Պոլ Գաշե
Պոլ Գաշե ֆր.՝ Paul Gachet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիլ |
Մահացել է | հունվարի 9, 1909[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Օվեր Սյուր Ուազ |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան և Մոնպելիեի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, արվեստի կոլեկցիոներ, նկարիչ և հոգեբույժ |
Ամուսին | Blanche Castets? |
Երեխաներ | Paul-Louis Gachet?[4] և Marguerite Gachet? |
![]() |
Պոլ Գաշե (ֆր.՝ Paul-Ferdinand Gachet, հուլիսի 30, 1828[1][2][3][…], Լիլ - հունվարի 9, 1909[1][2][3][…], Օվեր Սյուր Ուազ), ֆրանսիացի բժիշկ, Վինսենթ վան Գոգի վերջին բժիշկը իր` Օվեր սյուր Ուազում գտնվելու ժամանակ։ Ինչպես նաև հայտնի է որպես իմպրեսիոնիստական արվեստի մեծ գնահատող և գեղանկարներ սիրող։ Կտավներ է նկարել` հանդես գալով Պոլ վան Ռեյսել, այսինքն` Պոլ Ռեյսելից անունով (Ռեյսելը Լիլ քաղաքի ֆլամանդական անվանումն է, որտեղ ծնվել է Գաշեն)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլ Գաշեն ծնվել և մեծացել է Ռեյսելում։ 1844-1845 թվականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Մեխելեն, որտեղ նրա հայրն ուղարկվել էր, որպեսզի ընդունվի ընկերության նոր բաժինը, ուր նա աշխատում էր։
Բարձրակարգ կրթությունը և արվեստում բակալավրի աստիճանը Պոլը ստացել է Փարիզում և Սորբոնում։ Որոշ ժամանակ աշխատել է փարիզյան հոգեկան հիվանդանոցներում։
Վերադառնալով Փարիզ` Գաշեն սկսել է զբաղվել մանակի պրակտիկայով։ Նա անձամբ ծանոթ է եղել Գյուստավ Կուրբեի, Վիկտոր Հյուգոյի, Պոլ Սեզանի հետ։ Իր հետ փորձաշրջան էր անցնում նաև մեկ այլ բժիշկ` դեղագործ և գործարար Հենրի Նեստլեն` հայտնի «Nestlé» ընկերության հիմնադիրը, որը սննդամթերք է արտադրում։ Ի սկզբանե ընկերությունը զբաղվում էր կրծքի երեխաներին կերակրելու համար կաթնային խառնուրդներ պատրաստելով, և Գաշեն հաճախ էր իր երեխա-այցելուներին նշանակում այն։
Պոլ Գաշեն մահացել է 1909 թվականի հունվարի 9-ին։ Նա թաղվել է Պեր-Լաշեզի գերեզմանոցում` Փարիզում[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gachet, Paul (Dr) // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00069515
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ Union List of Artist Names — 2012.
- ↑ Paul Gachet (1828 - 1909) - Find A Grave Memorial
|