Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը
Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը (անգլ.՝ The Hobbit: The Battle of the Five Armies), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» ֆիլմաշարի երրորդ և վերջին ֆիլմը, Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպի էկրանավորումը։ Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, Լոնդոնում[17](առաջին ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել Վելինգտոնում, իսկ երկրորդինը՝ Լոս Անջելեսում)։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին[18]։
Ֆիլմը, ինչպես նախորդ երկուսը, նկարահանվել է RED Epic տեսախցիկով, շատ բարձր որակով, վայրկյանում 48 կադր հաճախությամբ[19]։ Ֆիլմում պատմվում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Սմոգ վիշապի Էսգարոթ թռչելուց հետո։ Ազոգի ղեկավարած օրկերի մեծ բանակը շարժվում է դեպի Էրեբոր, սպասվում է մեծ մարտ։ Օրիգինալ ստեղծագործության մեջ այս մարտը նկարագրված է մի քանի թերթում[20]։
Բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լիի համար կախարդ Սարումանի դերը դարձավ վերջիններից մեկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատաղած վիշապ Սմոգը թռչում է դեպի Էսգարոթ՝ ազատելով լեռը, սակայն քաղաքն ավերելու նպատակով։ Աղեղնավոր Բարդին հաջողվում է հորից ժառանգված հատուկ նետով սպանել Սմոգին, սակայն քաղաքն ամբողջությամբ ավերվում է։ Հերոսը դառնում է Էսգարոթի ղեկավարը և վիրավոր ու վախեցած մարդկանց ուղարկում է Դեյլ, իսկ ինքն ուղևորվում է Միայնակ լեռան մոտ՝ Թորինից ստանալու խոստացված հարստությունը։ Սակայն հասնելով այնտեղ՝ Բիլբոն պատմում է, որ Թորինը տառապում է իր պապիկի հիվանդությամբ և իրեն արդեն արքա է զգում։
Այդ ժամանակ Ազոգը մեծ զորքով մոտենում է Միայնակ լեռանը։ Թրանդուիլի զորքերը միավորվում են Բարդի մարդկանց հետ և գնում այնտեղ՝ ստանալու իրենց գանձերը։ Բարդը փորձում է համաձայնության գալ Թորինի հետ, սակայն նա անճանաչելի էր դարձել և ոչ ոքի չէր ուզում լսել։ Էլֆերը և մարդիկ որոշում են առավոտյան հարձակվել և գրավել Լեռը։ Բոլորը մարտի են պատրաստվում։
Գենդալֆը հասնում է Լեռան մոտ և Թրանդուիլին պատմում է մոտեցող օրկերի զորքի մասին։ Հանկարծ հայտնվում է Բիլբոն և Թրանդուիլի ու Բարդին է հանձնում Արկենսթոնը։ Առավոտյան Բարդն առաջարկում է Թորինին քարը փոխել իրենց ոսկիների հետ, սակայն Թորինը չի համաձայնվում և բարկությունից քիչ է մնում սպանի Բիլբոյին։ Հոբիթը կարողանում է փախչել, իսկ հեռվից դեպի լեռն են գալիս թզուկների մեծ բանակ Երկաթյա բլուրներից։ Սկսվում է էլֆերի և թզուկների մարտը, բայց Լեռան մոտ են հասնում նաև օրկերը։ Թզուկները սկսում են կռվել նրանց դեմ, և էլֆերը միանում են նրանց։ Սկսվում է մեծ ճակատամարտը, որտեղ հաղթում են դաշնակիցները, սակայն զոհվում են Թորինը, Ֆիլին և Կիլին։
Բիլբոն հրաժեշտ է տալիս թզուկներին և վերադառնում Շիր՝ մեծ գանձերով և Համիշխանության մատանիով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված է այն դերասանների ցանկը, որոնք խաղացել են ֆիլմում[21].
