Կյոլլեր-Մյուլլերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կյոլլեր-Մյուլլերի թանգարան
Entrance Kröller-Müller Museum.JPG
Տեսակ հուշարձանների այգի, պատկերասրահ, ժամանակակից արվեստի պատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ[1]
Տեղագրություն Էյդե և Otterlo
Վայր Otterlo
Մասն է Kröller Müller Museum complex
Ղեկավարության նստավայր Otterlo
Հասցե Houtkampweg 66731AWHoutkampweg
Հիմնադրված է հուլիսի 13, 1938
Այցելուներ 307 000
Տնօրեն Էվերտ վան Ստրատեն
Կոորդինատներ: 52°5′45″ հս․ լ. 5°49′1″ ավ. ե. / 52.09583° հս․. լ. 5.81694° ավ. ե. / 52.09583; 5.81694
Կայք kmm.nl և krollermuller.nl
Կյոլլեր-Մյուլլերի թանգարանը գտնվում է Նիդեռլանդներում
Կյոլլեր-Մյուլլերի թանգարան
Կյոլլեր-Մյուլլերի թանգարանը գտնվում է Աշխարհում
Կյոլլեր-Մյուլլերի թանգարան

Կյոլլեր-Մյուլլերի թանգարան (հոլ.՝ Kröller-Müller Museum), գեղանկարչության թանգարան, գտնվում է Դե Հոգե Վելյուվեյի ազգային պարկում, Նիդերլանդներում գտնվող Օտերլո բնակավայրի մոտակայքում, Գելդերլանդի նահանգում։

Թանգարանի նկարչական հավաքածուից ավելի մեծ դեր և նշանակություն ունեն Վինսենթ վան Գոգի կտավները, այս թանգարանը համարվում է Վինսենթ վան Գոգի կտավների թվով երկրորդը (87 կտավ)՝ Վան Գոգի թանգարանից հետո, որը գտնվում է Ամստերդամում (ավելի քան 200 նկար և 400 կտավ)։ Բացի Վան Գոգի նկարներից, այստեղ ներկայացված են նաև այլ հայտնի նկարիչների կտավներ. Պիտ Մոնդրիանի, Ժորժ Սյորայի, Ռադոն Օդիլոնի, Ժորժ Բրաքի, Պոլ Գոգենի, Լուկաս Կրանախ Ավագի, Էնսոր Ջեյմսի, Գրիս Խուանի, Պաբլո Պիկասոյի և այլ նկարիչների նկարներ։

Թանգարանի անունը դրվել է ի պատիվ Ելենա Կրյոլլեր-Մյուլլերի (1869—1939), ով եղել է իր ժամանակների խոշոր կոլեկցիոներ, առաջներից մեկն է, ով շատ դրական է գնահատել Վինսենթ վան Գոգի նկարները և ակտիվությամբ զբաղվել է նրա աշխատանքների գնելով։

1935 թվականին, ոչ շատ ուշ մինչև մահը, նա իր հավաքածուն դարձնում է հանրային սեփականություն։ 1938 թվականին թանգարանը, Անրի Վան դե Վելդենի կողմից, այցելուների համար, պաշտոնապես բացվում է։

Գեղանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ArchINFORM