Սիրով, Վինսենթ
Սիրով, Վինսենթ անգլ.՝ Loving Vincent | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա, դրամա և կենսագրական ֆիլմ |
Թվական | հունիսի 12, 2017[1], դեկտեմբերի 28, 2017, դեկտեմբերի 8, 2017[1], հոկտեմբերի 28, 2017[2], սեպտեմբերի 22, 2017[3], հոկտեմբերի 6, 2017[3] և հոկտեմբերի 13, 2017[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Dorota Kobiela? և Հյու Ուելշման |
Պրոդյուսեր | Sean M. Bobbitt?[4], Ivan Mactaggart?[4] և Հյու Ուելշման[4] |
Սցենարի հեղինակ | Jacek Dehnel?[4], Dorota Kobiela?[4] և Հյու Ուելշման[4] |
Օպերատոր | Tristan Oliver? |
Երաժշտություն | Կլինթ Մենսել |
Մոնտաժ | Dorota Kobiela? |
Տևողություն | 94 րոպե[5] |
Բյուջե | 5 500 000 $ |
Շահույթ | 30 500 000 $ |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Սիրով, Վինսենթ» (անգլ.՝ Loving Vincent), 2017 թվականին նկարահանված անիմացիոն, կենսագրական դրամա նկարիչ Վինսենթ վան Գոգի և հատկապես նրա մահվան հանգամանքների վերաբերյալ։ Այն առաջին ամբողջությամբ անիմացիոն գեղարվեստական ֆիլմն է[6]։ Ֆիլմի սցենարիստներն ու ռեժիսորներն են Դորոթա Կոբիելան և Հյու Ուելշմանը, ֆիլմը լեհ-բրիտանական համագործակցության արդյունք է։ Ֆիլմը ֆինանսավորվել է Լեհական կինոինստիտուտի և մասամբ` Kickstarter արշավի կողմից[7]։ Ֆիլմում օգտագործված 65.000 դրվագները յուղանկարներ են կտավի վրա, դրանք ստեղծվել են 125 նկարիչների կողմից, ովքեր օգտագործել են վան Գոգի մեթոդները[8]։ Ֆիլմի առաջնախաղը կայացել է 2017 թվականին Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժամանակ։ Այն Եվրոպական կինոակադեմիայի 30-րդ մրցանակաբաշխությանը Բեռլինում պարգևատրվել է որպես լավագույն անիմացիոն գեղարվեստական ֆիլմ։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինսենթ վան Գոգի մահից մեկ տարի անց փոստատար Ռոուլինը խնդրում է իր որդի Արմանդին անձամբ հանձնել վան Գոգի վերջին նամակը նրա եղբորը` Թեո վան Գոգին. փոստով ուղարկելու նախկին փորձերը ձախողվել էին։ Չնայած ինքը հիացած չի լինում վան Գոգով և վերհիշում է հայտնի պատմութոյւնը, երբ նկարիչն իր ականջը կտրել ու տվել է մարմնավաճառին, Արմանդը համաձայնում է տանել նամակը` հաշվի առնելով հոր վերաբերմունքը վան Գոգի հանդեպ։ Փոստատար Ռոուլինը տեղյակ էր վան Գոգի մտավոր հիվանդությանը և մեղադրում էր քաղաքի մյուս բնակիչներին` նրան լքելու ու միայնակ թողնելու համար։ Նա նաև տարակուսանք է հայտում վան Գոգի մահվան առթիվ, քանի որ մահից վեց շաբաթ առաջ վան Գոգը նրան նամակ էր ուղարկել, որից նրա դրությունը կարելի էր սառը և հանգիստ համարել։ Արմանդն այցելում է Տանգի հայրիկին, ով պատմում է նրան, որ սիֆիլիսով տառապող Թեոն, ծանր տանելով եղբոր մահվան լուրը, մահացել է լուրն իմանալուց որոշ ժամանակ անց։ Նկարագրելով վան Գոգի թաղումը` նա նշում է, որ Պոլ Գաշեն, ով նկարչին իր տանն էր պահում և կիսում էր արվեստի հանդեպ նրա սերը, վան Գոգին վերաբերվել է ինչպես իր ընտանիքի անդամ։ Տանգին խորհուրդ է տալիս Արմանդին Թեոյի այրու և երեխայի հասցեն վերցնել Գաշեից։ Գնալով Օվեր