| Կերպար | դերակատար |
|---|---|
| Բիլբո Բեգինս | Մարտին Ֆրիմեն |
| Գենդալֆ | Իեն Մակկելլեն |
| Գալադրիել | Քեյթ Բլանշեթ |
| Թորին Կաղնեվահան | Ռիչարդ Արմիտաժ |
| Լեգոլաս | Օրլանդո Բլում |
| Թաուրիել | Էվանջելին Լիլլի |
| Բալին | Քեն Սթոթ |
| Բոֆուր | Ջեյմս Նեսբիթ |
| Գլոյն, Գիմլիի հայրը | Փիթեր Հեմբլթոն |
| Դորի | Մարկ Հեդլոու |
| Նորի | Ջեդ Բրոֆի |
| Կիլի | Էյդան Թերներ |
| Ֆիլի | Դին Օ’Գորման |
| Դվալին | Գրեմ Մակթավիշ |
| Օյն | Ջոն Քոլեն |
| Բոմբուր | Սթիվեն Հանթեր |
| Օրի | Ադամ Բրաուն |
| Բիֆուր | Ուիլյամ Կիրչեր |
| Ռադագասթ | Սիլվեսթր ՄակՔոյ |
| Սաուրոն | Բենեդիկտ Քամբերբեչ |
| Սմոգ | Բենեդիկտ Քամբերբեչ |
| Թրանդուիլ | Լի Փեյս |
| Բեորն | Միքայել Պերսբրանդտ |
| Աղեղնավոր Բարդ | Լյուկ Էվանս |
| Էսգարոթի պետը | Սթիվեն Ֆրայ |
| Ազոգ | Մանու Բեննեթ |
| Բոլգ | Ջոն Թուի |
| Բաին | Ջոն Բելլ |
| Ալֆրիդ | Ռայան Գեյջ |
| ծեր Բիլբո Բեգինս | Իեն Հոլմ |
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր - Փիթեր Ջեքսոն,
- Սցենարիստներ - Ֆրենսիս Ուոլշ, Ֆիլիպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն, Գիլյերմո դել Տորո, Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպի հիման վրա
- Պրոդյուսերներ - Քերոլին Կանինգեմ, Փիթեր Ջեքսոն, Ֆրենսիս Ուոլշ, Ֆիլիպա Բոյենս, Զեյն Ուեյներ
- Օպերատոր - Էնդրյու Լեսնի,
- Մոնտաժ - Ջեբեզ Օլսեն,
- Կոմպոզիտոր - Հովարդ Շոր։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]| The Hobbit: The Battle of the Five Armies | |
|---|---|
| -ի Սաունդռեք | |
| Թողարկված | 2014 |
| Ձայնագրված | 2011 - 2014 |
| Ժանր | Արկածային ֆիլմ Ֆենտեզի |
| Տևողություն | 144 |
| Լեյբլ | WaterTower Music Decca Records |
| Պրոդյուսեր | Հովարդ Շոր Փիթեր Ջեքսոն Ֆրենսիս Ուոլշ Ֆիլիպա Բոյենս |
ՖԻլմի երաժշտությունը, նախորդ բոլոր ֆիլմերի պես, հեղինակել է Հովարդ Շորը, իսկ վերջին՝ «Last Goodbye» երգը կատարում է դերասան Բիլի Բոյդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ Academy Awards Database
- ↑ http://www.nytimes.com/2014/12/17/movies/the-hobbit-the-battle-of-the-five-armies.html?partner=rss&emc=rss&_r=0
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt2310332/?ref_=fn_al_tt_2
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.filmaffinity.com/en/film583347.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.metacritic.com/movie/the-hobbit-the-battle-of-the-five-armies
- ↑ http://www.mafab.hu/movies/a-hobbit-oda-es-vissza-84724.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=210516.html?nopub=1
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.sinemalar.com/film/7080/the-hobbit-the-battle-of-the-five-armies
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 http://www.imdb.com/title/tt2310332/fullcredits
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 http://bbfc.co.uk/releases/hobbit-battle-five-armies-film
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.beyazperde.com/filmler/film-210516/
- ↑ Eliza Berman (2014 թ․ դեկտեմբերի 5). «Reese Witherspoon Isn't Nice or Wholesome in Wild, and That's What Makes It Great» (անգլերեն). Time.
- ↑ The Hobbit: The Battle of the Five Armies
- ↑ 'Hobbit' Trilogy Reportedly Cost $745 Million to Make - Hollywood Reporter
- ↑ «The Hobbit: The Battle of the Five Armies world premiere» (անգլերեն). BBC. 2014 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ Харюнин Георгий. «Мировая премьера фильма «Хоббит: Битва пяти воинств». Фоторепортаж» (ռուսերեն). Filmpro.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 48 Frames Per Second(անգլ.)
- ↑ «10 интересных фактов о фильме "Хоббит: битва пяти воинств"». КП в Украине.
- ↑ «The Cast So Far». Արխիվացված է օրիգինալից 2013-12-27-ին. Վերցված է 2016-07-13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը» հոդվածին։ |
| ||||||||||
- Նոր Զելանդիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Հոբիթ (ֆիլմաշար)
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Նորզելանդական արկածային ֆիլմեր
- Նորզելանդական մարտաֆիլմեր
- Նորզելանդական ֆենտեզի ֆիլմեր
- Նորզելանդական ֆիլմեր
- Ֆիլմեր դևերի մասին