Սրճարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սրճարան (ֆր.՝ Café), բառացի՝ «սուրճ», հանրային սննդի և հանգստի հաստատություն՝ նման ոչ մեծ ռեստորանի, բայց ռեստորանի համեմատ՝ մթերքի սահմանափակ տեսականիով, ինչպես նաև, հնարավորության դեպքում՝ ինքնասպասարկմամբ:

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավ-սրճարան «Թռչող հոլանդացի», Սանկտ Պետերբուրգ

Ըստ սպառվող սննդի տեսականու՝ սրճարաններն ունեն այսպիսի դասակարգում՝ սրճարան, սրճարան-փուռ (հրուշակարան), սրճարան-պաղպաղակ, սրճարան-գրիլ, սրճարան-բար, ինտերնետ-սրճարան:

Ըստ տեղադիրքի՝ կայուն (ամրակայված) և փողոցային (շարժական): Սրճարանները կարող են տեղակայվել տարբեր առանձին շենքերում, բայց առավել հաճախ, ի տարբերություն ռեստորանների մեծ մասին՝ դրանք շենքի ներսում տեղակայված հաստատություններ են (հիմնականում առաջին հարկում) կամ էլ կցակառույցներ: Սրճարանների մյուս տեսակը ճանապարհամերձ սրճարանն է: Առավել հաճախ դրանք տեղակայվում են միջպետական կամ տեղական նշանակության ճանապարհների մոտի առանձին շենքերում: Ինչպես նաև տարածված են սեզոնային սրճարանները, որոնք տեղակայվում են ծովի, գետի ափերին կոնկրետ ամիսների ընթացքում՝ հիմնականում տաք ժամանակահատվածում (սակայն հարկ է նշել, որ լեռնադահուկային սպորտի համար նախատեսված առողջարաններում, ընդհակառակը, ձմռան ընթացքում է գործում): Հաճախ շենքի ներսում տեղակայված սրճարանից զատ՝ լինում է նաև բացօդյա սրճարան՝ տեղափոխվող աթոռներով և սեղաններով: Բարեխառն կլիմայով երկրներում դրանք գործում են տաք սեզոնին:

Ըստ կոնտինգենտի՝ երիտասարդական, մանկական, արվեստի սրճարան և այլն:

Սրճարան՝ մասնագիտացված է սուրճի և սրճային ըմպելիքների վաճառքի մեջ:

Թեյարան՝ մասնագիտացված է թեյի վաճառքի մեջ:

Կաբարե՝ որտեղ անց են կացվում էստրադային և զվարճալի ծրագրերով ելույթներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահավանական վարկածի համաձայն՝ աշխարհում առաջին սրճարանը՝ «Մարկատ ալ-իրֆան» անվամբ («Մտածողների խումբ»), սիրիացի 2 առևտրական 1554 թվականին բացել են Ստամբուլում[1]:

Գոյություն ունի վարկած, որը տալիս է Եվրոպայում առաջին սրճարանի հաստատության («կաֆանա») բնութագիրը, որը բացվել է 1522 թվականին Բելգրադում՝ Ներքին Դորչոլում՝ թուրքերի կողմից քաղաքը գրավելուց հետո: Հաստատությունում մատուցում էին սուրճ, նարգիլե, ծրափողներ:

Ամերիկայում առաջին սրճարանը բացվել է 1670 թվականին Բոստոնում Ուիլյամ Պենիի կողմից[2]:

Եվրոպայում (ԱվստրիայումՎիեննայի՝ Կուլչիցկոյի սրճարանը հիմնադրվել է վիեննական հաղթանակից հետո՝ 1683 թվականին[3]: Ռեչ Պոսպոլիտայի տարածքում առաջին սրճարանը հիմնադրվել է Վարշավայում՝ Սաքսոնական այգու շրջակայքում, 1724 թվականին՝ Օգոստոս Զորեղի կառավարման օրոք[4]:

Կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասրճարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]