Վառվող ծխախոտով գանգը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1884 |
բարձրություն | 32 սանտիմետր |
լայնություն | 24,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Անտվերպեն |
ժանր | vanitas? |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[1] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
հիմնական թեմա | կմախք |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0212.htm, https://vangoghworldwide.org/artwork/F212 կայք | |
Skull with a burning cigarette by Vincent Van Gogh Վիքիպահեստում |
«Վառվող ծխախոտով գանգը» (հոլ.՝ Kop van een skelet met), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը[2]: Հեղինակը կտավը վրձնել է 1885-ից 1886 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են՝ 32 × 24,5 սմ[3]:
Այսօր «Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ):
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործության ստույգ տարեթիվն անհայտ է, քանի որ հեղինակի կողմից կտավի վրա որևէ թվական նշված չէ: Ամենայն հավանականությամբ Վինսենթը կտավը վրձնել է 1885-1886 թվականի ձմռանը Անտվերպենում: Այստեղ հեղինակն այցելում էր դասերի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը, ըստ հեղինակի խոսքերի, իրեն ոչ մի օգտակար բան չտվեց արվեստի բնագավառում[4]:
Կտավի բովանդակությունը մեկնվում է որպես ծաղր աշխատանքի պահպանողական մեթոդների հանդեպ[5], որոնց Վինսենթ վան Գոգը բախվեց Անտվերպենի ակադեմիայում մարդու անատոմիա և կմախքի կառուցվածք թեմաներն ուսանելիս, երբ դեռ չէին սկսել աշխատել կենդանի մարդկանց հետ:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վառվող ծխախոտով գանգը» նկարը կարելի է համարել և՛ վանիտաս, և՛ Memento mori: Նկարը ստեղծելիս հնարավոր է, որ ազդվել է 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Հերկուլես Սեգերսից կամ Վան Գոգի ժամանակակից բելգիացի նկարիչ Ֆելիսիեն Ռոպսի արվեստից: Կտավում նկարված է մարդկային կմախք: Գանգի ծնոտին, ատամների արանքում վառվող ծխախոտ է պատկերված, որից ծուխ է բարձրանում:
Անձամբ Վան Գոգին հաճախ էին համարում ծխախոտի քննադատ, սակայն մինչև իր մահը հեղինակը մոլի ծխող էր[4]:
Կտավի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը պատկանել է նկարչի եղբորը՝ Թեոդոր վան Գոգին: Այն մնաց սեփականատիրոջ մոտ մինչև մահը՝ 1891 թվականը: Դրանից հետո «Վառվող ծխախոտով գանգը» նկարը որպես ժառանգություն անցավ այրուն՝ Յոհաննա վան Գոգ-Բոնգերին: 1925 թվականին, վերջինիս մահվանից հետո, կտավը անցնում է հանգուցյալ ամուսինների որդուն՝ Վինսենթ Ուիլլեմ վան Գոգին: 1962 թվականին կտավը ձեռք է բերում Վան Գոգի ֆոնդը: Հընթացս 1962-ից 1973 թվականներին կտավը ցուցադրվում էր Ամստերդամի քաղաքային թանգարանում: 1973 թվականից ցայսօր «Վառվող ծխախոտով գանգը» կտավը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0083V1962
- ↑ «Վառվող ծխախոտով գանգը»
- ↑ «Նկարի չափերը»
- ↑ 4,0 4,1 Bundrick Sheramy (June 14, 2008)։ «Memento Mori or Just a Joke?»։ Van Gogh's Chair (blog)։ blogspot.com։ Վերցված է 2013-05-19
- ↑ «Skull of a Skeleton with Burning Cigarette, 1886»։ Van Gogh Museum։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2013-05-19
- ↑ «Կտավը թանգարանի կայքում»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Head of a Skeleton with a Burning Cigarette, 1886 at the Van Gogh Museum
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վառվող ծխախոտով գանգը (նկար) կատեգորիայում։ |