Սպիտակ տունը գիշերով
Սպիտակ տունը գիշերով La Maison blanche, la nuit | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 59 |
լայնություն | 72 |
ստեղծման վայր | Օվեր Սյուր Ուազ[1] |
ժանր | բնանկար |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ և Otto Krebs collection? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The white house at night by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Սպիտակ տունը գիշերով (ֆր.՝ La Maison blanche, la nuit), հոլանդացի գեղանկարարիչ Վինսենթ վան Գոգի աշխատանքը, նկարչի՝ Սանկտ Պետերբուրգի պետական էրմիտաժում պահվող չորս կտավներից մեկը։
Աշխատանքն ստեղծվել է 1890 թվականի հունիսի 16-ին, երեկոյան ժամը 8-ին մոտ, Օվեր Սյուր Ուազ մունիցիպալիտետում, նկարչի մահից 6 շաբաթ առաջ։ Ճշգրիտ ժամանակահատվածը հնարավոր է եղել պարզել երկնքում՝ Վեներայի գտնվելու դիրքի ճշգրտման շնորհիվ։ Տեխասի համալսարանի աստղագետներ Դոնալդ Ալսոնը և Ռասսել Դյոշերը հաշվարկել են, որ նկարում պատկերված աստղը Վեներան է, որը հենց այդ ժամանակահատվածում՝ 1890 թվականի հունիսյան երեկոներին մշտապես առկայծել է երկնքում[2][3]։
Կտավը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվում էր անհետացած և առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 1995 թվականին Էրմիտաժում[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.vggallery.com/painting/p_0766.htm
- ↑ 2,0 2,1 BBC News — Venus pinpoints Van Gogh painting
- ↑ 3,0 3,1 BBC News — Star dates Van Gogh canvas
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կտավի վերաբերյալ էջ Էրմիտաժի կայքում(չաշխատող հղում)