սյուր Ուազ` Արմանդը տեղեկանում է, որ բժիշկ Գաշեն գործերով դուրս է եկել։ Նա որոշում է Գաշեին սպասել այն նույն հյուրատանը, որտեղ վան Գոգն է եղել` այդ տարածքում ապրելիս։ Այստեղ նա հանդիպում է հյուրատան ժամանակավոր տիրուհի Ադելին Ռավուին, ով սիրում էր վան Գոգին և ներկա է եղել նրա ինքնասպանության փորձի ու պատահական մահվան օրը։ Նա նկարագրում է նկարչին որպես հանգիստ ու էքսցենտրիկ մարդու, ով սիրում էր իր նկարներն ու երեխաներին։ Արմանդի հոր նման նա էլ էր զարմացած ինքնասպանությունից, քանի որ թվացել էր, թե նկարիչը լավ տրամադրություն ունի և ներկեր էր պատվիրել` իր գործը շարունակելու համար։ Նրա առաջարկով Արմանդն այցելում է տեղացի նավավարին, ով տեղեկացնում է, թե վան Գոգը մտերիմ է եղել բժիշկ Գաշեի որդեգիր դստեր` Մարգարիտի հետ։ Արմանդը հանդիպում է Մարգարիտին, ով պնդում է, թե ինքը մտերիմ հարաբերություններ չի ունեցել վան Գոգի հետ և ժխտում է այն տեղեկությունը, թե վան Գոգն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ աղջկա հայրն արգելել է նրանց տեսակցել։ Արմանդը շարունակում է հետաքննել վան Գոգի մահը և նրա մահցվան հետ կապված տարբեր հարցեր։ Ավելի ուշ Արմանդը հայտնաբերում է, որ վան Գոգը մահացու կրակոցն ստացել է ոչ այն վայրում, որտեղ հաղորդվում էր, և որ նա եղել է տեղացի տղաների ուղեկցությամբ, որոնցից մեկը, Ռենե Սեքրետանը, ով զենք էր կրում և հաճախ հարբած թափահարում էր այն քաղաքում։ Արմանդը կրկին այցելում է նավավարին, ով տեղեկացնում է, թե Ռենեն սիրում էր տանջել ու նվաստացնել վան Գոգին։ Վան Գոգին հետազոտած բժիշկ Մազերիին այցելելուց հետո Արմանդն իմանում է նաև, որ նկարչին սպանած կրակոցը հեռվից էր եկել, և կրակոցի անկյունը բացառում է ինքնասպանության հնարավորությունը։ Արմանդը կրկին հանդիպում է Մարգարիտին, ով ընդունում է, որ ինքը մտերիմ է եղել վան Գոգի հետ, սակայն սիրային կապ չի եղել, իսկ նրա և իր հոր միջև տեղի ունեցած վիճաբանությունն աղջկա պատճառով չի եղել։ Արմանդը կարծիք է հայտնում, որ խմած Ռենեն է կրակել նկարչի վրա, աղջիկը չի ընդունում ճշմարտությունը` տղային պաշտպանելու նպատակով։ Մարգարիտն ասում է, որ կապ չունի, թե ինչ է եղել, քանի որ վան Գոգն արդեն մեռած էր, իսկ նրա կյանքն ավելին արժեր, քան մահվան հանգամանքները։ Բժիշկ Գաշեն վերադառնում է և խոստանում Արմանդի նամակը հասցնել Թեոյի այրուն։ Բժիշկը կարծիք է հայտնում, որ վան Գոգի տրամադրությունը կարող էր փոխվել 6 շաբաթվա ընթացքում` հանգիստ դրությունից հասնելով մինչև սուիցիդալ դրության։ Գաշեն խոստովանում է, որ ինքը նախանձում էր վան Գոգի տաղանդին, իսկ վեճը տեղի է ունեցել արվեստի հարցերի շուրջ։ Արմանդը տուն է վերադառնում, և փոստատար Ռուոլինը նամակ է ստանում Թեոյի այրուց, Յոհաննայից, ով շնորհակալություն է հայտնում Արմանդին նամակը վերադարձնելու համար. նամակն ստորագրված էր. «Սիրով, քո Վինսենթ»։ Ֆիլմի ավարտին Արմանդը ծառայության է անցնում բանակում, Ադելինն ամուսնանում է հյուրատան տիրոջ հետ, Մարգարիտը չի ամուսնանում և հոր տանը պահում է վան Գոգի նկարները, Ռենե Սեքրետանը խոստովանում է, որ ինքը տանջել է վան Գոգին, սակայն պնդում է, որ նա գողացել է իր զենքը` ինքնասպանություն գործելու համար։ Վերջում նշվում է, որ վան Գոգն ընդամենը 8 տարվա մեջ նկարել է 800 նկար, որոնցից միայն մեկն է վաճառվել, չնայած որ նրա անունը հիշվում է արվեստի պատմաբանների կողմից որպես ժամանակակից նկարչության հայր։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանական հիմնական կազմը հետևյալն է.[9][10][11]
