Բերք (Վան Գոգի նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 73 սանտիմետր |
լայնություն | 92 սանտիմետր |
ստեղծման վայր | Առլ[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[2] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0412.htm, https://vangoghworldwide.org/artwork/F412 կայք | |
Harvest at La Crau, with Montmajour in the background (painting) Վիքիպահեստում |
«Բերք» (հոլ.՝ De oogst, ֆր.՝ La moisson), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներց։ Կտավը ստեղծվել է 1888 թվականի հունիս ամսին։ Այն յուղարներկով է նկարված կտավի վրա և ունի հետևյալ չափերը՝ 73,4 × 91,8 սմ։ Ներկա պահին կտավը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։ Նկարը հայտնի է նաև «Բերքահավաք» և «Լա Կրոյի բերքը և հետին պլանում Մոնմաժուրը» անվանումներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1888 թվականի ամռանը նկարիչ Վինսենթ վան Գոգը գտնվում էր Պրովանսում՝ Ֆրանսիայի հարավում։ Այստեղ պլենէրի ժամանակ նա ստեղծում է գեղանկարների շարք, որոնց գլխավոր սյուժեն բերքն ու բերքահավաքն էր։ «Բերք» նկարը ստեղծվել է մոտակա բլրից և ներկայացնում է գյուղացիների կողմից բերքահավաքի տեսարան։ Հետին պլանում Վան Գոգը վրձնել է Մոնմանժուր աբբայությունը[3]։
Վինսենթ վան Գոգը նկարի անվանումը անձամբ է տվել։ Նա այս ստեղծագործությունն անվանեց «Բերք» (ֆր.՝ La moisson)՝ ֆրանսերենով։ Նկարիչը պլանավորել էր, որպեսզի այս նկարը ցուցադրվի Անկախների սալոնում։ Նույն ժամանակահատվածում՝ 1888 թվականի հունիսին, Վան Գոգը նկարում է նաև «Բերք» ստեղծագործության երկու ջրաներկային էսքիզներ։
«Բերք Պրովանսում և Մոնմաժուրը» (1888 թվական), Հարվարդի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- John Leighton (red.): 100 Meesterwerken in het van Gogh Museum. Van Gogh Museum, Amsterdam, 2002, nr. 44. ISBN 90-6314-012-6
- Josephine Cutts, James Smith: Van Gogh. Parragon, Bath, 2000. ISBN 1-40541-326-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- De oogst op de website van het Van Gogh Museum (նիդեր.)
- Harvest at La Crau with Montmajour in the Background by Vincent van Gogh (անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերք (Վան Գոգի նկար) կատեգորիայում։ |