Սրճարանի գիշերային տեռասը
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
| տարի | 1888 |
| բարձրություն | 80,7 |
| լայնություն | 65,3 |
| ստեղծման վայր | Առլ |
| ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[1] |
| ժանր | քաղաքային բնանկար |
| նյութ | կտավ, յուղաներկ |
| գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
| հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
պատկերված են
| |
| http://www.vggallery.com/painting/p_0467.htm, https://vangoghworldwide.org/artwork/F467 կայք | |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Ծանոթագրություններ | |
Սրճարանի գիշերային տեռասը (հոլ.՝ Caféterras bij nacht, ֆրանսերեն՝ Terrasse du café le soir), նիդերլանդացի գեղանկարիչ Վան Գոգի կտավն է։ Նկարիչը այն վրձնել է Առլում 1888 թվականի սեպտեմբերին։
Վան Գոգի ստեղծագործությունների մեջ այս աշխատանքն ունի իր ուրույն տեղը։ Նրան հոգնեցրել է միօրինակությունը, և այն կտավում Վան Գոգը վարպետորեն հաղթահարում է այն։ Ինչպես նա հետո գրում է իր երբորը. «Գիշերը ավելի կենդանի և գույներով հարուստ է, քան ցերեկը: Հետաքրքիր յուրահատկությունն այն է, որ կտավը ստեղծելիս նկարիչը չի օգտագործել ոչ մի գրամ սև ներկ, ընդ որում, նրան հաջողվել է վարպետորեն պատկերել գիշերային երկինքը և աստղերի անհավանական փայլը։
Ըստ որոշ հետազոտողների՝ այս կտավը որոշ ազդեցություն ունի Լուիս Էյնքուիտինի «Դե Կլիշի ավենյուն երեկոյան» աշխատանքից[2][3]։
Վան Գոգը գրել է իր քրոջը.
| Անկեղծ ասած, շեղվել եմ իմ բոլոր մնացած գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է մի գիշերային սրճարանի բացօթյա հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունը ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույնով։ Փողոցի հեռավոր հատվածի շինությունների եռանկյունաձև վերնամասերը աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա[4]։ |
Առլյան շրջանի հիմնական հատկանիշը համարվում է դեղինի մեծաքանակ օգտագործումը, որը ներկապնակում գերակշռում է այնքան պայծառ ու հագեցած տոներով, որքան Արևածաղիկներ կտավում. գույնը ստանում է հատուկ փայլ, կարծես դուրս է թռչում նկարի խորքից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սրճարանի գիշերային տեռասը կտավի նկարագրությունը Արխիվացված 2016-10-26 Wayback Machine
- Կտավը Kröller-Müller թանգարանի կայքում Արխիվացված 2012-08-27 Wayback Machine
- Էջ կտավի մասին
