվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում՝ Ուիլյամ և Մերի (ծնվ. Մաքլին) Քոնոլիների ընտանիքում։ Մայրն աշխատել է հիվանդանոցային սրճարանում, իսկ պապը իռլանդացի ներգաղթյալ էր[3][4][5]։ 1946 թվականին, երբ հայրը ծառայել է բանակում, մայրը լքել է ընտանիքը, և Բիլիին ու քրոջը դաստիարակել են նրանց մորաքույրերը՝ Մարգարեթը և Մոնան[6]։
Մինչև 20 տարեկան Քոնոլին ապրել է Գլազգոյի Անդերսոն շրջանում, իսկ հետո տեղափոխվել է Պարտիկ թաղամաս[7]։ Նա սովորել է Սուրբ Պետրոսի տարրական և Սեն Ժերարի միջնակարգ դպրոցներում[5]։ 12 տարեկանում Քոնոլին որոշել է դառնալ կատակերգու, իսկ 15 տարեկանում նա թողել է դպրոցը՝ ստանալով երկու դիպլոմ, որոնցից մեկում սխալ կար (Connolly-ի փոխարեն Connell)։
Անձնական կյանք, առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին Բիլի Քոնոլին ամուսնացել է հոգեբան Պամելե Սթեֆենսոնի հետ։ Իր «Billy» գրքում և հարցազրույցում, որը հանձնել է 2008 թվականի դեկտեմբերին, Քոնոլին հայտարարել է, որ բազմիցս բռնության է ենթարկվել հոր կողմից[8]։
Քոնոլին աջակցում է սահմանափակ կարողություններով բայքերների ազգային ասոցիացիային[9]։
2013 թվականի սեպտեմբերին ԶԼՄ-ները տարածել են ինֆորմացիա այն մասին, որ Քոնոլին տարել է շագանակագեղձի քաղցկեղի հաջող վիրահատություն։ Վերականգնվող արտիստի մոտ սկզբնական փուլում ախտորոշվել է նաև պարկինսոնի հիվանդություն[10]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-ական թվականների սկզբին Բիլի Քոնոլին սկսել է հանդես գալ որպես երգիչ-բանահավաք, իսկ 1970-ական թվականներին Էլթոն Ջոնը նրան օգնել է դուրս գալ ամերիկյան թատերաբեմ։
2011 թվականի մայիսին, երբ Քոնոլին նկարահանվել է «Billy Connolly’s Route 66» վավերագրական ֆիլմում, կոտրել է կողոսկրը և ծունկը, բայց մի շաբաթ անց վերադարձել է նկարահանման[11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1975-1976 | ս | Առօրյա խաղեր | Play for Today | Ջոդի / Պեդի |
1985 | ֆ | Ջուր | Water | |
1985 | հֆ | Կապույտ փող | Blue Money | Դեզ |
1988 | ս | Քաղաքի լույսեր | City Lights | բոմժ |
1989 | ս | Մեխանիկ | Minder | Տիկ Տակ |
1989 | ֆ | Հրացանակիրների վերադարձը | The Return of the Musketeers | Քեդի |
1990 | ֆ | Հատելով սահմանագիծը | The Big Man | Ֆրենկի |
1993 | ֆ | Անպարկեշտ առաջարկ | Indecent Proposal | գլխավոր աճուրդ |
1993 | ս | Մեկ էկրան | Screen One | Ջո Ջո Դոնելի |
1995 | մֆ | Պոկահոնտաս | Pocahontas | Բեն |
1997 | ֆ | Նինձյան Բևեռլի-Հիլզից | Beverly Hills Ninja | ճապոնական հնարժեք խանութի տեր |
ֆ | Տիկին Բրաուն | Mrs Brown | Ջոն Բրաուն | |
ֆ | Թաթեր | Paws | PC | |
1998 | ս | Վերոնիկայի առանձնասենյակը | Veronica's Closet | Քեմբել |
1998 | ֆ | Ինքնակոչիկները | The Impostors | պարոն Սփարքս |
1999 | ֆ | Բունդոկի սրբերը | The Boondock Saints | Իլ Դուչե / Նոյ ՄակՄանուս |
1999 | ս | Արեգակից երրորդ մոլորակը | 3rd Rock from the Sun | տեսուչ Մակաֆերի |
2000 | ս | Կոլումբո | Columbo | Ֆինդլեյ Կրոուֆորդ |
2000 | ֆ | Գեղեցիկ Ջո | Beautiful Joe | Ջո |
2001 | ֆ | Գաբրիելը և ես | Gabriel & Me | Գաբրիել |
2002 | ֆ | Սպիտակ դափնեվարդ | White Oleander | Բարի Կոլկեր |
2003 | ֆ | Ժամանակի թակարդում | Timeline | պրոֆեսոր Ջոնսթոն |
2003 | ֆ | Վերջին Սամուրայը | The Last Samurai | սերժանտ Զեբուլոն Գանտ |
2004 | ֆ | Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը | Lemony Snicket's A Series of Unfortunate Events | հորեղբայր Մոնտի |
2006 | ֆ | Գարֆիլդ 2։ Երկու կատուների պատմություն | Garfield: A Tail of Two Kitties | Դարգիս |
ֆ | Ֆիդո անունով զոմբին | Fido | Ֆիդո | |
մֆ | Որսաշրջան | Open Season | Մաք Սկվիզի | |
