Ռիչարդ Քրիսփին Արմիթիջ (անգլ.՝ Richard Crispin Armitage, օգոստոսի 22, 1971(1971-08-22)[1], Հանքոութ, Blaby, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։ Թատերասերներին Ռիչարդը առավել հայտնի է շեքսպիրյան Մակբեթի և Լոնդոնի Օլդ Վիք թատրոնում The Crucible-ի բեմադրության մեջ Ջոն Պրոկտորի[3][4] դերերի կատարմամբ, որի համար Լոուրենս Օլիվիեի անվան հեղինակավոր մրցանակի է առաջադրվել «Լավագույն դերասան» անվանակարգում[5]:։ Միացյալ Թագավորությունում նա լայն ճանաչում է ձեռք բերել բրիտանական հեռուստատեսության North & South («Հյուսիսը և հարավը», 2004) ծրագրում գլխավոր հերոսի՝ Ջոն Թորնտոնի տպավորիչ մարմնավորման շնորհիվ[6]։ Կինոյում ու հեռուստատեսությունում Արմիթիջի հիշարժան աշխատանքներից է նաև ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի նկարահանած «Հոբիթ» ֆիլմաշարում թզուկ արքայի և Թորին Կաղնեվահանի դերերի կատարումը[7], որը նրան միջազգային համբավ է բերել։ Նրա ստեղծագործական նվաճումներից են համարվում նաև ամերիկյան «Հաննիբալ» հեռուստասերիալում Ֆրենսիս Դոլերհայդի[8], բրիտանական Spooks հեռուստասերիալում Լուկաս Նորդի[9], Strike Back հեռուստադրամայում Ջոն Փորթերի[10], Berlin Station լրտեսական դետեկտիվ սերիալում Դենիել Միլլերի, բրիտանական «Ռոբին Հուդ» հեռուստադրամայում Գայ Գիսբորնցու դերերի կատարումը[9]։