- Ռոբերտ Գուլաչիկ (Վինսենթ վան Գոգ)
- Դուգլաս Բուտ (Արմանդ Ռոուլին)
- Ջերոմ Ֆլին (Պոլ Գաշե)
- Սիրշա Ռոնան (Մարգարիտ Գաշե)
- Քրիս Օ'Դաուդ (փսոտատար Ռոուլին)
- Ջոն Սեշնս (Տանգի հայրիկ)
- Էլեոնոր Տոմլինսոն (Ադելին Ռավու)
- Էյդան Թյորներ (նավավար)
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի ստեղծողները նախընտրել են օգտագործել վարպետ նկարիչների` ավանդական անիմատորների փոխարեն։ Ուելշմանը նշել է, որ ինքը ցանկացել է խուսափել այն անիմատոներից, ովքեր «անձնական ոճ» ունեն և նախընտրել է այն մարդկանց, ովքեր «մաքուր յուղանկարիչներ են»[12]։ Անիմացիայի համար աշխատել են ընդհանուր առմամբ 125 նկարիչներ։ Սա անձնակազմի համար աշխատելիս բավականին խոչընդոտներ է առաջացրել։ Ֆիլմում աշխատելու համար դիմել է մոտ 5000 նկարիչ[12]։ Վան Գոգի աշխատանքներն օգտագործվել են էկրանավորման համար[12]։ Արդյուքնում նկարվել է 65.000 նկար[12]։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 9-ի դրությամբ ֆիլմը հավաքել է 28.3 միլիոն ԱՄՆ դոլար, որից 6.3 միլիոնը` ԱՄՆ-ում։ Արտասահմանում ֆիլմն ամենաշատ բյուջե է հավաքել Հարավային Կորեայում (2.8 միլոն դոլար), Իտալիայում (1.5 միլիոն դոլար) և Չինաստանում (10.1 միլիոն դոլար)[13]։
Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Rotten Tomatoesի արձագանքի` ֆիլմը 83 տոկոս դրական արձագանք է ունեցել, 122 անդրադարձ` ունենալով 7.1/10 վարկանիշ[14]։
Պարգևատրումներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը 2017 թվականին Վանկուվերի միջազգային կինոփառատոնին ստացել է «Ամենահայտնի միջազգային կինոնակար» մրցանակը[15]։ Այն առաջադրվել է Hollywood Music in Media Awards 2017 մրցանակաբաշխությանը[16] Անիմացիոն ֆիլմերի լավագույն երաժշտություն անվանակարգում։ Անսիի միջազգային կինոփառատոնում 2017 թվականին ստացել է հանդիսատեսի համակրանքը[17] և Ոսկե գավաթ` որպես լավագույն անիմացիոն ֆիլմ Ծանհայի միջազգային կինոփառատոնում[18]։ Ֆիկմը հաղթել է 12-րդ Festival de Cine Inédito de Mérida (FCIM) փառատոնում[19]։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Բեռլինում ֆիլմն ստացել է 30-րդ Եվրոպական ֆիլմերի փառատոնի Լավագույն անիմացիոն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում[20]։ Ֆիլմն առաջադրվել է նաև Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Ստացող (ներ) | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2017 | Եվրոպական ֆիլմերի 30-րդ փառատոն | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Սիրով, Վինսենթ | Հաղթանակ | [21] |
Hollywood Music in Media Awards 2017 | Լավագույն երաժշտություն | Կլինտ Մանսել | Առաջադրված | [16] | |
