Jump to content

Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն
անգլ.՝ The Hobbit: An Unexpected Journey
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 Նոր Զելանդիա[1][4][2]
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքՀոբիթը
Թվականդեկտեմբերի 13, 2012[5][6], նոյեմբերի 28, 2012, դեկտեմբերի 12, 2012 և դեկտեմբերի 14, 2012[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ջեքսոն
ՊրոդյուսերՓիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ, Քերոլին Քանինգեմ և Զեյն Ուեյներ
Սցենարի հեղինակՓիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ, Գիլյերմո դել Տորո, Ֆիլիպպա Բոյենս և Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
ԴերակատարներՄարտին Ֆրիմեն, Իեն ՄակՔելլեն, Ռիչարդ Արմիտաժ, Քեն Սթոթ, Գրեհեմ ՄակԹավիշ, Էյդան Թերներ, Դին Օ'Գոզման, Մարկ Հեդլոու, Ջեդ Բրոֆի, Ադամ Բրաուն, Ջոն Քալեն, Փիթեր Համբլթոն, Ուիլյամ Քիրչեր, Ջեյմս Նեսբիթ, Մանու Բեննեթ, Հյուգո Ուիվինգ, Քրիստոֆեր Լի, Բարի Համֆրայս, Յան Հոլմ, Լի Փեյս, Բրեթ ՄակՔենզի, Բենեդիկտ Քամբերբեչ, Քեյթ Բլանշետ, Էլայջա Վուդ, Սթիվեն Հանթեր, Ջոն Ռոուլզ, Քոնան Սթիվենս, Սիլվեսթր ՄակՔոյ, Էնդի Սերքիս, Լյուկ Իվանս, Փիթեր Ջեքսոն, Թերի Նոթարի և Էվանջելին Լիլլի
ՕպերատորԷնդրյու Լեսնի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՋաբեզ Օլսեն
ԿինոընկերությունNew Line Cinema, Մետրո Գոլդվին Մայեր, Warner Bros. և ՎինգՆութ Ֆիլմզ
Տևողություն169 րոպե և 182 րոպե
Բյուջե180 000 000 $
Շահույթ1 017 003 568 $ և 303 030 651 $[8]
Պաշտոնական կայքէջ
 The Hobbit: An Unexpected Journey Վիքիպահեստում

«Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (անգլ.՝ The Hobbit: An Unexpected Journey), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Մարտին Ֆրիմանը, Յան Մաքկելենը, Ռիչարդ Արմիտեջը, Ջեյմս Նեսբիթը, Քեն Ստոթը, Քեյթ Բլանշետը, Էլայջա Վուդը, Հյուգո Ուիվինգը, Քրիստոֆեր Լին, Էնդի Սերկիսը։

Ֆիլմը սյուժեի հիմքում ընկած է անգլիացի գրող Ջոն Թոլքինի Հոբիթը վեպը։

Ֆիլմը պատմում է հոբիթ Բիլբո Բեգինսի (անգլերեն՝ Bilbo Baggins) ճանապարհորդության մասին, ով մասնակից է դառնում մի մեծ արշավի, որի նպատակն էր վիշապ Սմաուգի (անգլերեն՝ Smaug) ճանկերից ետ գրավել թզուկների Էրեբոր թագավորության գանձերը։ Շատ պատահաբար հոբիթների հետ կարողանում է հաղորդակցվել հրաշագործ Գենդալվ Մոխրագույնը (անգլերեն՝ Gandalf the Grey)։ Այսպիսով Բիլբոն տասներեք հոգու հետ ընդգրկվում է մի ջոկատում, որը գլխավորում էր լեգենդար ռազմիկ Թորին Կաղնեվահանը (անգլերեն՝ Thorin II Oakenshield)։ Նրանց ուղին անցնում է Վայրենի Տարածքի (անգլերեն՝ Wilderland) դավաճան հողերով, որտեղ բնակվում են գոբլիններ և օրկեր, արյունարբու վարգեր (անգլերեն՝ Wargs) և հսկայական սարդեր, մաշկը փոխող մի ազգություն և հրաշագործներ։ Չնայած նրան, որ նրանց ճանապարհը գտնվում էր Միայնակ Լեռան (անգլերեն՝ Lonely Mountain) արևելքի պարապուտներում, հոբիթն ու իր ընկերներն ստիպված եղան լեռան մոտ հասնել գոբլինների թունելներով։ Այդտեղ Բիլբոն հանդիպում է մի արարածի, ով հավերժ փոխում է նրա կյանքը։ Այստեղ Բիլբոն կարողանում է հայտնաբերել իր մեջ թաքնված քաջությունը և նույնիսկ կարողանում է Գոլումից (անգլերեն՝ Gollum) խլել նրա հրաշագործ մատանին։ Բիլբոն չգիտեր, որ այդ պարզունակ մատանուց է կախված ամբողջ Միջերկրի (անգլերեն՝ Middle-earth) հետագա ճակատագիրը։

Նկարահանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Նոր Զելանդիայում` 2011 թ. մարտի 21-ին, իսկ առաջին ցուցադրությունը կայացավ 2012 թ. նոյեմբերի 28-ին՝ նույնպես Նոր Զելանդիայում, մայրաքաղաք Վելինգտոնում[9]։

Հիմնական նկարահանումների մասին Ֆեյսբուքի[10] իր էջում ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հայտարարել էր 2012 թ. հուլիսի 6-ին[11]։

Հավաքած գումարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհով մեկ ցուցադրությունների ժամանակ «Անսպասելի ճանապարհորդության» հավաքած գումարը կազմել է $1 միլիարդ 17 միլիոն 3 հազար 568։ Սա բոլոր ժամանակների ֆիլմերի լավագույն 15-րդ ցուցանիշն է[12]։ Բացման շաբաթում հավաքած գումարը կազմել է $222.6 միլիոն[13]։

ԴերասանըԴերը
Մարտին ՖրիմենԲիլբո Բեգինս՝ հոբիթ, ում վարձել է կախարդ Գենդալվը տասներեք թզուկներին Միայնակ Լեռան մոտ ուղեկցելու համար[14]։
Յան ՄաքկելենԳենդալվ Մոխրագույն՝ կախարդ։ Գենդալվին Յեն ՄակՔելենը մարմնավորել է նաև «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում[15]։
Ռիչարդ ԱրմիտաժԹորին Կաղնեվահան՝ թզուկների ջոկատի առաջնորդը։
Ջեյմս ՆեսբիթԲոֆուր՝ Բոմբուրի եղբայրը
Քեն ՍթոթԲալին՝ Դվալինի եղբայրը
Գրեմ ՄակթավիշԴվալին
Դին Օ’ԳորմանՖիլի
Էյդան ԹերներՔիլի՝ Թորինի զարմիկը և Ֆիլիի եղբայրը
Ադամ ԲրաունՕրի՝ Օրին, Նորին և Դորին եղբայրներ են։
Ջեդ ԲրոֆիՆորի
Մարկ ՀեդլոուԴորի՝ Նորիի եղբայրը
Ջոն ՔոլենՕյն
Փիթեր ՀեմբլթոնԳլոյն՝ Օյնի եղբայրը
Ուիլյամ ԿիրչերԲիֆուր՝ Բոֆուրի և Բոմբուրի զարմիկը։
Սթիվեն ՀանթերԲոմբուր՝ Բոֆուրի եղբայրը, վեպում նկարագրված է որպես չաղ և դանդալոշ։
Էնդի ՍերքիսԳոլում՝ ստոր արարած է, որ զավթել է մատանիներից մեկը։ Սերքիսը պատկերում է Գոլումին նույն ձևով, ինչպես «Մատանիների տիրակալում»[16][17]։
Քեյթ ԲլանշեթԳալադրիել՝ էլֆ, ամուսնու՝ Լորդ Քելեբորնի հետ միասին կառավարում է Լորիեն անտառը։
Հյուգո ՈւիվինգԷլրոնդ՝ Րիվենդելի տասնմեկերորդ տիրակալը։ Ուիվինգն Էլրոնդին պատկերել է նաև «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ[18]։
Իլայջա ՎուդՖրոդո Բեգինս՝ հոբիթ, Բիլբո Բեգինսի բարեկամը։ Նրա տեսարանները կատարվում են «Մատանիների տիրակալից» մի քիչ առաջ[19]։
Իեն ՀոլմԾերացած Բիլբո։ Հոլմը Բիլբոյին մարմնավորել է նաև «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ։ Նրա տեսարանները տեղի են ունենում «Մատանիների տիրակալի» դեպքերից անմիջապես առաջ[20]։
Քրիստոֆեր ԼիՍարուման՝ Սպիտակ Միության գլխավորը։ Քրիսթոֆեր Լին Սարումանին պատկերել է նաև «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ[21]։
Սիլվեսթր ՄակՔոյՐադագասթ՝ Գենդալվի օրդերի կախարդ։
Բերի ՀամփրիզԳերագույն Գոբլին՝ Մառախլապատ Լեռների ընդերքում գտնվող քարանձավային տերության գլխավորը։