2008 | ֆ | Գաղտնի նյութեր։ Ուզում եմ հավատալ | The X-Files: I Want to Believe | Ջոզեֆ Ֆիցպատրիք Քրիսման |
2008 | մֆ | Որսաշրջան 2 | Open Season 2 | Մաք Սկվիզի |
2009 | ֆ | Բունդոկի սրբերը 2։ Բոլոր սրբերի օրը | The Boondock Saints II: All Saints Day | Նոյ ՄակՄանուս |
2010 | ֆ | Գուլիվերի ճանապարհորդությունը | Gulliver's Travels | Թեոդոր թագավոր |
2012 | ս | Հաուս | House M.D. | Թոմաս Բել |
մֆ | Խիզախ արքայադուստրը | Brave | Ֆերգյուս թագավոր | |
ֆ | Կվարտետ | Quartet | Ուիլֆ | |
2014 | ֆ | Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը | The Hobbit: The Battle of the Five Armies | Դիան |
2014 | ֆ | Երազանքի արձակուրդներ | What We Did on Our Holiday | Գորդի Մաքլեոդ |
2016 | ֆ | Ապահովագրված երիտասարդություն | Wild Oats | Չանդլեր |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
BAFTA | 1998 | Լավագույն տղամարդկային դեր | Ձերդ մեծություն տիկին Բրաուն | Առաջադրված |
1999 | Light Entertainment Performance | 30 Years of Billy Connolly | Առաջադրված | |
BAFTA (Շոտլանդիա) | 1997 | Լավագույն դերասան | Ձերդ մեծություն տիկին Բրաուն | Առաջադրված |
CableACE Awards | 1993 | Լավագույն զվարճալի սցենար | Billy Connolly: Pale Blue Scottish Person | Առաջադրված |
National Television Awards | 2002 | Լավագույն կատակերգու | Billy Connolly’s World Tour of Ireland, Wales and England | Առաջադրված |
«Ուղեկից» մրցանակ | 1998 | Լավագույն տղամարդկային դեր կինոնկարում և դրամայում | Ձերդ մեծություն տիկին Բրաուն | Առաջադրված |
Դերասնների գիլդիա մրցանակ | 1998 | Երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դեր | Ձերդ մեծություն տիկին Բրաուն | Առաջադրված |
Բրիտանական մրցանակ ինքնուրույն ֆիլմի համար | 2012 | Երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դեր | Կվարտետ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ «Billy Connolly Biography (1942-)» (անգլերեն)։ Filmreference.com։ Վերցված է 2012-06-01
- ↑ Pamela Stevenson. (սեպտեմբերի 23, 2001)։ «Billy Connolly: The early years» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01
- ↑ 5,0 5,1 «Biographical Notes» (անգլերեն)։ Comedy-zone.net։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01
- ↑ «Billy Connolly reveals childhood abuse» (անգլերեն)։ BBC։ 23 September, 2001։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01
- ↑ «World Tour of Scotland» (անգլերեն)։ 1994։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01
- ↑ Nicole Lampert. (սեպտեմբերի 2, 2011)։ «Cheat on Pamela? NEVER! Billy Connolly answers the question his wife is too scared to ask him» (անգլերեն)։ Daily Mail։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01
- ↑ «NABD Patrons» (անգլերեն)։ Nabd.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-01
- ↑ «Billy Connolly has cancer surgery» (անգլերեն)։ BBC News։ 16 сентября 2013։ Վերցված է 2013-9-16
- ↑ «Billy Connolly breaks rib in bike smash» (անգլերեն)։ Mirror.co.uk։ 25 Aug 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Billy Connolly Վիքիպահեստում |
---|
- Официальный сайт
- Билли Коннолли Internet Movie Database կայքում
- A Guardian interview with Connolly from 2001
- «Enough Rope» interview with Andrew Denton; 20 February 2006
- Connolly’s interview with The Guardian, September 2001
- Whiteman Hilary (սեպտեմբերի 16, 2008)։ «Billy Connolly: From welder to wit»։ CNN.com։ Վերցված է 2008-09-16
- «A laugh a minute? Life with Billy Connolly» — CNN.com
- Билли Коннолли Биография, фильмография, фото(չաշխատող հղում)
|