Բնապատկեր Օվերում անձրևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնապատկեր Օվերում անձրևին
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարիհուլիս 1890
բարձրություն50,3 սանտիմետր
լայնություն100,2 սանտիմետր
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՔարդիֆի ազգային թանգարան[1]
հավաքածուՈւելսի ազգային թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Rain, Auvers by Vincent van Gogh Վիքիպահեստում

«Բնապատկեր Օվերում անձրևին» (ֆր.՝ Paysage d'Auvers sous la pluie), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի[2] նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1890 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 50,3 × 100,2 սմ։

Այսօր «Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Քարդիֆի ազգային պատկերասրահում (Քարդիֆ, Միացյալ Թագավորություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգը Սեն Ռեմի դը Պրովանսից տեղափոխվում է Փարիզից հյուսիս գտնվող Օվեր սյուր Ուազ բնակավայր։ Այստեղ նկարիչը գտնվում էր բժիշկ և մեկենաս[4] Պոլ Գաշեի հսկողության ներքո[5]։

Հունիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում նկարիչը վրձնել է շուրջ տասներեք նկար՝ 50 × 100 սմ կտավների վրա, որտեղ պատկերել էր Օվերի շրջակայքի դաշտերն ու այգիները[6]։

1920 թվականին Փարիզում «Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունը ձեռք է բերում Գվենդոլին Դեյվիսը, իսկ 1952 թվականին նա վաճառում է նկարը Քարդիֆի ազգային պատկերասրահին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է սաստիկ քամուց առաջացած անձրևի շերտեր՝ հիմնականում ուղղահայաց ուղղությամբ։ Կտավի հիմնական գույները մանուշակագույնը, դեղինն ու կանաչն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/rain-auvers-116850
  2. Cat . No: F 811, JH 2096
  3. «Винсент Ван Гог – Пейзаж в Овере в дождь». Gallerix.ru. Картинная галерея. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին. (ռուս.)
  4. Strieter, T. Nineteenth-Century European Art: A Topical Dictionary. — Westport: Greenwood Press, 1999. — С. 17. — ISBN 0-313-29898-X
  5. Wallace, R. The World of Van Gogh (1853-1890). — Alexandria, VA, USA: Time-Life Books, 1969. — С. 162–163.
  6. «GOGH, Vincent van (1853 - 1890), Rain - Auvers». National Museum Wales - National Museum Cardiff. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jacob Baart de la Faille, L'Œuvre de Vincent van Gogh, catalogue raisonné, ouvrage accompagné de la reproduction de plus de 1600 tableaux, dessins, aquarelles et gravures du maître, 6 volumes, éditions G. van Oest, Paris & Bruxelles, 1928.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]