Նյուենենի հին եկեղեցին (Վան Գոգի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Նյուենենի հին եկեղեցին
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
ժանրբնանկար

Նյուենենի հին եկեղեցին կամ Գյուղական եկեղեցի, հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի` 1884-1885 թվականներին ստեղծած մի քանի նկարներին տրված անուն: Դրանց մեծ մասը ներկայացնում է, թե ինչ տեսք է ունեցել 12-րդ դարի եկեղեցին իր լավագույն ժամանակներում, երբ նրա սրաձողը վնասված չէր, և հիմքն էլ հսկայական էր: Եկեղեցու սրաձողը հեռացվել է 1792 թվականին, իսկ եկեղեցու աշտարակը քանդման և որպես մետաղի ջարդոն հանձնման գործընթացի մեջ էր, երբ Վան Գոգը ստեղծում էր իր նկարները:

Ֆոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Վան Գոգի հայրը նշանակվում է Նյուենենի եկեղեցու քահանա, և ընտանիքը նույնպես տեղափոխվում է Նյուենեն, որը մի փոքր գյուղ էր Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ մարզում: Դրենթեում մնալուց մի քանի ամիս հետո հետո Վան Գոգը 1883 թվականի դեկտեմբերին այցելում է ծնողներին` նրանց մոտ մնալով մինչև 1885 թվականի մայիսը[1]: Նյուենենում եղած ժամանակ Վան Գոգն աշխատում էր ուսումնասիրել տեղի գյուղացիների կերպարները: Քանի որ ձմեռ էր, և դաշտերում անելիք չկար, Վան Գոգը հոր միջոցով կապեր էր հաստատում ու շփվում գյուղացիների հետ` բացահայտելով նրանց մտածողությունը[2]: Գյուղացիների կերպարները իրենց լավագույն դրսևորումն են գտել «Կարտոֆիլ ուտողները» հանրահայտ նկարում: Կարտոֆիլը հասարակ գյուղացիների սննդակարգի հիմնական բաղադրիչն էր. նրանք միշտ չէ, որ ուտելու հաց էին ունենում, իսկ միսն ընդհանրապես շռայլություն էր նրանց համար: Կարտոֆիլն այն սնունդն էր, որ գրեթե չէին օգտագործում այն մարդիկ, ովքեր 19-րդ դարում կարող էին իրենց լավագույնը թույլ տալ: Շոտլանդացի փիլիսոփա Թոմաս Քարլայլը աղքատներին համարում էր «հիմնական կերակրողներ»[3]:

Նյուենենում եղած ժամանակ Վան Գոգը ստեղծել է Նյուենենի հին եկեղեցին պատկերող մի քանի նկարներ, որոնք արդյունք են եկեղեցու ու գերեզմանոցի նկատմամբ ունեցած իր հետաքրքրության: Վինսենթը եղել է իր ծնողների երկրորդ երեխան և ծնվել է առաջին երեխայից ճիշտ մեկ տարի անց, ում անունը նույնպես Վինսենթ է եղել: Որպես «եղբորը փոխարինող երեխա»` նա նույնպես ծնողների հետ հաճախ է այցելել իր եղբոր գերեզման, որը գտնվել է Զունդերտ Գրոոտում. եղբոր մահը կարող էր իր ազդեցությունն ունենալ Վինսենթի` եկեղեցիների ու գերեզմանների նկատմամբ ունեցած հետաքրքրության[4][5]:

Վան Գոգը, հնարավոր է նաև, ոգեշնչված է եղել Ժան Ֆրանսուա Միլլեի` «Գրևիլի եկեղեցին» նկարով[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հին աշտարակը 12-րդ դարի ռոմանական եկեղեցուց մնացած ավերակն է, որը կառուցվել էր գյուղական տարածքում քրիստոնեության տարածման շրջանում: Այն շրջապատված էր հին գերեզմանոցով, որում գերեզմանները մատնանշված էին փայտե պարզ խաչերով: Սրաձողը հավանաբար ավերվել էր, նախքան Վան Գոգը աշտարակի` ջրաներկով տարբերակները վերածել էր յուղաներկի: Յուղաներկով նկարների վերջնական տարբերակը նկարիչն ավարտին էր հասցրել կառույցի ավերումից քիչ առաջ, երբ եկեղեցու սրաձողը հանձնվել էր որպես մետաղի ջարդոն[6]:

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը նկարել է եկեղեցու աշտարակը պատկերող 11 նկար, որոնցից մեկը թաղման տեսարան է ներկայացնում[7]:

«Նյուենենի հին եկեղեցին» (այլ տարբերակով` «Գյուղական եկեղեցի») ստեղծվել է որպես գյուղական պարզ ու համեստ կյանքի խորհրդանիշ, երբ գյուղացիները «դարերի ընթացքում թաղվել են դաշտերի մեջ, ուր աշխատել են իրենց կյանքի ժամանակ»: Ի դեմս ավերված աշտարակի` նկարիչը տեսնում էր մարդկանց կյանքում քրիստոնեության մեռնող խորհրդանշանը: Եկեղեցու աշտարակը քանդվել էր Վան Գոգի կողմից նկարն ավարտելուց հետո[8]:

Վան Գոգը նկարի մասին գրել է.

Aquote1.png Ես ուզում էի ցույց տալ, թե ինչքան կատարելապես պարզ են մահն ու թաղումը, ինչքան պարզ են աշնանային տերևաթափը, պարզապես փորված հողը, փայտե փոքր խաչերը: Շուրջը դաշտեր են. նրանք ձևավորում են հորիզոնի վերջին գիծը, որտեղ գերեզմանոցի խոտը վերջանում է, ինչպես ծովային հորիզոնը: Այժմ այդ ավերակը պատմում է ինձ այն մասին, թե ինչպես են զարգացել հավատն ու կրոնը, չնայած դրանք այնքան լավ էին հայտնի, ինչքան գյուղացիների կյանքն ու մահը,և մնում են նույնը գերեզմանոցում աճող խոտի ու ծաղիկների պես[6]: Aquote2.png


Եկեղեցի պատկերող այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Vicarage at Nuenen, 1885»։ Permanent Collection։ Van Gogh Museum։ 2005–2011։ Վերցված է 2011-05-15 
  2. «Head of a Man, 1885»։ Permanent Collection։ Van Gogh Museum։ 2005–2011։ Վերցված է 2011-05-15 
  3. Hansen, Nichols, Sund, Knudsen, Bremen (2003)։ Van Gogh: Fields։ Hatje Cantz Publishers for Toledo Museum of Art Exhibition։ էջ 46։ ISBN 3-7757-1131-7 
  4. Lamothe, E, Sauvage, J, eds. (2008)։ Of Mothers and Death: from Procreation to Creation։ Pessac: Presses Universitairies de Bordeaux։ էջ 151։ ISBN 978-2-86781-493-8 
  5. Johanna Gesina van Gogh - Bonger, Vincent's sister in law (2011)։ «Memoir of Vincent van Gogh, page 2»։ Van Gogh Paintings։ Van Gogh Gallery։ Վերցված է 2011-05-17 
  6. 6,0 6,1 6,2 Hempton, D (2008)։ Evangelical Disenchantment: Nine Portraits of Faith and Doubt։ Grand Rapids: With the assistance of the Louis Stern Memorial Fund։ էջեր 132–133։ ISBN 978-0-300-14067-5 
  7. Lubin, A (1996) [1972]։ Stranger on the Earth: A Psychological Biography of Vincent van Gogh.։ New York: De Capo Press։ էջ 91։ ISBN 0-306-80726-2 
  8. «The Old Church Tower at Nuenen ('The Peasants' Churchyard'), 1885»։ Permanent Collection։ Van Gogh Museum։ 2005–2011։ Վերցված է 2011-05-17