Florida Film Critics Circle | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Loving Vincent | Առաջադրված | [22][23] | |
2018 | 75-րդ Ոսկե Գլոբուս | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Դորոթա Քոբիելա և Հյու Ուելշման | Առաջադրված | [24] |
St. Louis Film Critics Association | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Առաջադրված | [25] | ||
Washington, D.C. Area Film Critics Association Awards | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Առաջադրված | [26] | ||
22nd Satellite Awards | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Loving Vincent | Սպասվող | [27] | |
Boston Society of Film Critics | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Կաղապար:2nd Place | [28][29] | ||
23rd Critics' Choice Awards | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Դորոթա Քոբիելա և Հյու Ուելշման | Առաջադրված | [30] | |
45th Annie Awards | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Հյու Ուելշման և Իվան Մըքթագարթ | Սպասվող | [31] | |
Անիմացիոն ֆիլմում լավագույն երաժշտության համար | Քլինթ Մանսել | Սպասվող | |||
Անիմացիոն ֆիլմում լավագույն սցենարի համար | Դորոթա Քոբիելա, Հյու Ուելշման և Ջասեք Դենել | Սպասվող | |||
Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Դորոթա Քոբիելա, Հյու Ուելշման և Իվան Մըքթագարթ | Սպասվող | [32] | |
North Texas Film Critics Association | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Դորոթա Քոբիելա և Հյու Ուելշման | Առաջադրված | [33] | |
Phoenix Film Critics Society Awards | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Loving Vincent | Առաջադրված | [34] | |
Alliance of Women Film Journalists | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Հաղթանակ | [35] | ||
Denver Film Critics Society Awards | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Սպասվող | [36] | ||
Georgia Film Critics Association | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Սպասվող | [37] | ||
Art Directors Guild | Ֆիլմի ձևավորման համար | Մեթյու Բաթըն | Սպասվող | [38] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Macdonald Fiona (հոկտեմբերի 16, 2017)։ «Loving Vincent: The film made entirely of oil paintings»։ BBC։ Վերցված է հոկտեմբերի 21, 2017
- ↑ «Watch the Mesmerizing Trailer for a Movie About Van Gogh Fully Animated From Oil Paintings»։ Slate (magazine)։ փետրվարի 29, 2016։ Վերցված է մարտի 2, 2016
- ↑ «How do you paint 65,000 pictures like Van Gogh?»։ BBC։ հոկտեմբերի 29, 2016։ Վերցված է դեկտեմբերի 2, 2016
- ↑ Waring, Olivia (2016) This animated Van Gogh movie rendered entirely in paint looks unbelievably stunning; Metro 87.1M, 23 March 2016. Retrieved 4 August 2016.
- ↑ ‘Loving Vincent’ Starring Vincent van Gogh; Fashion Industry Broadcast FIB, 4 April 2016. Retrieved 4 August 2016.