Ջեֆրի ԹոմասԹրոր՝ Դուրինի ժողովրդի առաջվա թագավորը, Թորին Կաղնեվահանի պապը։
Մայքլ ՄիզրահիԹրեյն՝ Միջերկրի թզուկների թագավորը, Թորինի հայրը։
Լի ՓեյսԹրանդուիլ
Մանու ԲենեթԱզոգ, Օրքերի պարագլուխը։ Գլխավորում է Որսորդ օրքերի խումբը և հեծնում է մեծ սպիտակ վարգերը։ Նման է խոշոր, սպրդնած օրքի, ձախ ձեռքը կտրված է և հիմա կռվում է մետաղե ձեռքով և զրահով։
Քոնան ՍթիվենսԲոլգ
Ջոն ՌոուլզՅազնեգ՝ Օրքերի զորավար, Ազոգի տեղակալը։
Ստեֆան ՈւրեՖիմբուլ
Թիմոթի ԲարթլեթՎորիվորթ վարպետը
Բրեթ ՄակՔենզիԼինդիր՝ Րիվենդելի Էլֆ։
Քիրան ՇահԳրագիր գոբլին։
Բենեդիկտ ՔամբերբեթչՍաուրոն՝ Դոլ Գուլդուրի խորհրդավոր վհուկ, որ կարողանում է հաղորդակցվել մեռածների հոգիների հետ[22]։
Գլեն ԲոսվելԹզուկ Միներ
Թոմաս ՌոբինսԹրեյնը՝ երիտասարդ տարիքում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 1 2 BFI Film & TV Database
  3. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  4. film distribution certificate
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. Internet Movie Database — 1990.
  8. Box Office Mojo — 1999.
  9. The Hobbit: An Unexpected Journey - World Premiere Highlights
  10. Փիթեր Ջեքսոն
  11. We made it!
  12. "All Time Worldwide Box Office Grosses". Box Office Mojo. Retrieved 12 January 2012
  13. All Time Worldwide Opening Weekend Records
  14. «Martin Freeman to play Bilbo Baggins in The Hobbit». News. United Kingdom: BBC. 2010 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  15. «Ian McKellen as Gandalf in The Hobbit». McKellen. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  16. «Andy Serkis Signed To Reprise Gollum In 'The Hobbit'». Deadline Hollywood. 2011 թ․ հունվարի 10. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  17. «Andy Serkis». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. «Kiwi actor steps into Hobbit breach». The Dominion Post. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  19. «New Hobbit: An Unexpected Journey Pics: Elijah Wood Returns as Frodo; Martin Freeman's Bilbo Gets His Sword». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  20. «'The Hobbit': Ian Holm is officially in as old Bilbo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  21. «Christopher Lee Talks Saruman in The Hobbit: An Unexpected Journey». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  22. Fleming, Mike. «Benedict Cumberbatch To Voice Smaug in 'The Hobbit'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» հոդվածին։