Էնդի Սերքիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնդի Սերկիսից)
Jump to navigation Jump to search
Էնդի Սերքիս
Andy Serkis
Andy Serkis Comic-Con 2011.jpg
Ծնվել էապրիլի 20, 1964(1964-04-20)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրՌուիսլիփ, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼանկաստերի համալսարան և St Benedict's School?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, գրող, դերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան և պրոդյուսեր
ԱմուսինԼորեյն Էշբորն
Քաղաքական կուսակցությունՍոցիալիստական աշխատավորական կուսակցություն
ԵրեխաներLouis Ashbourne Serkis?
Կայքserkis.com
Andy Serkis Վիքիպահեստում

Էնդրյու Քլեմենտ, Էնդի Սերքիս[4][5] (անգլ.՝ Andrew Clement Serkis, ապրիլի 20, 1964(1964-04-20)[1][2][3], Ռուիսլիփ, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայկական արմատներով անգլիացի դերասան, ռեժիսոր և գրող։ Առավել հայտնի է իր հետևյալ դերերով՝ Գոլլում՝ «Մատանիների տիրակալը» (2001-2003) և «Հոբիթ: Անսպասելի ճանապարհորդություն» (2012), Քինգ Քոնգ՝ «Քինգ Քոնգ», Կեսար՝ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (2011) և «Կապիկների մոլորակը․ հեղաշրջում» (2014), կապիտան Հեդոք՝ Սթիվեն Սփիլբերգի «Տինտինի արկածները․ «Միաեղջյուրի» գաղտնիքը» ֆիլմերում։ Առաջիկա ծրագրերում է նկարահանվել Սնոուքի («Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում», 2015) և Բալուի («Ջունգլիների գիրքը․ սկիզբ», 2017) դերերում։

Սերքիսն ստացել է «Կայսրություն», ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, 2 Սատուրն և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ։

Սերքիսը անվանակարգվել է նաև Ոսկե գլոբուս մրցանակին՝ մարմնավորելով սերիական մարդասպան Յան Բրեդիին բրիտանական Longford ֆիլմում (2006), Ֆիլմերի բրիտանական ակադեմիայի մրցանակի՝ փանք-ռոք երաժիշտ Յան Դյուրիի դերակատարման համար («Sex & Drugs & Rock & Roll», 2010)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերքիսը ծնվել և մեծացել է Միդլսեքսի Ռուիսլիփ Մենոր թաղամասում։ Մայրը՝ Լիլին, անգլիացի էր և դասավանդում էր սահմանափակ կարողությունների տեր երեխաների։ Հայրը՝ Քլեմենտ Սերքիսը, հայկական ծագմամբ իրաքցի գինեկոլոգ էր[6][7]։ Նախնիների ազգանունը Սարգիսյան էր[8]։ Հայրը հաճախ էր աշխատում Միջին Արևելքից դուրս մինչդեռ Սերքիսը և նրա եղբայրները մեծանում էին Բրիտանիայում։ Արձակուրդներն անց էին կացնում Միջին Արևելքում՝ Տյուրոսում, Սայդայում, Դամասկոսում և Բաղդադում[9]։

Կրթություն է ստացել Իլինգի Սուրբ Բենեդիկտի դպրոցում, այնուհետև Լանքաստերի համալսարանում ուսանել է կերպարվեստ։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրեց թատրոնը, այնպես որ կարողանա ձևավորել պաստառներ[10]։ Սերքիսը Լանքաստերի County College-ի անդամ էր և Bailrigg FM ուսանողական ռադիոյի մասնակիցներից մեկը։ Նա միացավ Նյուֆիլդ ստուդիային և սկսեց զբաղվել պիեսների ձևավորմամբ, պրոդյուսերությամբ։

Համաձայնվելով խաղալ մի քանի պիեսներում՝ Սերքիսը գլխավոր դերով հանդես եկավ Բարի Կիֆի «Գոչա» պիեսում։ Արդյունքում նա փոխեց իր ուղղվածությունը և կենտրոնացավ դերասանի մասնագիտության վրա, ուսումնասիրեց Ստանիսլավսկի և Բրեխտ[11]։ Լանքաստերում ուսանելու վերջին տարում նա ադապտացրեց Ռայմոնդ Բրիգսի «The Tin-Pot Foreign General and the Old Iron Woman» վեպը, որտեղ հանդես եկավ որպես մենակատար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129087777 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. «SERKIS, Andy»։ Ftvdb.bfi.org.uk։ ապրիլի 16, 2009։ Վերցված է հուլիսի 12, 2010 
  5. «Mr Andrew Clement Serkis | Level»։ Levelbusiness.com։ Վերցված է օգոստոսի 21, 2011 
  6. xoanon (փետրվարի 1, 2001)։ «Andy Serkis Talks LOTR»։ TheOneRing.net։ Վերցված է մարտի 29, 2010 
  7. Shoard Catherine (մարտի 16, 2008)։ «Andy Serkis: Beastie boy»։ London: The Telegraph։ Վերցված է հոկտեմբերի 22, 2010 
  8. Nepales Ruben V. (հուլիսի 6, 2007)։ «Only in Hollywood Andy Serkis: From Gollum, King Kong to Einstein»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է հոկտեմբերի 22, 2010 
  9. James Mottram (դեկտեմբերի 7, 2012)։ «Gollum's precious moments: Andy Serkis' unexpected journey from The Lord of the Rings to The Hobbit»։ The Independent։ Վերցված է դեկտեմբերի 7, 2012 
  10. Mike Larkin (օգոստոսի 6, 2011)։ «Rise of the Planet of the Apes: How Andy Serkis brought a rebellious chimp to life | Mail Online»։ London: Dailymail.co.uk։ Վերցված է օգոստոսի 21, 2011 
  11. Ken P. (հունվարի 27, 2003)։ «An Interview with Andy Serkis – Movies Feature at IGN»։ Uk.movies.ign.com։ Վերցված է օգոստոսի 21, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]