Գիշերային սրճարանը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 70 |
լայնություն | 89 |
ստեղծման վայր | Առլ[1] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ և Պոստիմպրեսիոնիզմ[2] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Յելի համալսարանի պատկերասրահ[3] և Ֆրանսիա[4] |
հավաքածու | Յելի համալսարանի պատկերասրահ[3] |
պատկերված են
| |
կայք |
Գիշերային սրճարան (ֆր.՝ Le Café de nuit), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը՝ նկարված 1888 թվականի սեպտեմբերին Առլում:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է Առլ քաղաքի մերձկայարանային սրճարան, որին նկարիչը քաջ ծանոթ էր։ Սրճարանի տերերը՝ Ժոզեֆ-Միշելը և նրա կինը՝ Մարի Ժինոն, հաճախ որպես բնորդ են ծառայել Վան Գոգին։ Այսպես, տիկին Ժինոն պատկերված է նաև նկարչի մեկ ուրիշ կտավում (նկարի անունը կարելի է թարգմանել «Առլուհին», այսինքն՝ Առլ քաղաքի բնակչուհի)։
Վան Գոգը լավ գիտեր «գիշերային կյանքը» և համապատասխան հաստատությունները։ Իր եղբայր Թեոյին ուղղված նամակում նա նկարի գաղափարի մասին գրել է.
![]() |
«Գիշերային սրճարանում» ես փորձել եմ պատկերել այն տեղը, որտեղ մարդը կործանում է ինքն իրեն, խելագարվում է կամ դառնում հանցագործ: Ես ուզում էի մարդկանց առաջնորդող կործանարար կիրքը պատկերել կարմիր և կանաչ գույներով[5]: | ![]() |
1888 թվականի սեպտեմբերին Վան Գոգը երեք գիշեր անընդհատ աշխատեց նկարի շուրջ՝ քնելով ցերեկը։ Հետագայում նա կրկնեց աշխատանքը ջրաներկով:
Այժմ աշխատանքը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Նկարի տերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականի գարնանը «Ոսկե գեղմի սրահի» ցուցահանդեսում նկարը 3.000 ռուբլով (7.000 ֆրանկ) գնել է հավաքորդ Իվան Մորոզովը[6]: 1918 թվականին նկարը խորհրդային իշխանության կողմից սեփականացվել է։ 1928-1933 թվականներին նկարը ցուցադրվել է Մոսկվայում, իսկ հետո վաճառվել հավաքորդ Ստեֆան Կլարկին[7]: Վերջինիս մահից հետո, կտակի համաձայն, նկարի սեփականության իրավունքն անցել է Եյլի համալսարանին: 2014 թվականին Իվան Մորոզովի ծոռ Պիեռ Կոնովալովը ամերիկյան դատարանում տանուլ տվեց նկարի նկատմամբ իրավունքի դատը[8]:
Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը Վան Գոգի գլուխգործոցներից մեկն է և արժանացել է քննադատների բարձր գնահատականներին։ Ի տարբերություն իմպրեսիոնիզմի՝ այս նկարում հեղինակը չի հիանում բնության կամ իրավիճակի գեղեցկությամբ։ Նկարիչը իր զգացմունքներն ու հույզերը արտահայտել է նաև գունային լուծումով։ Նկարը արված է տաք գույներով՝ դեղինի գերակշռությամբ, որը հաղորդում է հաստատության գաղջ և ծխով լեցուն օդը։ Առաստաղի և բիլիարդի սեղանի կանաչ գույնը ավելի շուտ հաղորդում է հիվանդագին զգացողություն։ Նկարը լրացնում է կարմիրը՝ տագնապի և կրքի գույնը։ Ոճը, որով կատարված է նկարչի այս աշխատանքը, հետագայում անվանվեց էքսպրեսիոնիզմ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0463.htm
- ↑ https://beckchris.wordpress.com/visual-arts/art-history-101-part-iv-1800-present/ — 2013.
- ↑ 3,0 3,1 https://artgallery.yale.edu/collections/objects/12507
- ↑ https://beckchris.wordpress.com/visual-arts/best-works-of-art-of-all-time-the-critics-picks/ — 2013.
- ↑ Վան Գոգի արվեստի թանգարան, 2004
- ↑ Н. Յ. Սեմյոնովա. մոսկովյան հավաքորդների կենսագրությունների և գործունեությունների մասին Իվան Աբրահամովիչ Մառոզով
- ↑ «Иван Абрамович Морозов»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2016-01-01
- ↑ ԱՄՆ-ում դատարանը մերժել է Իվան Մառոզովի ժառանգորդին Վան Գոգի նկարների իրավունքի հարցում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վինսենթ վան Գոգ «Արևածաղիկներ», «Գիշերային սրճարան»
- Գիշերային սրճարանում Վան Գոգի կարծիքով կարելի է խելագարվել
|