- ↑ Loving Vincent (2016) Full Cast & Crew; IMDb. Retrieved 4 August 2016.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Vollenbroek Tunde։ «‘Loving Vincent’: 6 Facts About The First Oil Painted Animated Feature»։ Cartoon Brew։ Վերցված է հոկտեմբերի 26, 2017
- ↑ Hopewell John։ «‘Loving Vincent’ Passes $20 Million at Worldwide Box Office»։ Variety։ Վերցված է դեկտեմբերի 11, 2017
- ↑ «Loving Vincent Movie Reviews»։ Rotten Tomatoes։ Վերցված է նոյեմբերի 14, 2017
- ↑ «Indian Horse Wins Coveted VIFF Super Channel People's Choice Award» (Press release)։ Greater Vancouver International Film Festival Society։ հոկտեմբերի 13, 2017։ Վերցված է հոկտեմբերի 15, 2017
- ↑ 16,0 16,1 Pond Steve (հոկտեմբերի 26, 2017)։ «Hollywood Music in Media Awards Announces Nominees in Film, TV, & Video Game Music»։ Shoot Online։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2017
- ↑ Annecy Audience Award 2017
- ↑ «Winners Of 20th Golden Goblet Awards»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-29-ին։ Վերցված է 2018-01-14
- ↑ http://www.20minutos.es/noticia/3197262/0/loving-vincent-gana-xii-festival-cine-inedito-merida-con-mayor-puntuacion-historia-certamen/
- ↑ «THE 30TH EUROPEAN FILM AWARDS: WINNERS»։ Վերցված է դեկտեմբերի 10, 2017
- ↑ «European Film Awards Nominations: ‘The Square’, ‘Loveless’, ‘On Body And Soul’ & More»։ Deadline magazine
- ↑ «‘The Shape of Water’ Leads 2017 Florida Film Critics Awards Nominations»։ Florida Film Critics Awards։ December 23, 2017։ Վերցված է December 20, 2017
- ↑ «‘Dunkirk’ Wins Top Prizes in 2017 Florida Film Critics Awards»։ Florida Film Critics Awards։ December 23, 2017։ Վերցված է December 23, 2017
- ↑ «Golden Globes Winners: Complete List»։ Variety (magazine)։ January 7, 2018։ Արխիվացված օրիգինալից January 8, 2018-ին։ Վերցված է January 8, 2018
- ↑ Amidi Amid (December 12, 2017)։ «Annual StLFCA Awards»։ Sf. Louis Film Association։ Վերցված է December 12, 2017
- ↑ Brown Tracy (December 7, 2017)։ «The 2017 WAFCA Awards»։ Washington D.C. Film Critics Association։ Վերցված է December 6, 2017
- ↑ Pond Steve (նոյեմբերի 28, 2017)։ «‘Dunkirk,’ ‘The Shape of Water’ Lead Satellite Award Nominations»։ TheWrap։ Վերցված է նոյեմբերի 29, 2017
- ↑ «Boston Society of Film Critics - Current Winners»։ Boston Society of Film Critics։ December 10, 2017։ Վերցված է December 10, 2017
- ↑ «Boston Society of Film Critics - Past Award Winners»։ Boston Society of Film Critics։ December 10, 2017։ Արխիվացված է օրիգինալից June 8, 2018-ին։ Վերցված է December 10, 2017
- ↑ «Critics' Choice Awards: 'The Shape of Water' Leads With 14 Nominations»։ The Hollywood Reporter։ December 6, 2017։ Վերցված է December 6, 2017
- ↑ Hipes Patrick (դեկտեմբերի 4, 2017)։ «Annie Awards: Disney/Pixar's 'Coco' Tops Nominations»։ Deadline.com։ Վերցված է դեկտեմբերի 4, 2017
- ↑ Tartaglione Nancy (January 9, 2018)։ «‘The Shape Of Water’ Leads BAFTA Film Awards Nominations – Full List»։ Deadline.com։ Վերցված է January 9, 2018
- ↑ Tapley Kristopher (December 23, 2017)։ «Best of 2017 from the NTFCA»։ North Texas Film Critics Association։ Վերցված է December 23, 2017
- ↑ Amidi Amid (December 14, 2017)։ «Phoenix Film Critics Society»։ 2017 Awards NOMINATIONS։ Արխիվացված է օրիգինալից December 13, 2017-ին։ Վերցված է December 14, 2017
- ↑ «2017 AWFJ EDA Award Nominees»։ Alliance of Women Film Journalists։ January 3, 2018։ Արխիվացված է օրիգինալից January 3, 2018-ին։ Վերցված է January 3, 2018
- ↑ «‘Call Me By Your Name’ Leads Denver Film Critics Society (DFCS) Nominations»։ Awards Watch։ January 9, 2018։ Արխիվացված է օրիգինալից January 10, 2018-ին։ Վերցված է January 9, 2018
- ↑ «2017 Awards»։ Georgia Film Critics Association։ January 8, 2018։ Վերցված է January 8, 2018
- ↑ «Art Directors Guild Awards: 'Dunkirk,' 'Shape of Water,' 'Blade Runner 2049' Among Nominees»։ The Hollywood Reporter։ January 9, 2017։ Վերցված է January 9, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սիրով, Վինսենթ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Սիրով, Վինսենթ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Loving Vincent Painters Archived 2017-09-25 at the Wayback Machine.
|