Քլազինա Մարիա Հոորնիկ
Քլազինա Մարիա Հոորնիկ հոլ.՝ Clasina Maria Hoornik | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1850 |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ |
Մահացել է | 1904[1][2] |
Մահվան վայր | Հաագա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարմնավաճառ և դերձակ |
![]() |
Քլազինա Մարիա Հոորնիկ (հոլ.՝ Clasina Maria Hoornik, ավելի հայտնի է որպես Սին (հոլ.՝ Sien) 1850, Հաագա, Նիդերլանդներ - 1904[1][2], Հաագա, Նիդերլանդներ), հաագացի մարմնավաճառ։ 1882 թվականի փետրվարից մինչև 1883 թվականը Վինսենթ վան Գոգի կինն էր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթություն Վան Գոգի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականի սկզբին Վինսենթ վան Գոգը նյարդային պոռթկման եզրին էր։ «Ես անհապաղ պետք է ինձ կին գտնեմ,― ասում էր նկարիչը, նկատի ունենալով մարմնավաճառի,― հակառակ դեպքում ես կսառեմ և քար կդառնամ»։ Վան Գոգը նախընտրում էր ոչ երիտասարդ և ոչ այնքան գեղեցիկ մարմնավաճառների, որոնց կարող էր նա «դաստիարակել»։
1882 թվականի փետրվարին Վան Գոգը և Քլազինան ծանոթանում են Հաագա քաղաքում։ Շուտով նրանց միջև բուռն սիրավեպ է առաջանում. որոշ ժամանակ անց Սինը, ինչպես անվանում էր նրան Վինսենթը, հղի լինելով, տեղափոխվում է նրա տուն։
Համատեղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղբորը՝ Թեոյին ուղղված նամակներում Վան Գոգը կողակցի մասին շատ ջերմ և հարգալից է արտահայտվում, պատմում է Սինի երեխաների նկատմամբ կապվածություն ունենալու մասին[3]։ Չնայած նրան, որ զույգն ապրում էր բացարձակ աղքատության մեջ, երկուսն էլ, ինչպես Վինսենթը, այնպես էլ Սինը, ունեին անկայուն բնավորություն, նրանց համատեղ կյանքը տևում է մեկ ու կես տարի։ Ավելին, Վան Գոգը մտածում էր պաշտոնական ամուսնություն կնքելու մասին, ինչին կտրականապես դեմ էին նկարչի հարազատները։ Վինսենթին չի կանգնեցնում նույնիսկ այն, որ ընկերուհին նրան վարակում է սուսանակով (գոնորեա)[4], որի պատճառով երեք շաբաթ հիվանդանոցում է պառկում։
Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1883 թվականի վերջում Սինի և Վինսենթի հարաբերությունների աստիճանաբար վատանում են։ Վան Գոգի և Սինի միջև խաղաղ հարաբերությունները վերջանում են, և նա ժամանակի ընթացքում դադարում է կոչել նրան նրա անունով, նախընտրում է «կին, որի հետ ես ապրում եմ» կամ պարզապես «կին» բառերը։ 1883 թվականի սեպտեմբերին, եղբոր՝ Թեոյի դրդմամբ Վան Գոգը որոշում է կայացնում խզել Սինի հետ հարաբերությունները, և, հեռանալով նրանից լքում է Հաագան։ Նկարիչը, որը ոչ միայն կապված էր մարմնավաճառի, այլև նրա երեխաների հետ, շատ ծանր է տանում բաժանումը։
Սինը Վան Գոգի ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինի կողքին անցկացրած ամիսների ընթացքում Վան Գոգը զգալիորեն աճում է որպես նկարիչ։ Նա իր սիրուն, երեխաներին և սիրո մորն է նվիրել մի քանի տասնյակ աշխատանքներ, հիմնականում գրաֆիկական բնույթի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Online Dictionary of Dutch Women (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Biografisch Portaal — 2009.
- ↑ Harrison, R, ed. (2011)։ «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written 14 May 1882 in The Hague.»։ Van Gogh Letters։ WebExhibits։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2011-05-18
- ↑ Zemel, 18-19.