Jump to content

Էյդան Թերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյդան Թերներ
Ծնվել էհունիսի 19, 1983(1983-06-19)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրClondalkin, Հարավային Դուբլին, Լենստեր, ÉIR[3]
ԿրթությունSt Mac Dara's Community College? և The Gaiety School of Acting?
Քաղաքացիություն ÉIR
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան

Էյդան Թերներ (անգլ.՝ Aidan Turner), հունիսի 19, 1983(1983-06-19)[1][2], Clondalkin, Հարավային Դուբլին, Լենստեր, ÉIR[3]), իռլանդացի դերասան։ Ամենամեծ հայտնիությունը ձեռք է բերել Դանթե Գաբրիել Ռոսսետտիի դերի շնորհիվ «Հուսահատ ռոմանտիկներ» հեռուստասերիալում, վամպիր Միտչել դերի շնորհիվ BBC «Մարդ լինել» սերիալում և Կիլի դերի շնորհիվ «Հոբիթ» տրիլոգիայում[4][5]։

The Lisa Richards Agency UK Արխիվացված 2022-03-15 Wayback Machine գործակալության անդամ է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյդան Թերները ծնվել և մեծացել է Իռլանդիայի Հարավային Դուբլին կոմսության Կլոնդոլկին քաղաքում։ 2004 թվականին ավարտել է Դուբլինի Թեմփլ Բար շրջանի «The Gaiety School of Acting» դերասանական վարպետության դպրոցը։

Հարաբերությունների մեջ է եղել դերասանուհիներ Ինդիա Վիսկերի (2004 թվական), Շարլին Մակկենայի (2007-2009 թվականներ), Լենորա Կրիչլոուի (2009-2011 թվականներ) և Սառա Գրինի հետ (2011-2015 թվականներ)[6]։

2018 թվականից հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի դերասանուհի Կեյտլին Ֆիցջերալդի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Թյուդորներ The TudorsԲեդոլի
2007 ֆ Ժողովրդի ձայնը The Sound of Peopleհայր
2007 ֆ Մաթերհորն MatterhornԹեոդորո
2008 ֆ Տագնապ AlarmՄել
2008-2009 ս Կլինիկա The ClinicՌոռի Մակգոուեն
2009-2011 ս Մարդ լինել Being humanՋոն Միտչել
2009 ս Հուսահատ ռոմանտիկներ Desperate RomanticsԴանթե Գաբրիել Ռոսսետտի
2011 ֆ Հեթի HattieՋոն Սկոֆիլդ
2012 ֆ Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն The Hobbit: An Unexpected JourneyԿիլի
2013 ֆ Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք The Mortal Instruments: City of BonesԼյուկ Գարոուէյ
2013 ֆ Հոբիթ։ Սմոգի պարապուտը The Hobbit: The Desolation of Smaug Կիլի
2014 ֆ Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը The Hobbit: The Battle of the Five Armies Կիլի
2015 ս Եվ ոչինչ չկար And Then There Were NoneՖիլիպ Լոմբարդ
2015-2019 ս Պոլդարկ PoldarkՌոս Պոլդարկ
2016 ֆ Ապագայի հուշամատյանները The Secret ScriptureՋեկ Էնեաս
2017 ֆ Սիրով, Վինսենթ Loving Vincentնավակավար
2018 ֆ Մարդ, ով սպանել է Հիտլերին և այնուհետև ձյունե մարդուն The Man Who Killed Hitler and Then the Bigfootերիտասարդ Կելվին Բար
2019 ֆ Կուրացած սեր Love Is BlindՌասել Հենկ
2019 ֆ Վերջին մոլորակ The Last PlanetՍուրբ Անդրեյ
2021 ս Լեոնարդո LeonardoԼեոնարդո դա Վինչի

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 թվական` անվանակարգ «Online Film & Television Association Award» մրցանակի համար «Լավագույն երգ» կատեգորիայում («Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն»).
  • 2014 թվական` «Իմպերիա» մրցանակ «Լավագույն տղամարդու դեբյուտ» կատեգորիայում («Հոբիթ։ Սմոգի պարապուտը»)[7]։
  • 2018 թվական` անվանակարգ «TV Choice Award» մրցանակի համար «Լավագույն դերասան» կատեգորիայում ("Պոլդարկ")
  • 2018 թվական` անվանակարգ «BroadwayWorld UK Awards» մրցանակի համար «Լավագույն դերասան» կատեգորիայում (թատերական պիես «Լեյտենանտը Ինիշմոր կղզուց»)
  • 2018 թվական` «Joe Allen Best West End Debut Awards» մրցանակ «Դեբյուտ» կատեգորիայում (թատերական պիես «Լեյտենանտը Ինիշմոր կղզուց»)
  • 2019 թվական` անվանակարգ «TV Choice Award» մրցանակի համար «Լավագույն դերասան» կատեգորիայում ("Պոլդարկ")
  • 2019 թվական` «WhatsOnStage» մրցանակ «Լավագույն դերասան» կատեգորիայում (թատերական պիես «Լեյտենանտը Ինիշմոր կղզուց»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 http://www.herald.ie/entertainment/around-town/robert-enjoys-time-off-from-lovehate-with-night-on-tiles-28963918.html
  4. ↑ «'Being a sex symbol is a little awkward' — Aidan Turner on his rise to fame, and redefining Poldark». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  5. ↑ «Man behind the muscles: Aidan Turner discusses his new role as Captain Ross Poldark». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  6. ↑ «Poldark star Aidan Turner confirms he and girlfriend Sarah Greene have split, after five years together». www.dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. ↑ «Jameson Empire Awards 2014: The Winners». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյդան Թերներ» հոդվածին։