Հոբիթ ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Հոբիթ ֆիլմ
անգլ.՝ The Hobbit
Thehobbittrilogy.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Ժանրֆենթեզի ֆիլմ և ադապտացիա
ՀիմքՀոբիթը
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ջեքսոն
ՊրոդյուսերՓիթեր Ջեքսոն
Սցենարի հեղինակՖրեն Ուոլշ, Գիլերմո դել Տորո և Ֆիլիպպա Բոյենս
ԴերակատարներԻեն Մակկելլեն, Մարտին Ֆրիմեն, Ռիչարդ Արմիտաժ, Բենեդիկտ Քամբերբեչ, Քրիստոֆեր Լի և Քեյթ Բլանշետ
ՕպերատորԷնդրյու Լեսնի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՋաբեզ Օլսեն
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
ԿինոընկերությունՎինգՆութ Ֆիլմզ
Տևողություն203 րոպե
ՆախորդՄատանիների տիրակալը (ֆիլմաշար)
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg The Hobbit film trilogy Վիքիպահեստում

«Հոբիթ» (անգլ.՝ The Hobbit), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի կողմից բեմադրված, երեք ֆիլմերից բաղկացած շարք, որի մասերը միմյանց կապված են մեկ սյուժեով։ Ջոն Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթ , կամ գնալն ու գալը» պատմվածքի ադապտացիա է։

Եռագրությունը բաղկացած է հետևյալ ֆիլմերից.

«Մատանիների տիրակալը» ֆիլմի եռագրության ժամանակագրական հաջորդական նախադրյալն է։

Եռագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերը Թոլքինի «Հոբիթ, կամ գնալն ու գալը» ֆիլմի ազատ ադապտացիաներ են։ Դրանք մեզ պատմում են հոբիթ Բիլբո Բեգինսի և տասներեք թզուկների Միայնակ լեռ տանող ճանապարհին արկածների մասին, ինչպես նաև հանդիսանում են «Մատանիների տիրակալը» ֆիլմի եռերգության նախապատմությունը։ «Հոբիթ» եռերգության ֆիլմերը հանդիսատեսի և քննադատների կողմից շատ ավելի սառն են ընդունվել, քան «Մատանիների տիրակալը», որը մի շարք նշանակալից մրցանակներ է ստացել համաշխարհային կինոյում։

«Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 28 -ին Վելինգտոնում, Նոր Զելանդիա[1]։ Դեկտեմբերի 12-ին ֆիլմը թողարկվել է Նոր Զելանդիայում, դեկտեմբերի 13-ին ՝ Մեծ Բրիտանիայում, դեկտեմբերի 14-ին՝ ԱՄՆ-ում,իսկ դեկտեմբերի 19-ին՝ Ռուսաստանում[2]։

«Հոբիթ։ Սմոգի պարապուտը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն պատմում է թզուկների՝ հրաշագործ Գենդալֆ Մոխրագույնի և հոբիթ Բիլբոյի նոր արկածների մասին, ովքեր, անցնելով լեռները, փրկվում են Բեորնում իրենց հետապնդող օրկերից (որոնց գլխավորում է սարսափելի Բոլգը)։ Անվտանգ ուղեկցելով թզուկներին և հոբիթին դեպի հյուսիս՝ կախարդը ճանապարհորդում է դեպի Դոլ Գուլդուր ամրոց, որտեղ հանդիպում է Նեկրոմաներին, որը պարզվում է, որ Սաուրոնն է, մինչդեռ թզուկներն ու Բիլբոն մոլորվում են Լիխոլեսիեում։ Այնտեղ նրանք կռվում են հսկա սարդերի դեմ, իսկ հետո գերի են վերցվում Թրանդուիլի էլֆերի կողմից։ Բիլբոյի հնարամտության շնորհիվ բոլորին հաջողվում է փախչել բանտից և հասնել Էսգարոթ լճային քաղաք։

Բազմաթիվ դժվարություններից հետո թզուկները վերջապես հասնում են Էրեբոր՝ իրենց նախկին թագավորություն։ Բիլբոն մտնում է Միայնակ լեռան քարանձավները, որտեղ վիշապ Սմաուգը պահպանում է անթիվ հարստություններ։ Կախարդական մատանին օգնում է հոբիթին փախչել վիշապից։

«Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմաուգը թռչում է դեպի Կղզային քաղաք, և մոտենում է օրքերի հսկայական բանակը՝ Ազոգի հրամանատարությամբ, շուտով կսկսվի Հինգ բանակների ճակատամարտը։

Երրորդ մասի համաշխարհային պրեմիերան՝ «Հոբիթ. հինգ բանակների ճակատամարտը», կայացել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bulbeck Pip (2012-06-06)։ «New Zealanders to See 'The Hobbit: An Unexpected Journey' on Nov. 28»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է 2012-09-24 
  2. «The Hobbit: An Unexpected Journey (2012)»։ Վերցված է 2017-02-11 
  3. «The Hobbit: The Battle of the Five Armies world premiere» (անգլերեն)։ BBC։ 2014-12-01