Առլի ասպարեզը
Առլի ասպարեզը ֆր.՝ Les Arènes d'Arles | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 73 |
լայնություն | 92 |
ստեղծման վայր | Առլ[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[2] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
Կտավը Վան Գոգի թանգարանի կայքում | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Առլի ասպարեզը (ֆր.՝ Les Arènes d'Arles), Վինսենթ վան Գոգի նկարներից մեկը, որը նկարել է 1888 թվականին Ֆրանսիայի Առլ քաղաքում։ Վան Գոգի այս նկարը բնությունից վերցված չէ, այլ հիշողության արդյունքում են արված։
Նկարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է ասպարեզ Առլ քաղաքում, որտեղ այդ ժամանակ անցկացվում էր ցլամարտ[3]։ Նկարի կենտրոնական մասը զբաղեցնում են հանդիսատեսները։ Նրանցից յուրաքանչյուրը տարված է իր գործով, իսկ ինքնին ցլամարտը գտնվում է վերևի աջ անկյունում՝ հետին պլանում և ընդհանրապես ուշադրություն չի գրավում։ Նկարը նկարել է դեռ այն ժամանակ, երբ Պոլ Գոգենի հետ ապրում էին Դեղին տանը։ Գոգենը խրախուսում էր Վան Գոգին, որպեսզի ստուդիայում աշխատի այս եղանակով։
Հանդիսատեսի շարքերում կարելի է տեսնել Վան Գոգի ծանոթներին։ Օրինակ՝ Առլ քաղաքի փոստատարին և նրա ընտանիքին. Վան Գոգը հաճախ էր նկարում նրանց. փոստատարին նվիրված ունի ինը նկար (վեցը՝ գեղապատկեր իսկ երեքը՝ գրաֆիկական նկարներ)[4]։
Թվում է, թե Ռոլին ընտանիքի անդամները արտապատկերված են այս նկարում, և Առեզիի կոստյումով կինը Մադամ Գինուի դեմքն ունի[5][6]։
Կա վարկած, որ այս կտավը նկարելուց շաբաթներ անց՝ 1888 թվականի ամանորին, Վան Գոգը կտրել է իր ականջը։ Այս տխրահռչակ պատահարի մասին շատ տեսություններից մեկն ասում է, որ ցլամարտը մեծ ազդեցություն է թողել Վան Գոգի վրա՝ մասնավորապես պարտված ցլի ականջը կտրելու ավանդույթը[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0548.htm
- ↑ https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28772/
- ↑ Էրմիտաժի թվայնացված հավաքածուն(չաշխատող հղում)
- ↑ ««Огонёк» ամսագրի արխիվ։ Փոստատարների նվիրված նկարների հոդված»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2016-01-03
- ↑ for example, Arnold, Wilfred N. Vincent van Gogh: Chemicals, Crises, and Creativity, Birkhãuser, Boston, 1992. ISBN 0-8176-3616-1. page 253
- ↑ Gayford, Martin. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles, Fig Tree, Penguin, 2006, ISBN 0-670-91497-5. page 152
- ↑ Վարկածներ՝ կապված Վան Գոգի ականջի կտրման պատմության հետ