Հոբիթ։ Սմոգի պարապուտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոբիթ: Սմոգի պարապուտըից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հոբիթ։ Սմոգի պարապուտը
անգլ.՝ The Hobbit: The Desolation of Smaug
Հոբիթ։ Սմոգի պարապուտը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա[1]
Ժանրբարձր ֆենտեզի, ֆենթեզի ֆիլմ[2], արկածային ֆիլմ[2], գանձերի փնտրման ֆիլմ, մարտաֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՀոբիտ կամ գնալն ու գալը
Թվականդեկտեմբերի 2, 2013, դեկտեմբերի 12, 2013[3], դեկտեմբերի 13, 2013[4], դեկտեմբերի 10, 2013, դեկտեմբերի 12, 2013[5] և դեկտեմբերի 11, 2013
Լեզուանգլերեն[6]
ՌեժիսորՓիթեր Ջեքսոն
ՊրոդյուսերՔերոլին Քանինգեմ, Ֆրեն Ուոլշ և Փիթեր Ջեքսոն
Սցենարի հեղինակՖիլիպպա Բոյենս, Գիլերմո դել Տորո, Ֆրեն Ուոլշ և Փիթեր Ջեքսոն
ԴերակատարներԱդամ Բրաուն, Aidan Turner?, Քեյթ Բլանշետ, Դին Օ'Գոզման, Գրեմ Մակտավիշ, James Nesbitt?, Ջեդ Բրոֆի, Ջոն Քալեն, Քեն Սթոթ, Lawrence Makoare?, Լի Փեյս, Լյուկ Իվանս, Մանու Բեննեթ, Mark Hadlow?, Մարտին Ֆրիմեն, Mikael Persbrandt?, Օրլանդո Բլում, Peter Hambleton?, Ռիչարդ Արմիտաժ, Սթիվեն Ֆրայ, Stephen Hunter?, Sylvester McCoy?, William Kircher?, Էվանջելին Լիլլի, Բենեդիկտ Քամբերբեչ, Իեն Մակկելլեն, Բիլլի Կոննոլլի, Michael Mizrahi?, Ռայան Գեյջ, Փիթեր Ջեքսոն[7], Սթիվեն Քոլբեր[7], Ջաբեզ Օլսեն[7] և Թերի Նոթարի
ՕպերատորԷնդրյու Լեսնի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՋաբեզ Օլսեն
Պատմվածքի վայրՄիջերկիր
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր, ՎինգՆութ Ֆիլմզ և New Line Cinema
Տևողություն161 րոպե
Բյուջե225 000 000 $
Շահույթ958 366 855 $
Պաշտոնական կայքէջ
The Hobbit: The Desolation of Smaug Վիքիպահեստում

Հոբիթ. Սմոգի պարապուտը (անգլ.՝ The Hobbit: The Desolation of Smaug), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռագրության երկրորդ ֆիլմը։ Ֆիլմը հիմնված է պրոֆեսոր Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպ-հեքիաթի վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2013 թ. դեկտեմբերի 2ին, Լոս Անջելեսում: Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 19ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառախլապատ լեռներից հաջողությամբ անցնելով Բիլբոն և ընկերները ապաստան են գտնում Բեորնի տանը։ Բեորնը նրանց փոխադրամիջոցներ է տրամադրում և նրանք ճանապարհվում են դեպի Լիխոլեսիե: Լիխոլեսիեյում թզուկները գերի են ընկնում հսկա սարդերին, այնուհետև՝ էլֆերին: Բիլբոն իր մատանու օգնությամբ կարողանու է ազատվել և փրկել իր ընկերներին գերությունից։

Ի վերջո, թզուկները հասնում են Միայնակ լեռանը և կարողանում են ներս թափանցել։ Սակայն ներսում նրանց էր սպասում տանտերը՝ Սմոգը...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված է այն դերասանների ցանկը, որոնք խաղացել են ֆիլմում[8]:

Կերպար դերակատար
Բիլբո Բեգինս Մարտին Ֆրիմեն
Գենդալֆ Իեն Մակկելլեն
Գալադրիել Քեյթ Բլանշեթ
Թորին Կաղնեվահան Ռիչարդ Արմիտաժ
Լեգոլաս Օրլանդո Բլում
Թաուրիել Էվանջելին Լիլլի
Բալին Քեն Սթոթ
Բոֆուր Ջեյմս Նեսբիթ
Գլոյն, Գիմլիի հայրը Փիթեր Հեմբլթոն
Դորի Մարկ Հեդլոու
Նորի Ջեդ Բրոֆի
Կիլի Էյդան Թերներ
Ֆիլի Դին Օ’Գորման
Դվալին Գրեմ Մակթավիշ
Օյն Ջոն Քոլեն
Բոմբուր Սթիվեն Հանթեր
Օրի Ադամ Բրաուն
Բիֆուր Ուիլյամ Կիրչեր
Ռադագասթ Սիլվեսթր ՄակՔոյ
Սաուրոն Բենեդիկտ Քամբերբեչ
Սմոգ Բենեդիկտ Քամբերբեչ
Թրանդուիլ Լի Փեյս
Բեորն Միքայել Պերսբրանդտ
Աղեղնավոր Բարդ Լյուկ Էվանս
Էսգարոթի պետը Սթիվեն Ֆրայ[9][10]
Ազոգ Մանու Բեննեթ
Բոլգ Լաուրենց Մակոր
Բաին Ջոն Բելլ
Ալֆրիդ Ռայան Գեյջ
Կամեո Փիթեր Ջեքսոն

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվական.

2014 թվական.

Շահույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ընդհանուր շահույթը կազմում է 958,4 մլն $ (258,4 մլն $ ԱՄՆում, 700 մլն $ այլ երկրներում)։ Եռագրության երկրորդ մասը ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում է 29-րդ տեղը, իսկ 2013 թ. ամենաեկամտաբեր ֆելմերի ցանկում՝ 4-րդը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի սկզբում հայտնվում է Փիթեր Ջեքսոնը՝ գազար ուտող պատահական անցորդի դերում։
  • Օրլանդո Բլումը 2 տարով մեծ է Լի Պեյսից, որն իր հոր դերն է խաղում։
  • Էվանջելին Լիլլին խոստովանել է, որ 13 տարեկանից Թոլքինի գրքերի մեծ երկրպագուհին է։
  • Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում ֆիլմի ցուցադրության ժամանակ Սմոգի առաջին ոռնոցից հետո խոսնակներից մեկը շարքից դուրս է եկել։
  • Կիլիի, Թաուրիելի և Լեգոլասի սիրային եռանկյունին չկար նախնական սցենարում։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

The Hobbit: The Desolation of Smaug
Սաունդռեք
Թողարկված2013 թ.
Ձայնագրված2011 - 2013
Ժանրբարձր ֆենտեզի, ֆենթեզի ֆիլմ[2], արկածային ֆիլմ[2], գանձերի փնտրման ֆիլմ, մարտաֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Տևողություն161 րոպե
ԼեյբլWaterTower Music, Decca Records
ՊրոդյուսերՀովարդ Շոր
Փիթեր Ջեքսոն
Ֆրենսիս Ուոլշ

Ֆիլմի երաժշտությունը, ինչպես նախորդ ֆիլմերում, գրել է Հովարդ Շորը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]